Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Մասիսի բժշկական կենտրոնում ընթանում է <<Բաց դռներ>> բարեգործական ծրագրի սահուն ընթացքը

Մասիսի բժշկական կենտրոնում ընթանում է <<Բաց դռներ>> բարեգործական ծրագրի սահուն ընթացքը 28.03.2018

Մարտի 8-ին Մասիսի բժշկական կենտրոնում մեկնարկել է կանանց միամսյակի կապակցությամբ կազմակերպված <<Բաց դռներ>> ծրագիրը։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի հովանավորությամբ իրականացվող ծրագիրը, որին անդրադարձել էինք մեր կայքում տեղադրված հրապարակումներից մեկում, հնարավորություն է ընձեռել Մասիսի քաղաքի և հարակից համայնքների բնակիչներին ստանալ ամբուլատոր խորհրդատվություն և օգտվել անվճար հետազոտություններ անցնելու հնարավորությունից, այդ թվում՝ մամոգրաֆիկ։ Բացի այդ, ակցիայի...

Խորհրդակցություն՝ ապրիլի 14-ին կայանալիք շաբաթօրյակին ընդառաջ 27.03.2018

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն անց է կացրել աշխատանքային խորհրդակցություն։ Մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ կայացած խորհրդակցությունն առավելապես վերաբերել է ապրիլի 14-ին կայանալիք համապետական շաբաթօրյակին։ Մարզի ղեկավարը համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարականներ է տվել շաբաթօրյակին տարբեր ոլորտները ներկայացնող կառույցներն (առողջապահական, կրթականան հաստատություններ և այլն) ընդգրկելու և արդյունավետ աշխատանքներ...

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպում Արարատի մարզպետարանում

Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ հանդիպում Արարատի մարզպետարանում 26.03.2018

2017թ․ դեկտեմբերի 29-ին ՀՀ վարչապետի կողմից ընդունվել է էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրման վերաբերյալ որոշում։ Այս ուղղությամբ հանրապետության տարբեր մարզերում ՀՀ առողջապահության նախարարությունը կազմակերպում է հանդիպումներ դեղատնային գործունեություն իրականացնող կազմակերպությունների ղեկավարների հետ։ Հանդիպումների կազմակերպումն իրականացվում է մարզերում համակարգի ներկայացման, ինչպես նաև ներդրման հնարավորությունների ու դեղագործական ոլորտում համալատասխան մասնագիտական ու տեխնիկական...

                  Ծաղկազարդն Արարատի մարզի եկեղեցիներում

Ծաղկազարդն Արարատի մարզի եկեղեցիներում 26.03.2018

Մարտի 25-ին Հայաստանյայց Առաքելական եկեղեցին տոնել է Ծաղկազարդը (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթյա տոնախմբությունների սկիզբն ազդարարող եկեղեցական և ժողովրդական տոն։ Կատարվում է Զատկից մեկ շաբաթ առաջ՝ ի հիշատակ Քրիստոսի «Երուսաղեմ մտնելու օրվա»։ Ծաղկազարդի օրը հայոց եկեղեցիները զարդարվում են ճյուղերով, առավոտյան կատարվում է ժամերգություն և Անդաստանի կարգ, որից հետո օրհնված ճյուղերը բաժանվում են հավատացյալ ժողովրդին, որոնք պահվում էին մինչև հաջորդ ծաղկազարդ։...

Երբ ազատ խոսքն ընկալվում է որպես ամենաթողություն 23.03.2018

Խոսքի ազատության մասին պատկերացումները հայաստանյան որոշ լրատվամիջոցների մոտ ընկալվում են որպես սանձարձակ ու անհիմն տեղեկատվություն հրապարակելու հնարավորություն։ Այս համոզմանն է հանգում յուրաքանչյուր ադեկվատ մարդ, երբ առերեսվում է անհիմն ու դեգեներատ տեղեկատվությանը։ Ամենի մասին՝ հանգամանալից․ <<Չորրորդ իշխանություն>> օրաթերթի մարտի 23-ին հրապարակած համարում զետեղված <<Ավշարցի եղբայրները անընդհատ ստիպված են լինում <<սրբագրել>> իրենց գյուղապետ եղբոր...

Արարատի մարզպետարանը պարզաբանում է 23.03.2018

Lragir.am կայքում զետեղված <<Ինչու չի գործում շվեյցարական ֆոնդի միջոցներով վերակառուցված մանկապարտեզը>> հոդվածին ի պատասխան տեղեկացնում ենք, որ մանկապարտեզների պահպանման ծախսերը հոգում են հենց համայնքապետարաները, քանզի մանկապարտեզները հանդիսանում են համայնքային ենթակայության կառույցներ։ Համայնքապետարանը պետք է կարողանա եկամուտների և հավաքագրումների միջոցով հոգալ մանկապարտեզի պահպանման ծախսերը, թեպետ, հարկ է ավելացնել, որ նախորդ տարիներին, ՀՀ կառավարության պահուստային...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-08-05 18:14:49