Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հեքիաթային կիրճ>> է մեկնել երեխաների հերթական խումբը

<<Հեքիաթային կիրճ>> է մեկնել երեխաների հերթական խումբը 27.07.2015

Հուլիսի 27-ին Արարատի մարզի երեք տարածաշրջանի   սոցիալապես անապահով   երեխաների հերթական խումբն է մեկնել   Հանքավանի <<Հեքիաթային կիրճ>> ճամբար:   125 երեխաներին ճանապարհելու էին եկել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,   Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, մարզպետարանի ստորաբաժանումների ղեկավարներ, մարզային գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ինչպես և նախորդ անգամ, երեխաների անվտանգ երթևեկությունը ապահովել են շտապօգնության և ...

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱՐԵՑՆԵՐԻ ՀԱՄԱՐ 27.07.2015

Այգեպատ գյուղի 70-95 տարեկան 50 բնակիչներ ուխտագնացություն կատարեցին դեպի Գառնիի հեթանոսական տաճար և Սուրբ Գեղարդավանք: Միջոցառումը   կազմակերպվել էր  գյուղապետ Սերյոժա Պետրոսյանը: Այս անգամ ուխտավորները համայնքի կանայք էին, ովքեր գյուղի ստեղծման ու կայացման գործում ունեն անուրանալի ավանդ: Հավելենք, որ տարեցների նկատմամբ հոգատարությունն ու նրանց նկատմամբ համապատասխան ուշադրության ցուցաբերումը համարվում է Արարատի մարզպետարանի գործունեության առանցքային ուղղություններից մեկը,...

Արարատի մարզպետն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղեկալ Սմբատ Լպուտյանին

Արարատի մարզպետն ընդունել է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղեկալ Սմբատ Լպուտյանին 24.07.2015

Հուլիսի 24-ին Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանի   շախմատի ֆեդերացիայի նախագահի տեղակալ, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանին: Հանդիպմանը ներկա են եղել Արտաշատի, Մասիսի և Արարատի քաղաքապետերը, մարզպետարանի ստորաբաժանումների   ղեկավարներ, շախմատի   մարզիչներ:   Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է շախմատի ֆեդերացիայի փոխնախագահին ու ներկաներին և կարևորել այս հանդիպումն ու քննարկվելիք հարցերը Արարատի մարզում շախմատի զարգացման   ու...

Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև ստորագրվել է հուշագիր

Արարատի մարզի և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի միջև ստորագրվել է հուշագիր 22.07.2015

Մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի   պատվիրակությունը` ղեկավար Արտակ Ալեքսանյանի ղեկավարությամբ, այցելել է Արարատի մարզպետարան: Պատվիրակությանը ընդունել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը: Երկկողմ համագործակցության, ինչպես նաև գործընկերային կապերն ընդլայնելու նպատակով   կայացած հանդիպման ընթացքում Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը նախ ներկայացրել է քննարկվող հարցերի վերաբերյալ իրենց...

Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին

Հայտարարություն հաշտարարի որակավորման դասընթացի մասին 20.07.2015

  ՀՀ արդարադատության նախարարությունը սկսում է 2015 թ. համար հաշտարարի որակավորման դասընթացները: Հաշտարարի որակավորման դասընթացների համար կարող Է դիմել 25 տարին լրացած գործունակ քաղաքացին, ով ստացել է բակալավրի, մագիստրոսի կամ դիպլոմավորված մասնագետի բարձրագույն կրթություն, չունի դատվածություն դիտավորությամբ կատարված հանցագործության համար: Դիմորդը որակավորման դասընթացի համար ՀՀ արդարադատության նախարարություն (հասցե` ք. Երևան, Հալաբյան 41/ա) պետք է ներկայացնել` 1) դիմում, 2)...

Դվինի փառատոնը նշանավորվել է  Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ

Դվինի փառատոնը նշանավորվել է Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ 18.07.2015

Հուլիսի 18-ին Ներքին Դվին համայնքում անցկացվել է համայնքի բերք ու բարիքին նվիրված փառատոն: Փառատոնն իր ներկայությամբ պատվել են Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը, ՀՀ-ում   ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան   Մոհամմադ Ռեյսին, օտարերկրյա հյուրեր, դվինցիներ: Փառատոնը նշանավորվել է Իրան-Հայաստան բարեկամության կենտրոնի բացմամբ: Համայնքի առատ բերքին ու ազգերի միասնությանը նվիրված  Դվինի փառատոնի շրջանակներում ներկայացված ցուցասեղանները փաստել են Դվինի բերրիության և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15