Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ԽԱՐԲԵՐԴԻ ՄԱՍՆԱԳԻՏԱՑՎԱԾ ՄԱՆԿԱՏՈՒՆ 02.06.2014

Հունիսի 1-ին` երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրը, Արարատի նորանշանակ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Գագիկ Պողոսյանի հետ այցելեցին Խարբերդի մասնագիտացված մանկատուն: Նախքան շենքի պայմաններին ծանոթանալը, մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մանկատանը նվիրեց երաժշտական կենտրոն, ապա մասնակցեց երեխաների ուժերով կազմակերպված տոնական համերգին: Հեքիաթների բոլոր հերոսները այդ օրը հյուր էին եկել երեխաներին: Տոնական համերգից հետո մարզի ղեկավարը շնորհավորելով երեխաներին, կոլեկտիվին, ծնողներին երեխաների օրվա կապակցությամբ` ասաց, որ այս հատուկ կառույցը երեխաների մշտական օջախն է, որի նկատմամբ ինքը կկրկնապատկի իր ուշադրությունը բոլոր հիմնախնդիրների լուծման գործում: Այնուհետև, հյուրերը տնօրեն Հարություն Բալասանյանի ուղեկցությամբ շրջեցին շենքում: Հենաշարժական խախտումներ ունեցող 17 երեխաներ ստանում են վերականգնողական բուժում, 36 կույր և թույլ տեսնող` բազմաթիվ արատներով, ինչպես նաև աուտիզմով տառապող երեխաների համար, առանձնահատուկ պայմաններում, մասնագետները օգնում են նրանց կողնորոշվել և հարմարվել շրջապատին: Այս նպատակով մանկատունը համագործակցում է ամերիկյան ՙՊերկինս՚ կազմակերպության հետ, և մասնագեները վերապատրաստում են անցնում ԱՄՆ-ում: Շարունակում է գործել ձիավարժությունների միջոցով բուժումը, որից օգտվում են նաև այն հաշմանդամ երեխաները, որոնք ապրում են ծնողների մոտ: Գործում է նաև ՙԽոհանոցային թերապիա՚ ծրագիրը, ինչը օգնում է երեխաներին խորհրդանշական ձևով ծանոթանալ փողին, առևտուր անել, ճաշ պատրաստել: Հրաժեշտից առաջ Ռուբիկ Աբրահամյանը, ըդգծելով կոլեկտիվի ծանր և դժվարին աշխատանքն ասաց, որ սա յուրօրինակ հայրենանվեր գործ է, որի մշտական մասնակիցը պետք է լինենք յուրաքանչյուրս: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետ Լալա Ղազարյանը ընդգծեց, որ Արարատի մարզպետարանի համանուն բաժինը սերտ համագործակցում է համայնքների հետ, ինչի հետևանքով մարզում հաջողությունները միշտ կրկնապատկվում են: Այդ օրը մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մասնակցեց նաև մյուս համայնքներում կազմակերպած տոնական միջոցառումներին:

Մարզպետ Ռ.Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ 31.05.2014

            Սիրելի՛ երեխաներ         Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիդ այս ուրախ ու պայծառ տոնի կապակցությամբ:Թող ձեր նվիրական իղձերն ու երազանքներն իրականություն դառնան, մանկական անմեղ ու առողջ ժպիտը սեր ու բարություն սփռի շրջապատում:         Անհոգ մանկության ապահովումը գտնվում է պետության հատուկ ուշադրության ներքո:Մենք փորձում են լավագույն պայմաններ ստեղծել մեր երեխաների առողջության պահպանման, կրթության ու...

Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքը Բարձրաշեն համայնքում 30.05.2014

     Արարատի մարզի Բարձրաշեն համայնքում Համբարձման (ջանգյուլում) տոնը նշանավորվեց Սուրբ Համբարձում եկեղեցու հիմնարկեքի արարողությամբ: Հիմնադրման արարողությանը՝ մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ, մասնակցում էին մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի աշխատակիցներ, համայնքի ղեկավարներ:      Արարատյան հայրապետական թեմի առաջնորդ տեր Նավասարդ Կճոյանը օծման արարողությունը սկսեց Տերունական աղոթքով: Տասնվեց հիմնաքարերի օծումն ավարտելուց հետո այն...

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 27.05.2014

    Սիրելի ՛  հայրենակիցներ Շնորհավորում եմ համահայկական տոնի ու նվիրական օրվա կապակցությամբ:Դարեր շարունակ չունենալով պետականություն և պայքարելով գոյի ու հայի կերպի պահպանման համար` հայ ժողովուրդը կնիքն է դրել իր արիականության, ոգեղենության և անկոտրում կամքի: Հպարտորեն ու արիաբար ելնելով այդ պայքարի բովից` 1918 թվականի մայիսի 28-ին հայ ժողովուրդը գծեց իր առաջին հանրապետության սահմանները: Առաջին հանրապետությունը հաջորդած երկրորդ և երրորդ հանրապետությունները ևս...

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը մի շարք մասնագիտությունների գծով կազմակերպում է նպատակային ընդունելություն 26.05.2014

Համաձայն ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 597-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգի 99-րդ կետի՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը կազմակերպում է «Անասնաբուժություն», «Անասնաբուժական սանիտարական փորձաքննություն», «Ագրոնոմիա», «Բույսերի պաշտպանություն», «Գյուղատնտեսական մշակաբույսերի սելեկցիա և...

Մարզպետ Ռ.Աբրահամյանը հանդիպեց մարզի բժշկական կենտրոնների տնօրենների հետ 23.05.2014

  ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանն մարզպետարանում հանդիպեց մարզի խոշոր բժշկական հաստատությունների` Արտաշատի,Արարատի,Մասիսի, Վեդու,Արմաշի բշկական հիվանդանոց-կենտրոնների և Վեդու ծննդատան տնօրենների հետ: Հանդիպմանը ներկա էին համապատասխան ոլորտը սպասարկող մարզպետի տեղակալը և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը: Բժշկական հաստատությունների տնօրեները մարզպետ Ռ.Աբրահամյանին համառոտ տեղեկություններ ներկայացրեցին իրենց կողմից ղեկավարվող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 11:28:46