Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

<<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամն Արարատի մարզում կիրականացնի հերթական ծրագիրը

<<Հայկական ակնաբուժական նախագիծ>> բարեգործական հիմնադրամն Արարատի մարզում կիրականացնի հերթական ծրագիրը 11.04.2018

<<Հայկական ակնաբուժական նախագիծ>> (ՀԱՆ) բարեգործական հիմնադրամը նախատեսում է ապրիլ-հունիս ամիսներին Արարատի մարզում իրականացնել ակնաբուժական աշխատանքներ՝ ՀՀ առողջապահության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Բարեգործական կարգավորման հանձնաժողովի կողմից հաստատված ժամանակացույցի համաձայն։ Ծրագրի շրջանակներում հիմնադրամի կողմից նախատեսվում է իրականացնել՝ 1․ Ընդհանուր ակնային հետազոտություններ ամբողջ բնակչության համար 2․ Ակնային հետազոտություններ դիաբետով հիվանդների...

Ավարտին են մոտենում Արարատի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքները

Ավարտին են մոտենում Արարատի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքները 10.04.2018

Արարատ քաղաքի Ս․ Ամենափրկիչ եկեղեցու շինարարական աշխատանքներն այս պահին գտնվում են ավարտական փուլում։ 2011թ․ մեկնարկած աշխատանքներն ինտենսիվ շարունակություն են ստացել միայն 2014թ, իսկ 2015թ-ից կառուցման ֆինանսավորումն ամբողջովին հովանավորվել է ռուսաստաբնակ, ծնունդով արարատցի բարերար Արթուր Խաչատրյանի կողմից։ Ս․ Ամենափրկիչ եկեղեցու ճարտարապետն է Հրաչյա Գասպարյանը։ Աշխատանքները կավարտվեն այս տարվա աշնանը։ 

Վեդի համայնքում ընթանում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ

Վեդի համայնքում ընթանում են ոռոգման ջրագծի կառուցման աշխատանքներ 10.04.2018

Գարնան գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում  Արարատի մարզի մի շարք համայնքներում ընթանում են  ոռոգման համակարգի կառուցման աշխատանքներ։ Այս պահին Վեդի համայնքում  կառուցվում է ոռոգման ջրագիծ, որն իրականացվում է <<Արտաշատ>> ՋՕԸ-ի կողմից։ Ըստ <<Արտաշատ >> ՋՕԸ-ի՝ արդեն իսկ կառուցվել է  նախատեսված 1050 մետր երկարությամբ ջրագծի   կեսից ավելին։ Հավելենք, որ  դեռևս մարտի վերջին Արարատի մարզպետարանում կայացած հանդիպման ժամանակ Ջրային...

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը`   <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>>

Մասիսի բժշկական կենտրոնի տնօրենը` <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> 09.04.2018

Օրերս Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացել է «Հայուհի 2018>> կանանց մեծարման երեկոն։ <<Համազգային վստահություն>> խորհրդի նախաձեռնությամբ կազմակերպված երեկոյի ընթացքում պարգևատրվել են հայրենանվեր գործունեությամբ, եռանդով և տարբեր բնագավառներում նշանակալի ավանդ ունեցող կանայք։ <<Հայուհի 2018>> մրցանակաբաշխության <<Տարվա մարզային բուժկազմակերպիչ>> անվանակարգում հաղթող է ճանաչվել Մասիս քաղաքի բժշկական կենտրոնի...

Արտաշատի 1-ին դպրոցի թիմը՝ շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի հաղթող

Արտաշատի 1-ին դպրոցի թիմը՝ շախմատի հանրապետական օլիմպիադայի մարզային փուլի հաղթող 07.04.2018

Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցում կայացել է շախմատի հանրապետական 12-րդ օլիմպիադայի մարզային փուլը։ Ըստ Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ, օլիմպիադայի համակարգող Ալբերտ Պետրոսյանի՝ մարզային փուլին մասնակցել են տարածաշրջանային փուլում հաղթող ճանաչված 3 թիմեր՝ Արտաշատի թիվ 1 հիմնական, Փոքր Վեդի և Դարակերտի համայնքների միջնակարջ դպրոցների թիմերը։ Թիմերը բաղկացած են 4 անդամներից՝ 3 տղա և 1 աղջիկ։ Երկու փուլով ընթացող մրցումների արդյունքում առավել...

Ասմունքի հանրապետական փառատոնին արարատցի դպրոցականներն արժանացել են 4 խրախուսական մրցանակի

Ասմունքի հանրապետական փառատոնին արարատցի դպրոցականներն արժանացել են 4 խրախուսական մրցանակի 07.04.2018

<<Արցախյան ազատամարտ-30>> խորագիրը կրող ասմունքի հանրապետական 11-րդ մրցույթ-փառատոնն այս տարի ունեցել է 285 հազար մասնակից Հայաստանի Հանրապետությունից, Արցախից և Սփյուռքից։ Փառատոնի հանրապետական փուլն ամփոփվել Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացած գալա համերգով։ Արարատցի դպրոցականները ասմունքի մրցույթ-փառատոնի շրջանակներում տարբեր տարիներին զբաղեցրել են մրցանակային տեղեր և արժանացել խրախուսական մրցանակների։ Այս տարի փառատոնի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 19:33:37