Նորություններ

Արարատի մարզի քաղաքային համայնքներում ընթանում են բարեկարգման աշխատանքներ 23.03.2018
Արարատի մարզի Արարատ, Վեդի, Մասիս համայնքներում, բարեկարգման ծրագրի շրջանակներում, իրականացվում են կանաչապատման, մաքրման, ծառերի էտման, աղբամանների տեղադրման աշխատանքներ:

<<Սարդարապատից Արցախ >> խորագիրը կրող միջոցառում Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում 22.03.2018
Մատաղ սերնդի մեջ ռազմահայրենասիրական դաստիարակության սերմանման նպատակով Արարատի մարզի հանրակրթական դպրոցներում հաճախ կազմակերպվում են բաց դասեր, միջոցառումներ ու հանդիպումներ Արցախյան ազատամարտի մասնակիցների ու հերոսների հետ։ Արտաշատի Հ․ Թումանյանի անունը կրող դպրոցում մարտի 21-ին կայացած և <<Սարդարապատից Արցախ>> խորագրով միջոցառմանը ներկա են եղել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս), ԿԳ նախարարության մարզառազմական և արտաուսումնական դաստաիարակության վարչության...

Ավարտվել է 4-7-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը 22.03.2018
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Սպորտլանդիա» մարզական միջոցառման 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող մրցումների ավարտին հաջորդել է 4-7-րդ դասարանների աշակերտների մրցապայքարը, որոնց տարածաշրջանային փուլը մեկնարկել է մարտի 19-ին ավարտվել մարտի 22-ին Մասիս քաղաքի Արմեն Նազարյանի անվան սպորտդպրոցում կայացած մրցումներով։ Մինչ այդ, ըստ Արարատի մարզի տարածաշրջանների, փուլային պայքար էր կազմակերպվել նաև Արտաշատում և Վանաշեն համայքնում, որոնց...

Դպրոցականների առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցել է 416 աշակերտ 20.03.2018
Փետրվարի 24-ից մարտի 16-ն ընկած ժամանակահատվածում Արարատի մարզի տարբեր համայնքներում կայացել է դպրոցականների առարկայական օլիմպիադաների մարզային փուլը։ Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության՝ անցյալ տարվա համեմատ այս տարի օլիմպիադաներին աշակերտների մասնակցության բարձր ցուցանիշներ են գրանցվել։ Մարզային փուլի արդյունքներով 83 աշակերտ մասնակցելու հնարավորություն է ստացել օլիմպիադաների հանրապետական փուլին։ Օլիմպիադայի մարզային փուլին իրենց բարձր...

Քննարկվել են 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքները 20.03.2018
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր տեղի է ունեցել խորհրդակցություն՝ 2018 թ. ոռոգման շրջանի նախապատրաստական աշխատանքների վերաբերյալ: Անդրադառնալով ընթացիկ իրավիճակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը տեղեկատվություն է ներկայացրել ջրամբարների լցվածության և դրանց հետ կապված որոշ խնդիրների լուծման ուղղությամբ տարվող աշխատանքների վերաբերյալ: Վարչապետին զեկուցվել է նաև ոռոգման այլ համակարգերի՝ մայր ջրանցքների, երկրորդային և...

Գյուղատնտեսության նախարարն այցելել է Արարատի մարզ 19.03.2018
Մարտի 19-ին Արարատի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ գյուղատնեսության նախարար Իգնատի Առաքելյանն ու Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, ինչպես նաև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը եղել են Վեդու ջրամբարի շինհրապարակում, այցելել աշխատանքների ղեկավարման կենտրոն և հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկել ջրամբարի կառուցման աշխատանքների ընթացքին ու կազմակերպմանը վերաբերող...


