Նորություններ
Տեղեկացում 31.05.2018
Հունիսի 4-ին ՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Հունիսի 5-ին ՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Հայանիստի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Հունիսի 5-ին ՝ ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Տոնական համերգ՝ նվիրված Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին 29.05.2018
Մայիսի 28-ին Արարատի մարզկենտրոն Արտաշատում կայացել է Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումները եզրափակող տոնական համերգ, որը կազմակերպվել էր Արարատի մարզպետարանի կողմից: Եզրափակիչ համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի երգիչ-երգչուհիները, եզրափակվել է տոնական հրավառությամբ:
Հերքում 29.05.2018
<<Ժողովուրդ >> օրաթերթում հրապարակված <<Արարատի մարզպետարանի համար Ամանորը մարտին է>> հոդվածին ի պատասխան հարկ է նշել՝ տարօրինակ է այն, որ լրատվամիջոցը հրապարակում է հոդված՝ առանց ուսումնասիրելու Գնումների մասին ՀՀ օրենքը՝ փոխարենը <<առնվազն տարօրինակ>> անվանելով Արարատի մարզպետարանի կողմից իրականացված գնումների գործընթացն ու դրա շրջանակներում իրականացված պայմանագրերի կնքումը: Սա, ցավոք, առաջին դեպքը չէ, երբ որևէ լրատվամիջոցի կողմից հրապարակված...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Հանրապետության տոնի կապակցությամբ 27.05.2018
Սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Առաջին Հանրապետության օրվա կապակցությամբ: Համառ ու հերոսական պայքարի գնով կազմավորված Առաջին Հանրապետությունը վառ ապացույցն էր հայ ժողովրդի՝ հայրենի հողին ամուր կառչած լինելու և ամեն պահ հայրենյաց սահմանները պաշտպանելու պատրաստակամության: Առաջին Հանրապետության օրինակով անցյալ դարավերջին ևս հայ ժողովուրդն իր հերոսական պայքարով աշխարհին ապացուցեց խաղաղ, անկախ ու զարգացած...
Տեղեկացում 25.05.2018
Մայիսի 30-ին ՝ ժամը 9:30-ին, ՀՀ Արարատի մարզի Նարեկի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Մայիսի 31-ին ՝ ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Ղուկասավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Հունիսի 1-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Սայաթ-Նովայի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Հունիսի 1-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նիզամիի...



