Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Սեմինար-քննարկում  սոցիալական  ոլորտի  իրավական ակտերի վերաբերյալ

Սեմինար-քննարկում սոցիալական ոլորտի իրավական ակտերի վերաբերյալ 20.05.2016

Արարատի մարզպետարանում տարածքային մակարդակում սոցիալական համագործակցության համաձայնագրի կնքման և դրա շրջանակում համակարգող խորհրդի ձևավորման աշխատանքներին մեթոդական և գործնական աջակցություն տրամադրելու նպատակով անցկացվեց աշխատանքային սեմինար-քննարկում,որը կազմակերպվել էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ԱՄՆ ՄԶԾ /USAID/ կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի /PRIP/ շրջանակներում: Դասընթացի կազմակերպման և անցկացման աշխատանքները  համակարգվել էին Արարատի...

    Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է   Ազատի ջրամբարում

Արարատի մարզպետն աշխատանքային այցով եղել է Ազատի ջրամբարում 18.05.2016

Մայիսի 18-ին մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը հերթական այցով եղել է Ազատի ջրամբարում։ Այցի ընթացքում Ռուբիկ Աբրահամյանին ուղեկցել են Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Արարատի մարզային փրկարարական վարչության պետ Մուրադ Մարգարյանը, համայնքների ու համապատասխան կառույցների ղեկավարներ։ Այցի նպատակն է եղել ջրամբարի ենթակառուցվածքների և այնտեղից դուրս եկող ջրային հոսքերի կառավարման ուսումնասիրությունն ու ճշգրտումը շրջակա համայնքները հեղեղումներից զերծ պահելու համար։ Մարզպետ Ռուբիկ...

Բարձրաշենցիները մեծարել են իրենց հերոսներին

Բարձրաշենցիները մեծարել են իրենց հերոսներին 17.05.2016

Ապրիլյան պատերազմական գործողությունների ընթացքում քաջությամբ աչքի ընկած հերոսներից են Արարատի մարզի Բարձրաշեն համայնքի բնակիչներ, ժամկետային զինծառայողներ <<Մարտական խաչ>> 2-րդ աստիճան շքանշանի և Արիության Մեդալի արժանացած Նարեկ Մալխասյանը, ով նռնականետով ոչնչացրել է հակառակորդի ուղղաթիռը և Մանուկ Սրկոյանը, ով ցուցաբերած քաջության համար արժանացել է Արիության մեդալի։ Մայիսի 17-ին հարազատ ծննդավայրում քաջարի զինվորների մեծարման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ...

Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին

Զորակցություն զոհված զինծառայողների ընտանիքներին 10.05.2016

Այսօր ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը մարզպետարանում հանդիպում է ունեցել ՌԴ Նիժնի Նովգորոդի հայ համայնքի ղեկավար Աղասի Ալեքյանի ներկայացուցիչների հետ: Պատվիրակության անդամները մարզպետին տեղեկացրել են, որ իրենց Արարատի մարզ այցելության նպատակն է զորակցություն հայտնել և նյութական աջակցություն ցուցաբերել Արարատի մարզից ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ  զոհված զինծառայողների ընտանիքներին: Մարզպետ Ռ.Աբրահամյանի մոտ հանդիպման ժամանակ հայ համայնքի անդամները այդ...

Հաղթանակի և խաղաղության տոնը Արտաշատում

Հաղթանակի և խաղաղության տոնը Արտաշատում 10.05.2016

Մայիսի 9-ին Արտաշատ քաղաքում մեծ հանդիսավորությամբ նշվեց Հաղթանակի օրը: Տոնական օրվա կապակցությամբ շնորհավորելու և  հարգանքի տուրք  մատուցելու էին եկել ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը,Արտաշատի քաղաքապետ Արգամ Աբրահամյանը, ԱԺ պատգամավոր Կարինե Պողոսյանը, ՀՀ գյուղնախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, մարզպետարանի , քաղաքապետարանի և ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ, կրթական,մշակութային և առողջապահական հաստատությունների, հասարակական և այլ կազմակերպությունների...

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղերձը Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ 08.05.2016

Հարգելի հայրենակիցներ Մայիսի 9-ին հայությունը կրկին նշում է Հաղթանակի օրը: Քաջ և հայրենասեր ժողովրդի հաղթանակների ամիս է մայիսը, մեր տոնացույցի փառավոր էջերից մեկն է Մայիսի 9-ը: Ամեն տարի այս հրաշալի օրը ազգին բնորոշ համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով մենք տոնում ենք այն հաղթանակները, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր վճռորոշ հաջողություններն ու նվաճումները: Մեզ պարտադրված պատերազմներում շարունակում ենք ապացուցել, որ պատրաստ ենք ցանկացած պահի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45