Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ 16.03.2016

Համաձայն ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության ՛՛Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն՛՛ ՊՈԱԿ-ի կանխատեսումների Արարատյան դաշտում մարտի 17-ին գիշերը օդում հնարավոր է 0...-2, մարտի 18-ին և 19-ին -2...-3 աստիճան, գետնի մակերևույթին‵ -4 ...-5 աստիճան ցուրտ: Բազմամյա տնկարքները ցրտահարվելուց պաշտպանելու համար գյուղացիական տնտեսություններին առաջարկվում պայքար կազմակերպել ավանդական եղանակներով...

Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը

Նախարարն ընդունել է ԻԻՀ Գիլանի նահանգապետի գլխավորած պատվիրակությանը 15.03.2016

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգապետ Մոհամմադալի Նաջաֆիին և նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա էին նաև ՀՀ-ում ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Նախարարը ողջունել է հյուրերին, ովքեր Հայաստանում են գտնվում Գիլանի նահանգի և Արարատի մարզի միջև համագործակցության հեռանկարները քննարկելու նպատակով և ընդգծել, որ Հայաստանում երբևէ առիթը բաց չեն...

Արարատի մարզպետն ընդունել է ԻԻՀ Գիլան նահանգի պատվիրակությանը

Արարատի մարզպետն ընդունել է ԻԻՀ Գիլան նահանգի պատվիրակությանը 15.03.2016

Մարտի 15-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալել է ՀՀ-ում Իրանի իսլամական հանրապետության դեսպան Սեյեդ Քաջեմ Սաջադիին ու Իրանի Գիլան նահանգի պատվիրակությանը՝ Գիլանի նահանգապետ Մոհամմադ Ալի Նաջաֆիի գլխավորությամբ: Հադիպման սկզբում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է հյուրերին և շնորհակալություն հայտնել իր հրավերն ընդունելու համար. -Մեր համագործակցությունը երկար տարիների պատմություն ունի և մի շարք ոլորտներում արձանագրել է հաջողություններ: Համոզված եմ, որ այս...

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն

Վարչապետի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն 12.03.2016

Կառավարությունում վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը, Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, Կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, հանրապետության մարզպետները և տարբեր գերատեսչությունների ներկայացուցիչներ: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզերում նախատեսվող...

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ

Կայացել է ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ 12.03.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում այսօր կայացել է նախարար Դավիթ Լոքյանի առաջին խորհրդակցությունը մարզպետների հետ: Նախքան օրակարգային հարցերին անդրադառնալը՝ նախարարը շնորհավորել է նորանշանակ մարզպետներին՝ ցանկանալով նրանց դառնալ համերաշխ թիմի անդամներ, իսկ մարզպետներին հորդորել՝ նրանց հետ աշխատել նույնքան արդյունավետ, ինչպես նախկինում: Այնուհետև ՏԿԶ նախարարը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է մարզերում տարածքների տնտեսական զարգացման մոտեցումները, մասնավորապես՝...

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ  ԿԱՆԱՆՑ  ՏՈՆԻ  ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 07.03.2016

            Սիրելի’ կանայք, մայրեր, քույրեր      Արարատի մարզպետարանի աշխատակազմի և անձամբ իմ կողմից առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ Ձեզ գարնանային զարթոնքի հետ օրինաչափորեն համադրվող այս հիասքանչ օրվա` Կանանց տոնի կապակցությամբ:     Մարտի 8-ը մշտապես եղել և մնում է մեր տոնացույցի ամենավառ օրերից մեկն ու բոլոր ժամանակներում համարվել է կնոջ հանդեպ ունեցած երախտագիտությունը լավագույնս արտահայտելու հնարավորություն...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 17:29:01