Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մարզխորհրդի նիստ 19.06.2014

   Հունիսի 18-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որի ժամանակ ներկայացվեցին տարվա առաջին ամիսներին որոշ ոլորտներում կատարված աշխատանքներ: Մարզխորհրդի նիստը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման նախարարի տեղակալ Արտաշես Բախշյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, առողջապահական հիմնարկների տնօրեններ, ՋՕԸ-ների...

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին

Հովիկ Աբրահամյանն Արտաշատում հանդիպել է միասնական ընդունելության քննություն հանձնող դիմորդներին 17.06.2014

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի թիվ 1 դպրոց, որտեղ անցկացվում էր «Մաթեմատիկա» առարկայից միասնական քննությունը: Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ և ուսանողների մասնակցությամբ բացվել են «Մաթեմատիկա»-ի միասնական քննության թեստերի փակ ծրարները: Այնուհետև կառավարության ղեկավարը ծանոթացել է քննության անցկացման ընթացակարգին, զրուցել դիմորդների հետ և մաղթել հաջողություն: Վարչապետը պահանջել է քննությունն անցկացնող պատասխանատուներից անել ամեն ինչ՝ արդարություն...

Պոեզիայի օր` նվիրված Պարույր Սևակին

Պոեզիայի օր` նվիրված Պարույր Սևակին 17.06.2014

Սևակի մահվան օրը՝ հունիսի 17-ը, Արարատի մարզում հայտարարված է պոեզիայի օր: Ավանդական դարցած օրվա կապակցությամբ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի գլխավորությամբ Զանգակատուն այցելեցին մարզային և քաղաքային կառույցի աշխատողներ, ՀՀ գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, գրողների միության անդամներ: Հյուրերը Սևակի  շիրմաքարի մոտ խնկարկումից ու ծաղիկներով խոնարհումն արտահայտելուց հետո այցելեցին տուն-թանգարան: Թանգարանի տնօրեն Ավետիք Գրիգորյանի ուղեկցությամբ մարզպետը ծանոթացավ...

ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն 17.06.2014

     ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ Արարատի մարզ կատարած այցի շրջանակում ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի և մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ստեփան Խաչատրյանի ուղեկցությամբ այցելել է Արտաշատի բժշկական կենտրոն :     Նախարարը շրջել է հիվանդանոցում, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին, շենքային պայմաններին,բժշկական սարքավորումներով և գույքով հագեցվածությանը։ Արմեն...

Թող  կրակեն  միայն  զորավարժանքների  ժամանակ

Թող կրակեն միայն զորավարժանքների ժամանակ 13.06.2014

13.06.2014թ մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հայկական բանակում ծառայող մարզի 100 լավագույն ժամկետային զինծառայողների հանդիպումն իրենց ծնողների հետ: Միջոցառմանը մասնակցում էին Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը, ՀՀ ԶՈւ առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանը, զինվորականներ, մարզպետարանի և ՏԻՄ-երի ներկայացուցիչներ: Աննախադեպ միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ պաշտպանության նախարարի նախաձեռնությամբ: Միջոցառման մասնակիցներին ողջունեց ՀՀ Արարատի մարզպետ Ռ. Աբրահամյանը՝ մաղթելով մեր զինվորներին քաջ առողջություն, անվնաս կապույտ երկինք: ՀՀ ԶՈւ առաջին կորպուսի հրամանատար Տիգրան Փարվանյանն իր խոսքում նշեց, որ այս միջոցառումը առաջինն է հանրապետությունում, որն ակնկալում է կրել շարունակական բնույթ: ՛՛Յուրաքանչյուր զորամիավորման հրամանատարություն և պաշտպանության նախարարության մշակույթի վարչության աշխատակիցներն աշխատում են մարզպետարանների և տեղական ինքնակառավարման մարմինների հետ համատեղ:

Քաղաքացիների ընդունելություն 12.06.2014

2014թ. հունիսի 11-ին ՀՀ Արարատի մարզպետարանում, մարզպետ Ռ. Աբրահամյանի մոտ կայացավ քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցում էին մարզպետի տեղակալները, խորհրդականները, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների, քաղաքային և գյուղական համայնքների ղեկավարները: Ընդունելությանը մասնակցեցին 33 քաղաքացիներ, որոնցից 10-ը դիմել էին ֆինանսական, 6-ը՝ առողջապահական, 8-ը՝ աշխատանքային, 4-ը՝ բնակարանային և կոմունալ բարեկարգման, մյուսները` տարաբնույթ հարցերով: Ընդունելությանը մասնակցած քաղաքացիների կողմից բարձրացված հարցերի լուծումն ընթացքի մեջ է: Քաղաքացիների կողմից բարձրացված հարցերին ընթացք տալու վերաբերյալ մարզպետի կողմից աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին տրվեցին հանձնարարականներ, համայնքի ղեկավարներին արվեցին առաջարկություններ:

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 14:58:32