Նորություններ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 01.10.2015
Ավագ սերնդի սիրելի՛ բարեկամներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ: Այս օրը հրաշալի հնարավորություն է ևս մեկ անգամ շնորհակալանքի ու երախտիքի խոսքեր ուղղելու ձեզ: Հոկտեմբերի 1-ն աշխարհում տոնվում է որպես Տարեցների միջազգային օր, սակայն հայ ազգը մշտապես է հարգանք ու ակնածանք տածել ավագ սերնդի ներկայացուցիչների նկատմամբ` իր մեջ...

Վերաբացվել է Արտաշատի համայնքային կենտրոնի բարեգործական ճաշարանը 01.10.2015
Հոկտեմբերի 1-ին, տարեցների միջազգային օրվա կապակցությամբ, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն այցելել է Արտաշատի համայնքային կենտրոն, որտեղ վերաբացվել է բարեգործական ճաշարանը: Մարզպետին ուղեկցել են Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ Միրզոյանը: <<Առաքելություն Հայաստանին>> կազմակերպությանը կից 2002-2007 թթ. գործող ճաշարանը փակվել էր ֆինանսական...

Տարեցների օրը` Բուրաստանում 01.10.2015
Հոկտեմբերի 1-ին Բուրաստանի մշակույթի տանը տոնական տրամադրություն էր: Համայնքապետրանը նշում էր տարեցների օրը: Մեծահասակների ուրախությունը կրկնապատկվեց Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի այցելությամբ, ինչն ինքնանպատակ չէր. այն մեծահասակների նկատմամբ մարզպետի հարգանքի, ուշադրության, ջերմ վերաբերմունքի հերթական դրսևորումն էր: Գյուղապետարանի մուտքի մոտ ավանդական կարգով մարզպետին դիմավորելուց հետո միջոցառումը շարունակվեց մշակույթի տան մեծ դահլիճում: Համայնքապետ Աշոտ Թարվերդյանը, ողջունելով...

Մարզխորհրդի հերթական նիստ 01.10.2015
Սեպտեմբերի 30-ին տեղի ունեցավ Արարատի մարզխորհրդի հերթական նիստը, որը վարում էր մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը:Նիստին մասնակցում էին ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության ներկայացուցիչ Հ.Օհանյանը, մարզխորհրդի անդամները, մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ, մարզային ենթակայության հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, , ՋՕԸ-ների տնօրեններ, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ:...

Արարատի մարզում շարունակվում են խաղողի մթերման աշխատանքները 30.09.2015
Արարատի մարզում խաղողի մթերման աշխատանքները գտնվում են մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ամենօրյա հսկողության ներքո: Սեպտեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ու Գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը խաղողի մթերման աշխատանքներին անձամբ հետևելու համար աշխատանքային այցով եղել են <<Շահումյան-Վին>> գինու, կոնյակի գործարանում: Մարզի ղեկավարը շրջել է գործարանի տարածքում և ծանոթացել ընթացիկ աշխատանքներին: Խաղողի մթերման գործընթացին...

Մարմարաշենի միջնակարգ դպրոցում բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին 28.09.2015
Սեպտեմբերի 18-ին Մարմարաշենի միջնակարգ դպրոցի առջև բացվել է ազատամարտիկ Անդրանիկ Բարությանի կիսանդրին: Դպրոցը կրում է ազատամարտիկի անունը: Բացման արարողությանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը, ԵԿՄ վարչության նախագահի տեղակալ Արա Կետիկյանը, ազատամարտիկներ, հյուրեր: Հանդիսության սկզբում ներկաներին ողջունել է դպրոցի տնօրեն Աննա Համբարձումյանը՝ խոսելով հերոսի...


