Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամփոփվել է  Արարատի մարզում տեղակայված ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումների 2017թ.  գործունեությունը

Ամփոփվել է Արարատի մարզում տեղակայված ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումների 2017թ. գործունեությունը 19.01.2018

Հունվարի 19-ին Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ընթացքում Արարատի մարզում տեղակայված ՀՀ ԱԻ նախարարության ստորաբաժանումները հաշվետվություն են ներկայացրել 2017թ. իրականացված աշխատանքների վերաբերյալ: Հանդիպմանը ներկա են եղել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արա Նազարյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արտավազդ Դավթյանը, ԱԻՆ համակարգի ներկայացուցիչներ, Արարատի մարզպետարանի և պետական կառույցների աշխատակիցներ, համայնքների...

Արարատի մարզում մեկնարկել են <<Բուժօգնության որակի բարելավում>> խորագրով երկօրյա դասընթացները

Արարատի մարզում մեկնարկել են <<Բուժօգնության որակի բարելավում>> խորագրով երկօրյա դասընթացները 19.01.2018

Հայաստանի Ամերիկյան համալսարանի Ժիրայր և Փաթրիշա Թրփանճեան հանրային առողջապահության ֆակուլտետի Ավետիսեան Օնանեան առողջապահական ծառայությունների հետազոտման և զարգացման կենտրոնի կողմից իրականացվում են ՀՀ մարզերի ավագ բուժաշխատողների համար նախատեսված երկօրյա դասընթացներ: Դասընթացի ավարտին մասնակիցները կստանան ՀՀ առողջապահության նախարարության կողմից վավերացված 12 ՇՄԶ (շարունակական մասնագիտական զարգացման) կրեդիտ: Արարատի մարզում դասընթացները կանցկացվեն ըստ նախապես ներկայացված...

                                    Հիմնանորոգվել է Վեդու բժշկական կենտրոնը

Հիմնանորոգվել է Վեդու բժշկական կենտրոնը 18.01.2018

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը մասնակցել է Վեդու բժշկական կենտրոնի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Ն․Գ. պարոն Ջասիմ Մուհամմադ Ալ Կասիմին, Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, բժշկական հաստատությունների տնօրեններ, պետական կառույցների  ու  համայնքների ղեկավարներ, հյուրեր։ Բացման արարողության սկզբում Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ողջունել է ներկաներին, շնորհավորել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ...

Արարատի մարզը ներկայացնող  երկու շախմատիստներ ոսկե մեդալ են նվաճել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում

Արարատի մարզը ներկայացնող երկու շախմատիստներ ոսկե մեդալ են նվաճել Անդրանիկ Մարգարյանի հուշամրցաշարում 18.01.2018

Հունվարի 9-17-ը Հայաստանի շախմատի ակադեմիայում անց է կացվել Անդրանիկ Մարգարյանի անվան 8-րդ հուշամրցաշարը, որին մասնակցել են շախմատիստներ Երևանից ու հանրապետության բոլոր մարզերից` 5 տարիքային խմբերում: Արարատի մարզը հուշամրցաշարում ներկայացրել է 46 շախմատիստ, որոնցից 13-ը ներկայացրել է Մասիսի տարածաշրջանը, 7-ը` Արարատի, 22-ը ` Արտաշատի, և 4 շախմատիստ հանդես է եկել Վեդու տարածաշրջանից: Մրցաշարի արդյունքներով վեդեցի Նարեկ Ղազարյանը դարձել է չեմպիոն: Չեմպիոնի տիտղոսն է նվաճել նաև այգեպատցի Արշակ...

       <<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրն Արարատի մարզում  շարունակում է իր հաջող ընթացքը

<<Կայուն դպրոցական սնունդ>> ծրագիրն Արարատի մարզում շարունակում է իր հաջող ընթացքը 17.01.2018

Դպրոցական սննդի ծրագրի ամենահաջողված նախաձեռնություններցի մեկը` «Կայուն դպրոցական սնունդ»-ը, Արարատի մարզում մեկնարկել է հաջողությամբ և այժմ էլ շարունակում է իր բնականոն ընթացքը: Դեռևս 2010թ. Հայաստանում մեկնարկած ծրագիրն Արարատի մարզում իրականացվում է ՀՀ կառավարության պատասխանատվության ներքո: Ներկայումս ծրագրի շրջանակներում ամեն օր  սնունդ է ստանում Արարատի մարզի դպրոցների 1-4 դասարանների շուրջ 14899 աշակերտ:  

 Հունվարի 30-ին կմեկնարկի 2017-2018թթ.    առարկայական օլիմպիադաների  տարածաշրջանային փուլը

Հունվարի 30-ին կմեկնարկի 2017-2018թթ. առարկայական օլիմպիադաների տարածաշրջանային փուլը 16.01.2018

Արարատի մարզի բոլոր տարածաշրջաններում արդեն իսկ ավարտվել է առարկայական օլիմպիադաների դպրոցական փուլը: Առարկայական օլիմպիադաների այս` մեկնարկային փուլի մասնակիցներից հաջորդ` տարածաշրջանային փուլին մասնակցելու հնարավորություն են ստացել այն աշակերտները, ովքեր հավաքել  են առավելագույն միավոր: Ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության` հունվարի 30-ից մեկնարկելու է  մի քանի առարկաների տարածաշրջանային, ինչպես նաև Ֆիզիկա, Մաթեմատիկա, Քիմիա, Կենսաբանություն,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-04-20 17:57:20