Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց երեխաների երկրորդ հերթափոխը

Ամառային հանգստի մեկնեց երեխաների երկրորդ հերթափոխը 10.07.2017

Հուլիսի 8-ին, ՀՀ կառավարության կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում, Հանքավանի <<Հեքիաթների կիրճ >> և <<Խոտորջուր>> մանկական-առողջարարական ճամբարներ է մեկնել Արարատի մարզի 200 երեխա։ Երեխաներին ավանդութի համաձայն ճամբար են ճանապարհել Արարատի մարզպետի տեղակալները, մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներն ու ներկայացուցիչները։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի կողմից ստեղծված աշխատանքային խումբը՝ մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի...

Մեկնարկել են Արտաշատի  Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները

Մեկնարկել են Արտաշատի Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքները 10.07.2017

Հուլիսի 10-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է գտնվել Արտաշատի Աբովյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների մեկնարկին։ Մարզի ղեկավարը, հաջողություն մաղթելով աշխատանքների մեկնարկին, կարևորել է կենսական նշանակության փողոցի նորոգումը և հանձնարարել իրականացնել որակյալ աշխատանք, որպեսզի բնակիչները հետագայում այս առնչությամբ չունենան որևէ դժգոհություն, իսկ քաղաքի երթևեկության համար կարևորագույն փողոցը իսկապես ապահովի որակյալ ու անխափան երթևեկություն։ Ասֆալտապատման...

Բաց դռների օր Արարատի մարզում 09.07.2017

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության ու ֆրանսիական <<Servier>> կազմակերպության համագործակցության արդյունքում կայացել է Բաց դռների օր բարեգործական առողջապահական ծրագիրը: Հուլիսի 3-ին և 6-ին Արարատի և Արտաշատի բժշկական կենտրոններում վերոհիշյալ ծրագրի շրջանակներում դժվարամատչելի հետազոտություններ անցնելու հնարավորություն է ստացել 300-ից ավելի քաղաքացի: Բժշկական առողջապահական ծրագրին մասնակցել են Երևանի և մարզային բժշկական...

Արարատի մարզպետարանի պաշտոնական հայտարարությունը 06.07.2017

Առաջնորդվելով դեղին լրատվամիջոցներին հարիր գործելաոճով ու ստահոդ տեղեկատվություն տարածելու մարմաջով՝ hraparak.am կայքը հուլիսի 6-ին հրապարակել է <<Ավշարի Գրիգորյանները մարզը հավաքել են բռի մեջ․ ԲՀԿականներին զգուշացրել են >> հոդվածը։ Տձև ու անտրամաբանական բնորոշմամբ արտահայտությունների օրգտագործմամբ, անիրական ու զուտ ընթերցում ապահովելու նպատակով ստեղծված հոդվածաշարերը կարծես թե ոչ վերջ ունեն, ոչ էլ սկիզբ, որ ստեղծվում են անիրական, անհասկանալի ու անիմաստ մղումներով։...

Արարատի մարզի աշակերտները մասնակցել են Սահմանադրության օրվա կապակցությամբ  Երևանում կայացած միջոցառմանը

Արարատի մարզի աշակերտները մասնակցել են Սահմանադրության օրվա կապակցությամբ Երևանում կայացած միջոցառմանը 06.07.2017

Հուլիսի 5-ին <<Մենք>> պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի նախաձեռնությամբ Երևանում կայացել է հանդիսավոր քայլերթ։ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված միջոցառմանը մասնակցել են Արարատի մարզի բարձր դասարանների 120 աշակերտներ` մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցների ուղեկցությամբ։ Միջոցառումը միտված էր պետական ու ազգային խորհրդանշանների պահպանմանը, արժևորմանն ու մեծարմանը։ Քայլերթն ազդարարվել է Ազատության հրապարակից և, ընդգրկելով...

Արարատի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի անցկացման աշխատանքները

Արարատի մարզպետարանում քննարկվել են ամառային զորակոչի անցկացման աշխատանքները 04.07.2017

Հուլիսի 4-ին Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը։ Ամառային զորակոչի անցկացման հարցերի վերաբերյալ հրավիրված խորհրդակցությանը մասնակցել են մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Գուրգեն Եղիազարյանը, Արարատի մարզի տարածաշրջանների զինվորական կոմիսարները։ Մինչ այդ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնակցել էր հունիսի 24-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի ունեցած...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:28:15