Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկվել են մարզում շախմատի զարգացման հեռանկարները

Քննարկվել են մարզում շախմատի զարգացման հեռանկարները 10.08.2015

Օգոստոսի 7-ին Արարատի մարզպետ, մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռուբիկ Աբրահամյանն  ընդունեց մարզային ֆեդերացիայի տարբեր տարածաշրջանների մասնաճյուղերի մարզիչներ` Միքայել Մարտիրոսյանին / Արտաշատ/, Երվանդ Գաբրիելյանին  /Վեդի/, Համլետ Հովհաննիսյանին /Արարատ/: Աշխատանքային այս հանդիպմանը մասնակցում էին  նաև մարզպետարանի աշխատակազմի  կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Հասմիկ Գասպարյանը,ոլորտի պատասխանատուները: Արարատի մարզպետի մոտ կայացած ընդունելության...

Ծառայում են հայրենիքին

Ծառայում են հայրենիքին 07.08.2015

  Այսօր Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Երվանդ քահանա Բաբայանը N զորամասում մասնակցեցին նորակոչիկների երդման արարողությանը:   Ներկա էին նաև ծնողներ, զինվորների հարազատներ, բարձր դասարանի աշակերտներ: Տոնական տեսքով հրապարակում հանդիսավոր շարք էին կազմել վաշտերը: Ստորաբաժանումների  ղեկավարներն  օրվա կապակցությամբ հագել էին ճերմակ համազգեստներ: Հանդիսավոր քայլերթով ներս բերեցին զորամասի...

Մարզպետի հերթական շրջայցը

Մարզպետի հերթական շրջայցը 06.08.2015

    Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, հավատարիմ մնալով վաղ գարնանը հողագործներին տված  << գյուղացին ամբողջ տարվա ընթացքում ոռոգման խնդիր չի ունենա>> խոստմանը, այսօր հերթական շրջայցը կատարեց ոռոգման համակարգում ջրամատակարարման ընթացքին, ինչպես նաև տեղերում իրականացվող մասնակի վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով: Մարզի ղեկավարը այցը սկսեց Մխչյան առաջին և Մխչյան երկրորդ պոմպակայաններից:     Առաջին պոմպակայանում Ռ. Աբրահամյանը...

Շարունակվում են 6-րդ  համահայկական խաղերը

Շարունակվում են 6-րդ համահայկական խաղերը 05.08.2015

Օգոստոսի  5-ին  Արտաշատի քաղաքային մարզադաշտը հյուրընկալեց Մարսելից, Լիբանանից, Արգենտինայից, Երուսաղեմից, Մինսկից, Սպահանից, Թեհրանից, Հունաստանից, Բառնաուլից, Մելբուռնից, Բարսելոնայից, ինչպես նաև Վանաձորից, Վրաստանից, Շիրակից, Կապանից, ԼՂՀ-ից ժամանած թիմերի շուրջ 130 աթլետների  և աթլետուհիների: Հյուրերին դիմավորեցին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, Աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի ռեկորդակիր Ռոբերտ Էմմիյանը, սպորտային...

       Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն

Փոքր Վեդիում բացվել է գյուղատնտեսական սպասարկման կենտրոն 31.07.2015

<<Ագրոբիզնեսի և գյուղի զարգացման կենտրոն>> (CARD) հիմնադրամը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ իրականացվող <<Գործընկերություն՝ հանուն գյուղական համայնքների բարգավաճման>> (USAID/PRP) ծրագրի շրջանակում Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում հիմնել է Գյուղատնտեսական Սպասարկման Կենտրոն (ԳՍԿ):   Բացման արարողությանը ներկա են եղել ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, CARD  հիմնադրամի տնօրեն Գագիկ Սարդարյանը, ԱՄՆ Զարգացման...

   Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է  Վեդիի ԲԿ-ում

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Վեդիի ԲԿ-ում 31.07.2015

Հուլիսի 31-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն աշխատանքային այց է  կատարել Վեդիի բժշկական կենտրոն:  Բժշկական կենտրոնի  տնօրեն Մելքոն Տալոյանի ուղեկցությամբ՝ Ռուբիկ Աբրահամյանը շրջել է թերապևտիկ, վիրաբուժական, լաբորատոր բաժանմունքներում,   ծանոթացել հիվանդասենյակների, վիրահատարանների ու այլ բուժծառայությունների համար նախատեսված  սենյակների  պայմաններին: Մարզի ղեկավարը շրջայցի ընթացքում զրուցել է նաև ստացիոնար բուժում ստացողների և  այցելուների հետ՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07