Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը

Արարատի մարզպետը վարչապետ Կարապետյանին է ներկայացրել հանձնարարականների կատարման ընթացքը 28.10.2017

ՀՀ Արարատի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքն այսօր վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտի ցուցանիշներին՝ Արամայիս Գրիգորյանը զեկուցել է, որ գյուղացիական տնտեսությունների և մշակովի հողատարածքների խոշորացման գործընթացի արդյունքում խոշոր հողակտորներ /5հա և ավելի/ ունեցող գյուղացիական տնտեսությունների թիվն այս պահի դրությամբ 313 է՝ 2016 թ....

Տոն  Բուրաստան համայնքում

Տոն Բուրաստան համայնքում 27.10.2017

Արարատի մարզի Բուրաստան համայնքում տոնել են օրեր առաջ Հայաստանի 8-րդ պարային օլիմպիադայում <<Բուրաստան >> պարային համույթի հաղթանակը։ Եվ ոչ միայն․ <<Բուրաստան>>-ի փայլուն ելույթին և այդ շրջանակներում բեմադրված նոր պարային բեմադրության ներկայացմանը գումարվել է նաև համայնքապետարանում գործող նկարչական խմբակի սաների նկարների բացօթյա ցուցադրությունն ու շախմատի խմբակի հերթական դասը, որն այս անգամ անցկացվել է այլ ձևաչափով։ Դասական երաժշտության ներքո նկարչական...

Հայկ Մարտիրոսյանը դարձել է միջազգային գրոսմայստեր

Հայկ Մարտիրոսյանը դարձել է միջազգային գրոսմայստեր 27.10.2017

Հոկտեմբերի 7-15-ը Թուրքիայում տեղի ունեցած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսը հաստատել է Հայկ Մարտիրոսյանի՝ միջազգային գրոսմայստերի կոչումը։ Արարատցի շախմատիստը մինչ այս մասնակցել է բազմաթիվ հեղինակավոր մրցաշարերի՝ զբաղեցնելով պատվավոր հորիզոնականներ։ Առաջիկայում նա պատրաստվում է մասնակցություն ցուցաբերել Իտալիայում կայանալիք աշխարհի 20 տարեկանների միջազգային առաջնությանը։ Ի դեպ, այս առաջնությանը ՀՀ ներկայացնելու են նաև Մանվել Պետրոսյանը, միջազգային վարպետ Տիգրան Հարությունյանը։ Իտալիայում...

Սգո երթ  Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին

Սգո երթ Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին 27.10.2017

Հոկտեմբերի 27-ին Վեդի քաղաքում տեղի է ունեցել սգո երթ՝ նվիրված Վազգեն Սարգսյանի և Հոկտեմբերի 27-ի մյուս զոհերի հիշատակին։ Սգո երթին մասնակցել են Վեդու քաղաքապետ Վարուժան Բարսեղյանը, ԵԿՄ անդամներ, վեդեցիներ։ Երթի ավարտին մասնակիցները ծաղիկներ են խոնարհել Վեդի քաղաքում տեղակայված Վազգեն Սարգսյանի կիսանդրու մոտ։  

Արարատի մարզում    իրագործվում է <<ԱՐԱՐ>> ծրագիրը

Արարատի մարզում իրագործվում է <<ԱՐԱՐ>> ծրագիրը 26.10.2017

ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ իրականացվող <<Արար>> ծրագիրն   իրագործվում է նաև Արարատի մարզում և խորը արմատներ գցելու մեծ նախադրյալներ ունի։ Մարզի երեք համայնքներում՝ Ուրցաձորում, Ջրահովիտում և Դվինում արդեն իսկ գործում են ծրագրի շրջանակներում ձևավորված խմբակներ։ Մասնավորապես,  Ջրահովիտ համայնքում գործում է ազգագրական պարի խմբակ, Դվինում՝ ազգագրական երգի ու պարի խմբակ, իսկ Ուրցաձոր համայնքում բացված խմբակում ուսուցանում են խաչքարագործական արվեստի...

Քաղցրաշենում նշել են ազատամարտիկ  Սամվել Գևորգյանի ծննդյան 60-ամյակը

Քաղցրաշենում նշել են ազատամարտիկ Սամվել Գևորգյանի ծննդյան 60-ամյակը 25.10.2017

Հոկտեմբերի 25-ին լրացել է քաղցրաշենցի ազատամարտիկ Սամվել Գևորգյանի ծննդյան 60-ամյակը։ Արցախյան ազատամարտի հերոսի անունը կրող դպրոցում այդ առթիվ կայացել է ոգեկոչման հուշ-ցերեկույթ, որին ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը, ազտամարտիկի մարտական ու մանկության ընկերները, հարազատները, զինվորականներ, քաղցրաշենցիներ, հյուրեր։ Նախքան միջոցառման մեկնարկը մասնակիցները այցելել են նրա շիրիմին, հարգանքի տուրք մատուցել և ծաղիկներ խոնարհել ազատամարտիկի շիրմաքարին։ Ընկերները,...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-16 11:33:49