Նորություններ

Արգավանդի երաժշտական դպրոցի բացումը 27.09.2014
Արարատի մարզի Արգավանդ համայնքում սեպտեմբերի 26-ին բացվեց հիմնանորոգված երաժշտական դպրոցը: Երաժշտանոցի բացման հանդիսավոր արարողությունը համընկավ Կոմիտաս Վարդապետի ծննդյան օրվա հետ: Բացման արարողությանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հովանավոր Արսեն Սայանը` տիկնոջ Կարինե Սայանի հետ, Արա Գևորգյանը, ներկայացուցիչներ ՀՕՖ-ից, հյուրեր ԱՄՆ-ից, երաժշտագետներ, մարզի երաժշտական դպրոցների տնօրեններ, տարբեր ԶԼՄ-ներ: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, շնորհավորելով համայնքին,...

Պաշտպանվենք և պաշտպանենք բնակչությանը Էբոլա հիվանդությունից 25.09.2014
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի նախաձեռնությամբ Արարատի մարզպետարանում անցկացվեց դասախոսություն Էբոլա հիվանդության վերաբերյալ: Դասախոսությունը, որին մասնակցում էին Արարատի բոլոր տարածաշրջանների առողջապահական կենտրոնների ղեկավարները, շտապօգնության ծառայության աշխատողները, վարում էին ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի համաճարակաբաններ Լուսինե Պարոնյանը և Սյուզաննա Մելիքջանյանը:...

Ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն 24.09.2014
Սեպտեմբերի 24-ին Արարատի մարզի Դարակերտ համայնքում բացվեց ջերմոցային տնտեսությունների սպասարկման կենտրոն: Բացման արարողությանը ներկա էին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, գյուղնախարար Սերգո Կարապետյանը, ԳԱՌԴ հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Քլարկ Փրայսը և այլ պաշտոնատար անձինք: Բացելով միջոցառումը և շնորհավորելով ֆերմերային տնտեսություններին` գյուղնախարար Սերգո Կարապետյանն ասաց, որ ջերմոցային տնտեսությունները հզոր չափով կօգնեն մեր ֆերմերների...
ՀԱՆԴԻՊՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՀԵՏ 24.09.2014
Սեպտեմբերի 23-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց մարզպետին կից մարզային երիտասարդական խորհրդի անդամներին: Ընդունելությանը մասնակցում էին նաև մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մշակույթի, սպորտի բաժնի պետ Կարինե Հովհաննիսյանը, սոցապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը, մարզպետի օգնական Նարեկ Ասլանյանը և այլ ստորաբաժանումների ղեկավարներ: Անմիջական ու ջերմ զրույց ծավալվեց երիտասարդների և մարզի ղեկավարի միջև: Խորհրդի անդամներն առանձնացրել...

Անկախության տոնը` մանկապարտեզում 23.09.2014
Այսօր` սեպտեմբերի 23-ին, Գետազատ համայնքի մանկապարտեզում նշվեց ՀՀ անկախության 23-րդ տարեդարձը: Մանկապարտեզի կոլեկտիվը և մանուկներն ավանդական կարգով դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին, մարզպետի տեղակալ Շադյան Իլյիչին, օգնական Նարեկ Ասլանյանին, գյուղապետ Գարեգին Հարությունյանին: Մանկապարտեզի տնօրեն Սուսաննա Վարդանյանը ողջույնի և բացման խոսքից հետո ասաց, որ անկախությունը յուրաքանչյուր հայի սեփականությունն է, ուստի և մեր մանկապարտեզը չէր կարող շրջանցել այդ կարևորագույն տոնը:...

Ի նշան երախտագիտության 22.09.2014
<<Արտաշատի ԲԿ>> ՓԲԸ-ի մանկական բաժանմունքում բացվեց ինտենսիվ թերապիայի` երկու մահճակալով հիվանդասենյակ` մանուկների առողջության համար խիստ անհրաժեշտ թթվածնային քաղցը հագեցնող արդիական վեց սարքավորումներով: Թոքերին, սրտին թթվածին մատակարարող սարքավորումները հիվանդանոցի համար նորություն էին: Այսուհետև թթվածնային քաղցով ծնված երեխաները 24 ժամ շարունակ այդ սարքավորումների օգնությամբ կստանան կանոնավոր բուժում: Սենյակն ունի նաև սանհանգույց, բաղնիք` մշտական տաք և սառը ջրով:...


