Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

    Սեպտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցվել է  223 ծնունդ

Սեպտեմբեր ամսին Արարատի մարզում գրանցվել է 223 ծնունդ 07.10.2017

Արարատի մարզպետարանի անձնակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ սեպտեմբերին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 223 երեխա, 119-ը՝ տղա, 104-ը՝ աղջիկ։ Նախորդ ամսվա համեմատ Արարատի մարզում ծնունդների թիվն ավելացել է 26-ով։  

Ավարտին են մոտենում Ոսկետափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները

Ավարտին են մոտենում Ոսկետափի մշակույթի տան վերանորոգման աշխատանքները 06.10.2017

Արարատի մարզի Ոսկետափ համայնքի մշակույթի տանն այս պահին ընթանում են վերանորոգման աշխատանքներ։ Դեռևս 2017թ․մայիսից սկսված վերանորոգման աշխատանքներն իրականացվում են պետական բյուջեից Արարատի մարզպետարանին հատկացված միջոցներով։ Այս պահին վերանորոգվել են մշակույթի տան գրադարանը, երգի, դաշնամուրի և ջութակի խմբակների համար նախատեսված սենյակները, պարային դահլիճը, ինչպես նաև աշխատասենյակներն ու սանհանգույցները։ Վերանորոգման աշխատանքներին համընթաց ընթանում են նաև մշակույթի տան խմելու...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական  ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի տոնի առթիվ 05.10.2017

Սիրելի ուսուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի տոնի կապակցությամբ։ Շարունակելով կրթության ոլորտի ազգային ավանդույթները՝ դուք ամենօրյա գնահատելի աշխատանքով ձեր լուման եք ներդնում մեր կրթության ու մատաղ սերնդի զարգացման գործում։ Անմնացորդ նվիրում և անսպառ ջանք պահանջող նվիրական առաքելության ընթացքում դուք միշտ եղել եք կրթության ջահակիրները։ Հավատացած եմ, որ ձեր ավանդով ու հայրենասիրության ոգով դաստիարակված սերնդի շնորհիվ մենք ապագայում կառուցելու ենք էլ ավելի հզոր, զարգացած...

Կայացել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը

Կայացել է նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի տարածաշրջանային փուլը 05.10.2017

Արարատի մարզի երեք տարածաշրջաններում արդեն իսկ անցկացվել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդների ռազմամարզական խաղերը։ Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջանի հանրակրթական հաստատությունների 9-12-րդ դասարաններից ձևավորված հավաքական թիմերը իրենց ուժերն են չափել նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցավազք, ձգումներ, կրոսավազք, հրաձգություն, ինքնաձիգի քանդում-հավաքում մարզաձևերում։ Հոկտեմբերի 11-ին Արտաշատ քաղաքում կայանալու է մրցույթի մարզային փուլը, որին...

Հոկտեմբերի 4-ին նշվել է  Սուրբ Թադեոս եկեղեցու օծման երկրորդ տարեդարձը

Հոկտեմբերի 4-ին նշվել է Սուրբ Թադեոս եկեղեցու օծման երկրորդ տարեդարձը 05.10.2017

Օծման երկրորդ ամյակի առթիվ Մասիսի քաղաքի Ս․ Թադեոս եկեղեցում մատուցվել է տոնական Սբ. Պատարագ։ Խորհրդանշակաան օրը եկեղեցի էր բերել Մասիսի քաղաքի ղեկավարներին ու հավատավոր ժողովրդին։ Պատարագի մատուցման արարողությունից հետո եկեղեցու բակում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որին մասնակցել են Ս․ Թադեոս եկեղեցու <<Գեղարդ>> երիտասարդաց միությունը, Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցի սաները, մասիսցի փոքրիկներ։ •  

Պատվոգրերի են արժանացել Արարատի  մարզի վաստակաշատ ուսուցիչները

Պատվոգրերի են արժանացել Արարատի մարզի վաստակաշատ ուսուցիչները 05.10.2017

Ուսուցչի տոնի առթիվ այսօր մեծարվել են մանկավարժության բնագավառում վաստակ ունեցող ուսուցիչները։ Արարատի մարզպետարանում կազմակերպված միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ Աղաբեկյանը, կրթության բաժնի պետ Ալբերտ Մկրտչյանը, մարզի տարբեր համայնքներից հրավիրված ուուցիչներ։ Իլյիչ Շադյանը Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից շնորհավորել բոլոր ուսուցիչներին և շեշտել, որ նրանք են կրթության...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 16:18:31