Նորություններ
Տեղեկացում 14.05.2018
Մայիսի 18-ին ՝ ժամը 15:00-ին,ՀՀ Արարատի մարզի Հայանիստի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ___________ Մայիսի 21-ին ՝ ժամը 14:00-ին,ՀՀ Արարատի մարզի Բերքանուշի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

<<Նոր սերունդ>> թատերախումբը միջազգային թատերական փառատոնից վերադարձել է մրցանակներով 11.05.2018
Ապրիլի 30-ից մայիսի 6-ը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում կայացել է <<Պատանի թատերասեր>> թատերական փառատոնը, որին Հայաստանի Հանրապետությունից մասնակցելու հրավեր է ստացել Մասիսի մշակույթի կենտրոնի <<Նոր սերունդ>> թատերախումբը: Փառատոնին թատերախումբը հանդես է եկել երկու` Հովհաննես Թումանյանի <<Տերն ու ծառան>> և <<Կիկոսի մահը>> ստեղծագործությունների ներկայցմամբ` արժանանալով <<Լավագույն ազգային պահպանող>> և...
Տեղեկացում 11.05.2018
Մայիսի 15-ին ՝ ժամը 12:00-ին,ՀՀ Արարատի մարզի Մրգավետի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ------------------- Մայիսի 18-ին` ժամը 17:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արարատի քաղաքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: ------------------- Մայիսի 18-ին ՝ ժամը 17:00-ին,ՀՀ Արարատի մարզի Բուրաստանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի մարզում տոնել են Մայիսի 9-ը 10.05.2018
Մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա կապակցությամբ Արարատի մարզի մի շարք համայնքներում կայացել են միջոցառումներ:

Հաղթանակի և խաղաղության տոնն Արտաշատում 09.05.2018
Այսօր Արտաշատ քաղաքում հանդիսավորությամբ նշվել է Հաղթանակի օրը: Տոնական օրվա կապակցությամբ միմյանց շնորհավորելու և հարգանքի տուրք մատուցելու էին եկել մարզային և քաղաքային իշխանությունների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների, Արտաշատի կապի ուսումնական և Արտաշատի ՌԴ սահմանապահ զորամասերի ներկայացուցիչներ, Հայրենական Մեծ պատերազմի և Արցախյան ազատամարտի վետերաններ,ԵԿՄ անդամներ, զինվորականներ, մարզպետարանի և քաղաքապետարանի ենթակա կազմակերպությունների աշխատակիցներ,...

<<Ջուրը թանկ է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով միջոցառում Բուրաստան համայնքում 08.05.2018
Բուրաստան համայնքը <<Ուրբան >> կայուն զարգացման հիմնադրամի կողմից նախնական գնահատման արդյունքում ճանաչվել է լավագույններից մեկը և ընդգրկվել <<Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում>> ծրագրի գործընկեր 12 համայնքների ցանկում, քանզի վերոհիշյալ ծրագրին բուրաստանցիների կողմից մշտապես գրանցվել է մեծ ակտիվություն: Մայիսի 7-ին համայնքում կազմակերպվել էր <<Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է>> խորագրով միջոցառումը, որի ընթացքում համայնքի...


