Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է եղել <<Հայագրոֆորում>>  համաժողովի բացմանը

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ներկա է եղել <<Հայագրոֆորում>> համաժողովի բացմանը 09.11.2017

Բացման արարողությանը ներկաներին ողջունել է ՀՀ  վարչապետ Կարեն Կարապետյանը և նշել, որ գյուղատնտեսությունը մեր տնտեսության կարևորագույն ճյուղերից մեկն է, ապահովում է գյուղական բնակավայրերում զբաղվածությունը, նպաստում գյուղական բնակչության եկամուտների ձևավորմանն ու կենսամակարդակի բարձրացմանը, արտահանման աճին, մակրոտնտեսական կայունությանը։ Կարեն Կարապետյանը վստահեցրել է նաև, որ կառավարությունը բաց է բոլոր նախաձեռնությունների քննարկման համար,  ու պետությունն ինտենսիվ և...

Մասիսցի մարզիկը դարձել է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր

Մասիսցի մարզիկը դարձել է հեծանվահրապարակի աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր 09.11.2017

2014թ. Աշխարհի բրոնզե մեդալակիր, 2015թ. Եվրոպայի չեմպիոն Էդգար Ստեփանյանը նոր էջ է բացել Հայաստանի հեծանվասպորտի պատմության մեջ․ Լեհաստանում կայացած հեծանվահրապարակի աշխարհի գավաթի խաղարկության փուլի սկրեչ մրցաձեւում Էդգարը նվաճել է արծաթե մեդալը՝ զիջելով միայն Բելգիայի ներկայացուցչին։ Մարզիկի վայրէջքից ժամեր առաջ օդանավակայանի մարդաշատ սպասասրահում Մասիսի քաղաքապետարանի աշխատակիցները, մարզիկի ծնողները, բարեկամներն ու ընկերները փոխչեմպիոնին դիմավորել են մեծ ցնծությամբ։ <<Բառերով...

Սահմանային հարցերի ռեժիմի կարգավորման վերաբերյալ նիստ Արարատի մարզպետարանում

Սահմանային հարցերի ռեժիմի կարգավորման վերաբերյալ նիստ Արարատի մարզպետարանում 09.11.2017

Նոյեմբերի 9-ին Արարատի մարզպետարանում կայացել է հանդիպում սահմանամերձ համայնքների ղեկավարների և Արտաշատի սահմանապահ ջոկատի հրամանատարության հետ: Նիստը վարել է Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը: Բացելով այն` Աշոտ Վարդանյանը ողջունել է ներկաներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից և կարևորել երկկողմ հանդիպումները սահմանային հարցերի քննարկման ու փոխշահավետ համաձայնություն կայացնելու գործում: Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, խոսելով կազմակերպված հանդիպման...

Բաց դաս Ոսկետափի ավագ դպրոցում

Բաց դաս Ոսկետափի ավագ դպրոցում 09.11.2017

Նոյեմբերի 8-ին Ոսկետափի ավագ դպրոցը հյուրընկալել է Արցախյան ազատամարտի հերոս, գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանին, որտեղ նա վարել է բաց դաս, որին ներկա են եղել Արարատի մարզպետիօ տեղակալ Իլյիչ Շադյանը և մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Խաժակ աղաբեկյանը։ Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը ողջունել է Տեր-Թադևոսյանին և շնորհակալություն հայտնել հայրենասիրական թեմաներով բաց դասեր հաճախակի անցկացնելու համար։ Բաց դասի ընթացքում, որ սկսվել է Արցախյան ազատամարտի և...

                           <<Բաց դռների օր>> Երասխ համայնքում

<<Բաց դռների օր>> Երասխ համայնքում 08.11.2017

Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության նախաձեռնությամբ մարզի տարբեր համայնքներում հաճախ են իրականացվում են անվճար բժշկական օգնության ծրագրեր։ Նոյեմբերի 7-ին անվճար բժշկական օգնության հերթական միջոցառումն է իրականացվել Երասխ համայնքում, որտեղ Երևանի <<Ս․ Գրիգոր Լուսավորիչ>> բժշկական կենտրոնի նյարդաբանները, թերապևտները, անոթաբանները, ակնաբույժներն ու սրտաբաններն իրականացրել են անվճար խորհրդատվություն , հետազոտություն և նշանակել համապատասխան...

 Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի տարածքային փուլը

Ավարտվել է ՀՀ դպրոցականների շախմատի 12-րդ օլիմպիադայի տարածքային փուլը 07.11.2017

Նոյեմբերի 1-3-ը ընկած ժամանակահատվածում Արարատի, Արտաշատի և Մասիսի տարածաշրջաններում կայացած դպրոցականների շախմատի օլիմպիադայի տարածքային փուլին մանակցել են 97 թիմեր(388 աշակերտ): Օլիմպիադային մասնակցելու հնարավորություն ունեն 2004թ-ին և դրանից հետո ծնված աշակերտները: Արտաշատի տարածքային փուլում մրցանակային տեղեր գրավել են Արտաշատի թիվ 1 հիմնական դպրոցի (1-ին տեղ), Դիմիտրովի (2-րդ տեղ) և Շահումյանի(3-րդ տեղ) միջնակարգ դպրոցների թիմերը: Արարատի տարածքային փուլին մասնակցած 30...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45