Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր

ՀՀ Շիրակի մարզում քննարկվել են համայնքների խոշորացմանը վերաբերող հարցեր 13.06.2016

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 10-ին Շիրակի մարզի Գյումրի քաղաքում մասնակցել է «Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բաժանման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանը, որը նախաձեռնել էր ՀՀ ԱԺ տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի մշտական հանձնաժողովը: Աշխատանքային քննարկմանը...

      Հերթական խորհրդակցությունը <<Մասիս>>  ՋՕԸ-ում

Հերթական խորհրդակցությունը <<Մասիս>> ՋՕԸ-ում 09.06.2016

Հունիսի 9-ին Մասիս ՋՕԸ-ում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Խորհրդակցությանը մասնակցել են Արարատի մարզպետի տեղակալներ Աշոտ Վարդանյանը, Հայրապետ Բաբայանը, մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը, Մասիսի տարածաշրջանի համայնքների ղեկավարները, ջրային համակարգի պատասխանատուներ։ Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը ողջունել է ներկաներին և ասել, որ հաճախակի...

         Բացվել է Գետազատի մանկապարտեզի նոր մասնահատվածը

Բացվել է Գետազատի մանկապարտեզի նոր մասնահատվածը 07.06.2016

Գետազատի մանկպարտեզի սաները պետական տոներն ու հանդիսավոր միջոցառումներն այսուհետ կնշեն նորաբաց հանդիսությունների սրահում։ Մանկապարտեզի նոր մասնահատվածի բացման արարողությանը ներկա է եղել Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանը։ Մանկապարտեզի հանդիսությունների սրահի և սանհանգույցի կառուցումը իրականություն է դարձել կառավարության կողմից հատկացված 18․815 մլն դրամի շնորհիվ։ Կարմիր ժապավենը կտրելու խորհրդանշական արարողությունից հետո մանկապարտեզի տնօրենն իր խոսքում շնորհակալություն է հայտնել մարզի...

Վարչապետն այցելել է Արարատի ոսկու կորզման գործարան

Վարչապետն այցելել է Արարատի ոսկու կորզման գործարան 03.06.2016

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն  այցելել է «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ընկերության Արարատի ոսկու կորզման գործարան: Ձեռնարկությունը ռուսաստանյան մասնավոր «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի հիմնական ակտիվն է Հայաստանում, որը շահագործում է Սոթքի ոսկու հանքավայրը, Արարատի ոսկու կորզման գործարանը և Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը: Կառավարության ղեկավարը «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլիյի ուղեկցությամբ շրջայց է կատարել գործարանում,...

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶՊԵՏ ՌՈՒԲԻԿ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ 01.06.2016

Սիրելի՛ երեխաներ Սրտանց շնորհավորում եմ Երեխաների իրավունքների պաշտպանության օրվա առթիվ: Հունիսի 1-ը առանձնահատուկ ջերմությամբ է լցնում բոլորիս սրտերը, իմաստավորում մեր առօրյան: Մատաղ սերնդի կրթության, առողջության հարցերը գտնվում են պետական հոգածության ներքո, և բոլորիս նպատակը մեկն է. ունենալ հոգեպես և ֆիզիկապես առողջ սերունդ, բազմակողմանի զարգացած երեխաներ: Ցանկանանք, որ մանկության բարի հուշերն ու դրական հույզերը, սերն ու ջերմությունը ուղեկցեն բոլոր երեխաներին  ամբողջ...

Նշվեց  Սուրբ Հովհաննես եկեղեցու  մեկ  տարին

Նշվեց Սուրբ Հովհաննես եկեղեցու մեկ տարին 01.06.2016

2015 թվականի  գարնան վերջին ՝ մայիսի 31-ին , հանդիսավորությամբ  բացվեց Սուրբ Հովհաննես   եկեղեցին:   Այս տարի ճիշտ նույն օրը նշվեց եկեղեցու  մեկ տարին: Տոնական օրվա միջոցառումը սկսվեց սուրբ  և  անմահ  պատարագով, որին մասնակցում  էին  ՀՀ  վարչապետ  Հովիկ  Աբրահամյանը, Արարատի մարզպետ  Ռուբիկ  Աբրահամյանը, Արարատյան  Հայրապետական  թեմի առաջնորդական  փոխանորդ  Գերաշնորհ  Տեր ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35