Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ԻԻՀ Գիլանի նահանգի պատվիրակության այցը Արարատի մարզ

ԻԻՀ Գիլանի նահանգի պատվիրակության այցը Արարատի մարզ 05.12.2016

Դեկտեմբերի 3-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հյուրընկալեց Իրանի Իսլամական Հանրապետության Գիլանի նահանգի պատվիրակությանը՝ նահանգի առևտրաարդյունաբերական պալատի անդամ Ղասեմ Ռեզաիանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԻԻՀ շերամաբուծության զարգացման կենտրոնի ղեկավար Ալի Ասղար Դադաշզադեն, ԻԻՀ Գիլան նահանգի առևտրաարդյունաբերական պալատի անդամները, ԻԻՀ դեսպանության աշխատակիցները: Հանդիպմանը ներկա էին նաև մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաներ, համայնքների ղեկավարներ, մարզի բիզնես ոլորտի...

 ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ 03.12.2016

Հարգելի հայրենակիցներ Այսօր` դեկտեմբերի 3-ին, երբ Հայաստանում և աշխարհի բազմաթիվ երկրներում նշվում է հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, յուրաքանչյուրս` գիտակցելով այս հասկացությունում ամփոփված խորհուրդը, պետք է մեր հավատարմությունը հայտնենք սահմանափակ կարողությունների տեր անձանց և հնարավորինս աջակցենք նրանց՝ մեր երկրի հասարակական, սոցիալ-տնտեսական, քաղաքական կյանքին ներգրավվածության հարցում: Հայաստանի Հանրապետության ղեկավարությունը, օգտագործելով զարգացած երկրների...

Այցելություն Խաչփար համայնք

Այցելություն Խաչփար համայնք 02.12.2016

Դեկտեմբերի 1-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանի պատասխանատուներից կազմված աշխատանքային խմբի հետ այցելեց Խաչփար համայնք՝ տեղում ծանոթանալու նախօրերին համայնքի բնակիչների կողմից բարձրացված խնդրահարույց հարցերին: Գյուղապետարանում կայացած խորհրդակցությանը, որին ներկա էին նաև հարակից՝ Ղուկասավան, Դարակերտ և Դաշտավան համայնքների ղեկավարները, Խաչփար համայնքի ղեկավար Ղազար Մարտիրոսյանը ներկայացրեց բնակչության դժգոհության հիմնական պատճառները, որոնք կապված էին Հրազդան...

Այցելություն շինարարական կառույցներ

Այցելություն շինարարական կառույցներ 02.12.2016

Դեկտեմբերի 2-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, համապատասխան ոլորտի պատասխանատուների ուղեկցությամբ հերթական անգամ այցելեց Արտաշատի կենտրոնական հիվանդանոց, Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոն, Արտաշատի թիվ 1 մանկապարտեզ՝ շինարարական աշխատանքների ընթացքին հետևելու համար: Մարզպետը ծանոթացավ վերակառուցվող հիվանդանոցի բոլոր՝ թերապևտիկ, վիրաբուժական, մանկական, վերակենդանացման, ինֆեկցիոն և շտապ օգնության բաժանմունքներում իրականացվող աշխատանքներին:...

Աշխարհի չեմպիոնը մարզպետի մոտ

Աշխարհի չեմպիոնը մարզպետի մոտ 29.11.2016

Նոյեմբերի 29-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունեց շախմատի մինչև 16 տարեկան պատանիների աշխարհի առաջնության չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին և նրա ծնողներին։ Հանդիսավոր ընդունելությանը ներկա էին նաև մարզպետարանի աշխատակազմի բոլոր ստորաբաժանումների ղեկավարները։ Կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանն Արարատի մարզպետ և  շախմատի մարզային  ֆեդերացիայի նախագահ Ռուբիկ Աբրահամյանին ներկայացրեց շախմատի օլիմպիադայի տարբեր փուլերում ձեռք բերած հաջողությունները։...

Հուշաղբյուր` Անդրանիկ Զոհրաբյան

Հուշաղբյուր` Անդրանիկ Զոհրաբյան 28.11.2016

   Նոյեմբերի 25-ին Վեդի քաղաքի մշակույթի տան դիմաց բացվեց ապրիլյան պատերազմում հերոսաբար նահատակվածի անունով <<Անդրանիկին>> հուշաղբյուրը` նրա թիկունքում` արցախյան ազտամարտում նահատակվածների հուշարձանն է: Հիշատակի արարողությունը ներկա էին Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը,մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,ՀՀՊՆ աշխատողներ,Անդրանիկի համադասարանցիները , համաքաղաքացիները: Բացելով միջոցառումը` Վեդիի քաղաքապետ Վարուժան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-30 17:29:01