Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը  Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղերձը Հաղթանակի եւ խաղաղության տոնի կապակցությամբ 09.05.2013

         Հարգելի հայրենակիցներ     Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ: Մայիսի 9-ը մեր ժողովրդի համար պատմական կարեւորագույն մի օր է` փառավոր հաղթանակների , ազատության և անկախության համար մղվող պայքարի , ազգի անկոտրում կամքի վկայության:     Մեր խոնարհումն արտահայտելով պատերազմներում զոհված քաջորդիներին, Հայրենական մեծ պատերազմի վետերաններին, Արցախյան ազատամարտի հերոսամարտիկներին ու երկրապահներին ցանկանում...

Հարգանքի տուրք  Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին

Հարգանքի տուրք Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին 25.04.2013

      Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության 98-րդ տարելիցի կապակցությամբ մարզկենտրոն Արտաշատում սգո երթ կազմակերպվեց քաղաքի մարզպետարանամերձ հրապարակից մինչև Հայոց ցեղասպանության անմեղ նահատակների հիշատակը հավերժացնող հուշաքարը: Հիշատակի օրվան նվիրված երթին մասնակցում էին ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանը, ՀՀ Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզպետի տեղակալները, Արտաշատի քաղաքապետ Գագիկ Մուրադյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների , մարզային և...

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Արտաշատյան բեմում

Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը ելույթ ունեցավ Արտաշատյան բեմում 22.04.2013

Ապրիլի 19-ին, Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և Հայաստանում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպանատունը համատեղ նախաձեռնությամբ ներկայացրեցին «Երիտասարդները երիտասարդների համար` Hollywood Non-Stop»  համերգային ծրագիրը: Համերգային ծրագրին աջակցում է ՀՀ մշակույթի նախարարությունը։Ծրագրի իրականացմանն իր աջակցությունն է ցուցաբերել  նաև ՀՀ Արարատի մարզպետարանը: Հայաստանի պետական երիտասարդական...

Հանդիսավոր միջոցառում Ոստիկանության օրվա կապակցությամբ

Հանդիսավոր միջոցառում Ոստիկանության օրվա կապակցությամբ 17.04.2013

    ՀՀ Ոստիկանության 95-րդ տարեդարձին նվիրված մարզային միջոցառումը սկսվեց Արտաշատի ոստիկանության շենքի առջև Արարատի մարզպետի, մարզային դատաիրավական ,անվտանգության և իրավապահ մարմինների ղեկավարների հանդիսավոր ընդունելությամբ: Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելու էր եկել նաև ՌԴ զորքերի Արտաշատի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Վիլսուր Զյանչուրինը:     Մինչ հոբելյանական հանդիսավոր նիստի սկսելը, ներկաները ծաղիկներով իրենց խոնարհումն արտահայտեցին Արցախյան...

Արարատի և Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոննները հանձնվել են շահագործման

Արարատի և Մասիսի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոննները հանձնվել են շահագործման 08.04.2013

  Վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակցել է Արարատ քաղաքի համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնի բացմանը: Վարչապետը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի, ՀՀ Ազգային Ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի և Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի ուղեկցությամբ շրջել է կենտրոնում՝ ծանոթացել ստեղծված աշխատանքային պայմաններին և բնակչությանը մատուցվելիք ծառայություններին:  Մինչ կենտրոնի բացումը, Տիգրան Սարգսյանը ծաղիկներ է...

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր

Ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր 04.04.2013

 Ապրիլի 3-ին Արարատի մարզպետարան այցելեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Հեսսեն երկրամասի Բերգշտրասսե շրջանի վարչակազմը՝ Մաթիաս Վիլկեսի գլխավորությամբ: Պատվիրակությանը ուղեկցում էր ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը:Մարզպետ Էդիկ Բարսեղյանի մոտ հյուրերի ջերմ ընդունելությանը ներկա էին մարզպետի տեղակալները, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարները, տեղական լրատվամիջոցները: Մարզպետը, ներկայացնելով Արարատի մարզը և իր յուրահատկությունները , ծանոթացրեց նաև գյուղատնտեսության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36