Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Փոխվարչապետի մոտ մարզպետների մասնակցությամբ խորհրդակցություն անցկացվեց 31.10.2012

ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի մոտ մարզպետների մասնակցությամբ այսօր կայացած խորհրդակցության ընթացքում ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն անդրադարձավ սիրիահայերի բնակարանային ապահովության խնդրին: Նախարարը մարզպետներին առաջարկեց տեղեկություններ ներկայացնել մայրաքաղաքին մոտ գտնվող համայնքներում վարձակալության հիմունքներով տրվող բնակարանների առկայության, ինչպես նաեւ համայնքներում թափուր աշխատատեղերի վերաբերյալ: Փոխվարչապետը մարզպետներին հանձնարարեց...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵՑ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՈՍԿԵ ՄԵԴԱԼՈՎ 29.10.2012

Արարատի մարզպետարանում այսօր մարզի համայնքների ղեկավարների և մարզպետարանի  ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ տեղի ունեցած հանդիպման ժամանակ ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանին հանձնեց ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Գյուղատնտեսական նվաճումների համար>>  ոսկե մեդալը, որին մարզպետը արժանացել էր Հայաստանի Հանրապետության գյուղտնտեսության զարգացման գործում  ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի...

Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ իրականացվող ծրագրերի ընթացքին եւ խորհրդակցություն անցկացրեց մարզպետարանում 17.10.2012

 ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շարունակում է մարզային այցելությունները` տեղերում ծրագրերի իրականացմանը ծանոթանալու եւ մարզպետարաններում խորհրդակցությունների ժամանակ ընթացիկ մի շարք հարցեր քննարկելու նպատակով: Այսօր Արարատի մարզում փոխվարչապետը ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրերով իրականացվող աշխատանքներին: Մարզպետ Է. Բարսեղյանի ուղեկցությամբ Ա. Գեւորգյանն այցն սկսեց Մասիսի տարածաշրջանից` այցելելով Այնթապ համայնքում նոր կառուցվող...

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Էդիկ Բարսեղյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի կապակցությամբ 05.10.2012

 Սիրելի՛ ուսուցիչներ,     Մասնագիտական այս գեղեցիկ տոնի` Ուսուցչի օրվա կապակցությամբ իմ շնորհավորական խոսքն եմ ուղղում ձեզ եւ սրտի խորքից բխող ջերմ ու անկեղծ բարեմաղթանքներս հղում բոլորիդ:     Այս տոնն առիթ է մեծարելու նրանց, ովքեր իրենց ամենօրյա աշխատանքով կրթում և դաստիարակում են մեր մատաղ սերնդին:Մեր երկրի ապագան մեծապես կախված է նաև ձեր ամենօրյա տքնաջան աշխատանքից: Կրթության հազարամյա պատմություն ունեցող մեր ժողովուրդը առանձնահատուկ հոգատարություն ունի...

Մարզխորհրդի նիստ

Մարզխորհրդի նիստ 01.10.2012

 2012 թ. սեպտեմբերի 28-ին, ժամը 11:00-ին Արարատի մարզպետարանի նիստերի դահլիճում կայացավ մարզխորհրդի հերթական նիստը: Մարզխորհրդի նիստին անդամներից բացի մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարության ներկայացուցիչ Ա. Բարսեղյանը,Արարատի մարզային դատախազի տեղակալ Ա.Հակոբյանը և դատախազության աշխատակից  Վ.Պողոսյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, մարզպետարանի պատասխանատու...

Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ

Արարատի մարզի Դիտակ գյուղում բացվեց Orange համակարգչային սրահ 26.09.2012

Այսօրվանից Արարատի մարզի Դիտակ գյուղի դպրոցի 86 աշակերտների տրամադրության տակ կլինի Orange-ի գերարագ ինտերնետով ապահովված համակարգչային արդիական սրահ:   Դիտակի դպրոցի համակարգչային սրահը համալրված է 4 համակարգչով, Orange-ի Flybox երթուղիչով և հարմարավետ կահավորանքով, որը դպրոցին հնարավորություն է տալու ոչ միայն լիարժեք կերպով կազմակերպել համակարգչային դասընթացները, այլ նաև դպրոցական ծրագրի այլ առարկաների ուսուցումը կազմակերպել նոր տեխնոլոգիաների միջոցով, ինչպես նաև կապի մեջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15