Նորություններ

Ջրօրհնեքի արարողություն Դվինի հնավայրում 15.01.2018
Դվինի հնավայրում` Կաթողիկե սուրբ Գրիգոր Լուսավորիչ խոնարհված եկեղեցու տարածքում, հունվարի 13-ին կատարվել է Ջրօրհնեքի արարողություն։ Արարողությունը կատարել է Ներքին Դվինի Սբ. Հարություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Նուրիջանյանը: Ջուրը Սրբալույս մյուռոնով, Խաչով եւ Ավետարանով օրհնելուց հետո բաժանվել է Հնաբերդ եւ Ներքին Դվին համայնքի բնակիչներին։

Մասիսի երիտասարդական կենտրոնում կայացել է <<Just Winter>> խորագրով ցուցահանդես-մրցույթը 13.01.2018
Հունվարի 13-ին Մասիս քաղաքի երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերվել էր ինքնատիպ ու հետաքրքիր «Just Winter» խորագրով ցուցահանդես-մրցույթը: Ցուցահանդեսին ներկայացված էին երիտասարդների կողմից արված լուսանկարներ: Հակոբ Քալաշյանի, Մարիաննա Պետրոսյանի, Գարիկ Ղազարյանի, Վարդուհի Մխիթարյանի, Նարեկ Առաքելյանի, Մարիամ Մուրադյանի, Սոֆա Համբարձումյանի, Թամարա Օհանջանյանի, Գագիկ Ստեփանյանի, Սվետլանա Սարգսյանի, Միքայել Առաքելյանի և Արևիկ Արշակյանի աշխատանքներն աչքի են ընկել հետաքրքիր...

Տեղեկատվություն Արարատի մարզի 2017թ․ ծնունդների վերաբերյալ 11.01.2018
Ըստ մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության՝ անցյալ տարվա ընթացքում Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում շատ թվով ծնունդներ գրանցվել են հատկապես հունվար, հուլիս, օգոստոս, սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսներին։ 2017թ․ առաջին կիսամյակի տվյալներով՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի ԲԿ-երում, Վեդու ծննդատանը գրանցվել է 841 ծնունդ, երկրորդ կիսամյակում՝ 1089 ծնունդ։ Արարատի մարզի վորոհիշյալ բժշկական հաստատություններում ընդհանուր առմամբ 2017թ...

Տեղեկատվություն 2017 թվականի դեկտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 10.01.2018
Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2017 թվականի դեկտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 169 երեխա /4 զույգ/, 90-ը՝ տղա, 79-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում դեկտեմբեր ամսին գրանցվել է 24 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 78, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 28։

Ձմեռային զորակոչն Արարատի զինկոմիսարիատում 09.01.2018
Հունվարի 9-ին Արարատի տարածքային զինկոմիսարիատում կայացել է 2018 թվականի հերթական զորակոչը: Բացելով հանդիսավոր արարողությունը՝ Արարատի զինկոմ Գրիգոր Սայադյանը բարի ճանապարհ և բարի ծառայություն է մաղթել տղաներին: Նա հորդորել է լինել միասնական, և զինվորական պարտքը Հայրենիքի նկատմամբ կատարել հպարտությամբ ու ոգևորությամբ: Զորակոչին մասնակցել է Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը,ով իր ելույթում մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից բոլորին ողջունել և շնորհավորել է Ամանորի և Սուրբ...



