Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզում մեկնարկել է սանիտարական միամսյակը

Արարատի մարզում մեկնարկել է սանիտարական միամսյակը 02.03.2015

  Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի կարգադրությամբ 2015թ. մարտի 1-ից մինչև 31-ը մարզի տարածքում հայտարարվել է սանիտարական մաքրման և բարեկարգման միամսյակ: Միամսյակը կազմակերպված անցնկացնելու և համապատասխան վերահսկողություն իրականացնելու համար ստեղծվել է հանձնաժողով, որի աշխատանքներին ներգրավվել են նաև շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչները: Մարզի տարբեր տարածաշրջաններում մարտի 1-ից   մեկնարկած սանիտարական աշխատանքների իրականացման և արդյունավետ կազմակերպման...

Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը` Եռաբլուրում

Անդրանիկ Օզանյանի ծննդյան օրը` Եռաբլուրում 26.02.2015

Արտաշատի երկրապահները` Արտաշատի ԵԿՄ նախագահ Մնացական Մարգարյանի գլխավորությամբ, զորավար Անդրանիկ Օզանյանի ծննդյան 150-ամյակի կապակցությամբ   փետրվարի 25-ին այցելել են Եռաբլուր պանթեոն: Այնտեղ նրանց են միացել Մասիսի, Արարատի տարածաշրջանների վետերան, պատանի, երիտասարդ երկրապահները: Հիշատակի և ոգեկոչման արարողությանը ներկա են եղել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԵԿՄ վարչության նախագահ գեներալ-լեյտենանտ Մանվեն Գրիգորյանը, ազատամարտիկներ,...

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ Է ԱՅՑԵԼԵԼ ՀՀ ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԸ 25.02.2015

Փետրվարի 24-ին Արարատի մարզ է այցելել ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը: Այցի ընթացքում նախարարին ուղեկցել են նախարարի խորհրդական Հայկ Ղուկասյանը, Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, համայնքապետեր, մարզադպրոցների տնօրեններ, մարզաշխարհի ներկայացուցիչներ: Նախարար Գաբրիել Ղազարյանի այցի նպատակն է եղել`   ծանոթանալ Արարատի մարզի սպորտի ասպարեզում առկա խնդիրներին,...

                                                            Խդր Նավի

Խդր Նավի 23.02.2015

Արարատի մարզի եզդի բնակիչները նշեցին իրենց հոգևոր տոնը` Խդր Նավին- սիրո տոնը: Այգեպատցի Շավո Սմոյանի տանը հավաքվել էին իրենց նահապետի` Քյալո Համոյի գերդաստանի անդամները: Գերդաստանի շեյխը աղը, մատաղը օրհնելուց   և Խդր Նավին շնորհավորելուց հետո   գնաց Վերին Արտաշատ, Ոստան, Գետազատ, Տափերական` համայնքներում այդ գերդաստանի անդամների տոնը շնորհավորելու: Տոնին նախորդող երեք օրը եզդիները ծոմ են պահում, այցելում են իրենց հանգուցյալների շիրիմներին, նրանց ընտանիքներին:...

Գրքի տոնը` Արարատի մարզում

Գրքի տոնը` Արարատի մարզում 20.02.2015

Գիրք նվիրելու   արարողությունը Արարատի մարզում սկսվեց վաղ առավոտից: Կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատողները շնորհավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանին գրքի   տոնի առթիվ և նրան նվիրեցին հայ դասականների գործերը: Մարզպետարանի բակում անցնող-դարձողներին երիտասարդները բաժանեցին շուրջ 60 կտոր գիրք: Միջոցառումը շարունակվեց Զանգակատուն համայնքում` Պարույր Սևակի տուն-թանգարանում, որտեղ ներկա էին նաև սահմանամերձ Լուսաշող, Տիգրանաշեն, Լանջառ և մյուս համայնքների...

Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները

Արարատի մարզպետի ուշադրության կենտրոնում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները 20.02.2015

Շարունակվում է մարզում գյուղատնտեսական աշխատանքները արդյունավետ կազմակերպելու նպատակով Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանի կողմից հրավիրվող արտագնա խորհրդակցությունների շարքը: Արարատի մարզպետը հերթական աշխատանքային խորհրդակցությունն է հրավիրել Վեդիի քաղաքապետարանում, որին մասնակցել են Արարատի   և Վեդիի տարածաշրջանների համայնքների ղեկավարները և ՋՕԸ-երի տնօրենները: Մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն իր խոսքում նշել է, որ այս պահին մեծապես կարևորվում է մարզում գյուղատնտեսական տարվա...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 17:29:01