Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսի երիտասարդական կենտրոնը հյուրընկալել է <<Российско-Армянский Союз Молодежи>> կազմակերպության ներկայացուցիչներին:

Մասիսի երիտասարդական կենտրոնը հյուրընկալել է <<Российско-Армянский Союз Молодежи>> կազմակերպության ներկայացուցիչներին: 03.12.2017

<<Ճանաչողական այց դեպի Մասիսի երիտասարդական կենտրոն>>-ի շրջանակներում Masis Youth Center-ի կամավորները РАСМ-ի անդամներին ծանոթացրել են քաղաքի հետ` այցը սկսելով Սբ. Գևորգ եկեղեցուց: Եկեղեցու ստեղծման պատմությանը ծանոթանալուց հետո երիտասարդները մասնակցել են Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի կողմից մատուցված օրհնության արարողակարգին: Մասիսի երիտասարդական կենտրոնում նրանց դիմավորել են երիտասարդական կենտրոնի կամավորները: Ճանաչողական այցի շրջանակներում կենտրոնի հյուրերը ներկայացրել են...

Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Հովտաշեն համայնքում

Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը Հովտաշեն համայնքում 02.12.2017

Դեկտեմբերի 2-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին նշել է Հայոց աշխարհի առաջին լուսավորիչների՝ Ս․ Թադեոս և Ս․ Բարդուղիմեոս առաքյալների տոնը։ Հայոց հավատի հիմնադիրների ու համազգային նշանակության օրը նշվել է նաև Հովտաշեն համայնքում։ Տոնն այստեղ նշանավորվել է մեկ այլ իրադարձությամբ ևս․ համայնքում նշվել է կառուցվող Ս․ Բարդուղիմեոս եկեղեցու ուխտի օրը, որին մասնակցել են համայնքի ղեկավար Արթուր Մկրտչյանը, բնակիչներ, հյուրեր։ Բազմաթիվ ուխտավորներ կիսակառույց եկեղեցում աղոթք են բարձրացրել առ...

<<Մինչև 2 ամսական հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում>>  թեմայով սեմինար Արարատի մարզպետարանում

<<Մինչև 2 ամսական հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում>> թեմայով սեմինար Արարատի մարզպետարանում 01.12.2017

ՀՀ կառավարության որոշմամբ և ՀՀ առողջապահության նախարարության կանոնադրությամբ, <<Մանկական հիվանդությունների ինտեգրված վարում>> ազգային ծրագրի շրջանակներում առողջության առաջնային պահպանման համակարգում աշխատող բուժանձնակազմի համար անցկացվում է <<Մինչև 2 ամսական հիվանդ նորածինների վարումը առողջության առաջնային պահպանման հաստատություններում>> թեմայով հնգօրյա սեմինար։ Սեմինարն անցկացվում է առաջնային պահպանման հաստատությունների բուժանձնակազմի՝ երեխաների հսկողություն և...

                                            Հայտարարություն

Հայտարարություն 01.12.2017

ՀՀ մշակույթի նախարարության կողմից իրականացվող <<Մշակութային կանգառ>> ծրագրի շրջանակներում Արարատի մարզում դեկտեմբերի 2-3-ը կայանալու են ծրագրի եզրափակիչ՝ <<Հայաստա՛ն, իմ սեր>> համերգները։ Դեկտեմբերի 2-ին ժամը 14։00-ին Արարատ համայնքի մշակույթի տանը համերգային ծրագրով հանդես կգա <<Արեգ>> ավանդական երգի-պարի համույթը, Վեդու մշակույթի տանը՝ <<Արդվին>> ազգագրական երգի-պարի համույթը, իսկ Եղեգնավան համայնքում, ըստ ծրագրի, ելույթ կունենա Թաթուլ...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է գտնվել  Արարատի մարզային քննչական վարչության շենքի բացմանը

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է գտնվել Արարատի մարզային քննչական վարչության շենքի բացմանը 30.11.2017

Նոյեմբերի 29-ին տեղի է ունեցել ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությունը, որին ներկա են գտնվել Արարատի մարզպետ Ա.Գրիգորյանը, ՀՀ ՔԿ նախագահ Աղվան Հովսեփյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Մարքսի 15ա հասցեում գտնվող 500 քառ. մետր մակերեսով տարածքը ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտին ամրացվել է ՀՀ կառավարության՝ 2017 թվականի մարտի 23-ի թիվ 302-Ա որոշմամբ։ Շենքն ամբողջությամբ վերանորոգվել է...

Ավշարում կայացել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը

Ավշարում կայացել է ասմունքի հանրապետական մանկապատանեկան փառատոնի մարզային փուլը 29.11.2017

Նոյեմբերի 28-ին ավարտվել է ասմունքի հանրապետական փառատոնի մարզային փուլը, որն այս անգամ կայացել է Ավշար համայնքի միջնակարգ դպրոցում։ Այս տարի փառատոնը կրում է <<Արցախյան ազատամարտ- 30>> խորագիրն ու նվիրված է բոլոր ժամանակների ազգային-ազատագրական պայքարին։ Մանկապատանեկան փառատոնի մարզային փուլի ժյուրիի կազմում ընդգրկվել էին ՀՀ ժողովրդական արտիստ Գուժ Մանուկյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Սարգիս Նաջարյանը, Երևանի գրողների միության նախագահ Աբգար Ափինյանը, ՀՀ վաստակավոր արտիստ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-19 19:09:09