Նորություններ
ՀՀ վարչապետի գլխավորությամբ ՀՀ մարզեր աշխատանքային այցերի արդյունքում ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունում մարզերից շարունակում են ստացվել մի շարք ներդրումային ծրագրերի առաջարկություններ: Ապրիլի 11-ի դրությամբ ՀՀ Արարատի մարզից ստացվել է 10 ներդրումային ծրագրի առաջարկ, որոնք առաջիկայում կքննարկվեն ՀՀ կառավարության հարթակում: ՀՀ Արարատի մարզի ներդրումային ծրագրերի մասին՝ այստեղ: ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության պաշտոնական...

Տեղեկատվություն Արարատի մարզում մարտ ամսին գրանցված ծնունդների վերաբերյալ 14.04.2017
Մարզպետարանի անձնակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության տվյալներով ՀՀ Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում 2017 թվականի մարտ ամսին գրանցվել է 151 ծնունդ: Նրանցից 66-ը աղջիկ է, 85-ը` տղա: Արտաշատի տարածաշրջանում ծնվել է 37 երեխա, Արարատի տարածաշրջանում ՝ 83 երեխա: Մասիսի տարածաշրջանում գրանցվել է 31 ծնունդ:
Սիրելի ՜ մայրեր, քույրեր և դուստրեր Տարիներ շարունակ Մայրության և գեղեցկության տոնը հայ ժողովուրդն առանձնակի սիրով ու ջերմությամբ է նշում : Հայ կանայք մեր գիտակցության մեջ ավանդապաշտ ընտանիքի կարևորագույն սյունն են, մեր հոգսերը հավասարապես կիսողը, հայ քաջորդիներին ոգեշնչողը, ազգային ավանդույթների կրողը և մատաղ սերնդին հոգևոր արժեքներ փոխանցողը: Գարնանաբույր տոնի առթիվ սրտանց շնորհավորում եմ բոլոր մայրերին, գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին և ցանկանում խաղաղություն,...

Աշխատանքային խորհրդակցություն 04.04.2017
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ: Մարզպետը շնորհավորել է կառավարման նոր համակարգին տանող ճանապարհին կարևոր իրադարձության՝ խորհրդարանական ընտրությունների կայացման կապակցությամբ, նշելով, որ ևմարզում, և ողջ հանրապետության տարածքում դրանք բարեկիրթ են ընթացել, իսկ նոր տեխնոլոգիաների կիրառումը թույլ է տվել առավել քաղաքակիրթ ձևով կատարել ընտրություն: Մարզպետը ընդգծել է նաև...

ՆԱԽԱԳԱՀ ՍԵՐԺ ՍԱՐԳՍՅԱՆԸ ԱՅՑԵԼԵԼ Է ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶ 28.03.2017
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արարատի մարզ: Հանրապետության Նախագահը այցելել է Մասիս քաղաքի Երիտասարդական կենտրոն: Նախագահը մարզային և քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների, տեղի պատգամավորների, կենտրոնի կառուցման բարերարի և շահառուների հետ շրջայց է կատարել Երիտասարդական կենտրոնում: Սերժ Սարգսյանը ծանոթացել է կենտրոնի առաքելությանն ու գործունեության ուղղություններին, մասիսցի երիտասարդների համար ստեղծված պայմաններին: Պատասխանատուները նշել են, որ...

ՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ՎԵԴՈՒ ՋՐԱՄԲԱՐԻ ՀԻՄՆԱՐԿԵՔԻ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆԸ 28.03.2017
Աշխատանքային այցով Արարատի մարզ մեկնած Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Վեդու ջրամբարի հիմնարկեքի արարողությանը, որին ներկա են եղել նաև փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարը, Արարատի մարզպետը, Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը, ՀՀ-ում Ֆրանսիայի և Իրանի հանրապետությունների դիվանագիտական ներկայացուցիչները, «Ֆրանսիական զարգացման գործակալության» Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարը, պաշտոնատար այլ անձինք: Հանրապետության Նախագահը...


