Նորություններ
Տեղեկացում 08.06.2018
Հունիսի 14-ին ՝ ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նշավանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Հունիսի 15-ին ՝ ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի ՈՒրցաձորի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:

Արարատի մարզպետը ներկա է եղել նախադպրոցականների սպորտլանդիայի մարզային փուլին 07.06.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել նախադպրոցական հաստատությունների թիմերի միջև անցկացվող Սպորտլանդիա մարզական մրցումների մարզային փուլին: Բացելով մարզական միջոցառումը` մարզի ղեկավարը ողջունել է ներկաներին և շնորհավորել բոլոր մանուկներին հունիսմեկյան տոնի` Երեխաների միջազգային օրվա կապակցությամբ, մաղթել նրանց առողջություն և անհոգ մանկություն: Գարիկ Սարգսյանը շնորհակալանքի խոսքեր է հղել բոլոր ծնողներին, մարզիչներին ու մանկավարժներին կոփված, եռանդուն ու նպատակասլաց...

Արարատի մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների ընդունելություն 07.06.2018
Հունիսի 7-ին Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անցկացրել է քաղաքացիների ընդունելություն: Արարատի մարզպետարանում կայացած ընդունելությանը մասնակցել է մարզի տարբեր համայնքները ներկայացնող և նախապես ցուցակագրված 28 քաղաքացի: Քաղաքացիները մարզի ղեկավարին են ներկայացրել սոցիալական, կոմունալ-կենցաղային, իրավական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գարիկ Սարգսյանը մանրամասն ծանոթացել է ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին և մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին...

Արարատի մարզում մեկնարկել է հերթական բարեգործական ծրագիրը 06.06.2018
Արարատի մարզի Կանաչուտ համայնքի մի շարք կարիքավոր ընտանիքներ ընդգրկվել են <<Փրկության աղավնի>> հասարակական կազմակերպության կողմից կյանքի կոչվող բարեգործական ծրագրին, որին աջակցություն է ցուցաբերել նաև Կանաչուտի համայնքապետարանը: Երեխա ունեցող 5 կարիքավոր ընտանիքների մասնակցությամբ իրականացված բարեգործական միջոցառումը կրում էր <<Հանապազօրյա հաց մանուկներին>> խորագիրը: Հայկական ավանդական լավաշի թխման արարողության մեկնարկից և Կանաչուտ համայնքի Ս. Գևորգ եկեղեցու...

Վեդիում նշել են Շրջակա միջավայրի համաշխարհային օրը: 06.06.2018
Վեդի համայնքում կայացել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան, ԱՄՆ ՄԶԳ-ի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա»-ի և «Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում» ծրագրին մասնակցող Արարատի և Արմավիրի մարզերի գործընկեր համայնքների հետ միասին կազմակերպված միջոցառում՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան: Միջոցառմանը ներկա են եղել նաև Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանը, Հայաստանում ԱՄՆ փոխդեսպան Ռաֆիկ Մանսուրը։ Միջոցառումը միտված էր Արարատյան դաշտի սակավ...

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր ՀՀ բնապահպանության նախարարը 06.06.2018
Շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրվա առթիվ ՀՀ բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը, Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ու Բնապահպանության նորանշանակ փոխնախարար Գնել Սանոսյանն այցելել են Խոսրովի անտառ պետական արգելոց: Այցի ընթացքում նրանց ուղեկցել են հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ղեկավարներ և այլն: Չնայած անցյալ տարվա ամռանը արգելոցում բռնկված հրդեհներին` բնությունն ինքնուրույն, առանց մարդկային միջամտության, սկսել է վերականգնվել` տարածքի շատ...


