Նորություններ

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն 31.07.2015
<<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման>> (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ): Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, CARD հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ԱՄՆ Զարգացման...

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդիի ԲԿ-ում 31.07.2015
Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է կատարել Վեդիի բժշկական կենտրոն: Բժշկական կենտրոնի տնօրեն Մելքոն Տալոյանի ուղեկցությամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը շրջել է թերապևտիկ, վիրաբուժական, լաբորատոր բաժանմունքներում, ծանոթացել հիվանդասենյակների, վիրահատարանների ու այլ բուժծառայությունների համար նախատեսված սենյակների պայմաններին: Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում զրուցել է նաև ստացիոնար բուժում ստացողների և այցելուների հետ՝...

Արարատի մարզպետն այցելել է Մասիսի ԲԿ 30.07.2015
Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուշադրության կենտրոնում են մարզի առողջապահական համակարգի հիմնախնդիրներն ու ձեռքբերումները: Շարունակելով իր անմիջական հսկողության ներքո պահել առողջապահական համակարգն ու բժշկական կենտրոնների աշխատանքը մասնավորապես՝ մարզի ղեկավարը հուլիսի 30-ին եղել է Մասիսի ԲԿ-ում: Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են մարզպետի տեղակալ Աշոտ Մուրադյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի պետ Գեղամ...

Արտաշատում էր Համահայկական 6-րդ խաղերի ջահը 29.07.2015
Անթիլիասի Սուրբ Նահատակների մատուռում 2015 թ.հունիսի 28-ին վառված Համահայկական 6-րդ խաղերի ջահը հուլիսի 29-ին հասել է Արտաշատ: Արտաշատի նորակառույց Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքում ջահակրին դիմավորել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աժ պատգամավոր Կարինե Պողոսյանը, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ, մարզիկներ, արտաշատցիներ: Համահայկական 6-րդ խաղերի ջահը Սյունիքի...

<<Գարնիր ֆրանսիական ձևով>> ներկայացումը՝ Արտաշատի Ամո Խարազյանի անվան թատրոնի բեմում 29.07.2015
Հուլիսի 29-ին Արտաշատի Ամո Խարազյանի անվան դրամատիկական թատրոնում ներկայացվել է <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կոմեդիան: Ներկայացմանը ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, կրթական հաստատությունների և թատերասեր հասարակության ներկայացուցիչներ: Ֆրանսիացի դրամատուրգ և թատերական ռեժիսոր Մարկ Կոմուլետտիի <<Գարնիր ֆրանսիական ձևով>> կ ամ <<Խաղում ենք համերաշխ ընտանիք>> պիեսի...

<<Հեքիաթային կիրճ>> է մեկնել երեխաների հերթական խումբը 27.07.2015
Հուլիսի 27-ին Արարատի մարզի երեք տարածաշրջանի սոցիալապես անապահով երեխաների հերթական խումբն է մեկնել Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> ճամբար: 125 երեխաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ինչպես և նախորդ անգամ, երեխաների անվտանգ երթևեկությունը ապահովել են շտապօգնության և ...


