Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

            Ավարտվել է առարկայական օլիմպիադաների հերթական փուլը

Ավարտվել է առարկայական օլիմպիադաների հերթական փուլը 19.02.2018

Ֆիզիկամաթեմատիկական և բնագիտական առարկաների դպրոցական փուլին Արարատի մարզում, 2018թ․ տվյալներով, մասնակցել է 4900 աշակերտ։ Առցանց կազմակերպված վերոհիշյալ օլիմպիադաների արդունքներն այժմ գտնվում են ամփոփման փուլում։ Ինչ վերաբերում է հումանիտար առարկաների տարածքային փուլին, ապա դրանց մասնակցել է 1503 աշակերտ, որից 310-ը, ըստ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, կներկայանա մարզային փուլին։ Ավելացնենք նաև, որ փետրվարի 24-ին մեկնարկելու է օլիմպիադաների մարզային փուլը։...

Արտաշատի թիվ 2  հիմնական դպրոցի աշակերտները շնորհավորել են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ

Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտները շնորհավորել են Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանին Գիրք նվիրելու օրվա առթիվ 19.02.2018

Փետրվարի 19-ին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը հյուրընկալել է Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներին և ուսուցիչներին։ Դպրոցի աշակերտները մարզի ղեկավարին հյուրընկալվել էին <<Վերնատուն>> գրական ակումբի անդամների՝ Հովհաննես Թումանյանի, Ղազարոս Աղայանի, Շանթի, Դերենիկ Դեմիրճյանի և մյուս գործիչների կերպարով։ Արամայիս Գրիգորյանին շնորհավորելով փետրվարի 19-ի՝ ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրվա առթիվ ՝ աշակերտները մարզի...

Քաղցրաշենում կայացել է միջոցառում

Քաղցրաշենում կայացել է միջոցառում 19.02.2018

Փետրվարի 19-ին՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան և Գիրք նվիրելու օրը,  Քաղցրաշենի միջնակարգ դպրոցում կազմակերպված  հուշ-ցերեկույթը նվիրված էր  ռ.լեզվի ուսուցչուհի,վաղամեռիկ Լուսինե Գասպարյանի 50-ամյակին: Միջոցառուման ընթացքում հնչած   գեղեցիկ երգերը ժամանակին կատարել էր Լ. Գասպարյանը: Միջոցառման Ներկա են եղել  նրա հարազատները, նախկին սաները, ընկերներն ու համագյուղացիները:  

Ի գիտություն 16.02.2018

Սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացում բոլոր շահագրգիռ կողմերի` սոցիալական ծառայություններ տրամադրող մարմինների, կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց, համագործակցության լիարժեք կայացումը խթանելու, հետագա զարգացման ու գործընկերային հարաբերությունների ձևավորման նպատակով (առաջնահերթ թիրախավորելով աղքատ, սոցիալապես անապահով, ինչպես նաև մեկուսացված խմբերի տնտեսական և սոցիալական խոցելիության նվազեցումը) Արարատի մարզի 3 տարածաշրջաններում ստեղծված սոցիալական...

           Արարատի մարզի համայնքներում տոնել են Տեառնընդառաջը

Արարատի մարզի համայնքներում տոնել են Տեառնընդառաջը 14.02.2018

Արարատի մարզի մի շարք համայնքներում մեծ շուքով նշել են Տեառնընդառաջը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անշարժ տոներից մեկը։ Սուրբ Ծննդից քառասուն օր հետո նշվող տոնի կապակցությամբ եկեղեցիների և տների բակերում վառվել են խարույկներ։ Տոնակատարության մաս կազմող միջոցառումների ընթացքում շնորհավորել են նաև նորապսակներին։ Տոնը հայոց կենցաղում հայտնի է եղել տարբեր անվանումներով` «Տօռոնջ-տօռոնջ» (Ղազախ), «Տառինջ-տառինջ» (Հին Ջուղա), «դըրընդեզ» (Վաղարշապատ) և...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը  պարգևատրել է  շախմատի  Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը պարգևատրել է շախմատի Հայաստանի չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին 14.02.2018

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն ընդունել է շախմատի Հայաստանի 2018թ․ չեմպիոն Հայկ Մարտիրոսյանին, ով Արարատի մարզից է։ Հանդիպմանը ծավալված զրույցի ընթացքում Հայաստանի չեմպիոնը մարզի ղեկավարին պատմել է հաղթանակի հասնելու իր ձգտումների և այդ ճանապարհը հարթող ամենօրյա մարզումների մասին։ Արամայիս Գրիգորյանը հույս է հայտնել, որ Հայկն ապագայում նոր հաղթանակներ կտոնի նաև միջազգային ասպարեզներում՝ վերականգնելով անցյալի ավանդույթներն ու գծելով նվաճումների նոր ուղի։ Մարզի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-05-11 10:37:03