Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

4-7-րդ դասարանների աշակերտների սպորտլանդիայի մարզային փուլում ևս հաղթող է ճանաչվել Վանաշեն համայնքի թիմը 23.04.2018

Այսօր կայացել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից կազմակերպվող 4-7-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլը: Մարզական մրցումների արդյունքում սպորտլանդիայի հանրապետական փուլի ուղեգիր է նվաճել Վանաշեն համայնքի թիմը, համապատասխանաբար երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրել են Արարատ քաղաքի թիվ 4 և թիվ 2 հիմնական դպրոցների թիմերը: 

Հայտարարություն

Հայտարարություն 21.04.2018

Որոշ լրատվամիջոցներ, այդ թվում նաև Ազատություն ռադիոկայանը, ապատեղեկատվություն են տարածում, թե իբր Արարատի մարզում տեղի են ունենում այսպես կոչված բողոքի ակցիաներ: Տեղեկացնում ենք Ձեզ, որ տարածված նյութերը չեն համապատասխանում իրականությանը և մարզի հետ ընդհանրապես առնչություն չունեն: Ավելին, Արարատի մարզպետարանը իր ենթակառուցվածքներով վերահսկում և տիրապետում է մարզում ընդհանուր իրավիճակին և իր համայնքի ղեկավարների հետ միասին զբաղված է մարզում ընթացող գարնան գյուղատնտեսական եռուն շրջանին...

Դաշտաքարը ամիսներ անց կհամալրի մանկապարտեզ ունեցող համայնքների շարքը

Դաշտաքարը ամիսներ անց կհամալրի մանկապարտեզ ունեցող համայնքների շարքը 20.04.2018

Արարատի մարզի Դաշտաքար համայնքում այս պահին ընթանում են մանկապարտեզի կառուցման աշխատանքներ: Մանկապարտեզի կառուցման ծրագրի արժեքը կազմում է 177 354 360 ՀՀ դրամ և կյանքի է կոչվում << Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամ>>-ի (ՀՏԶՀ) ֆինանսավորմամբ: Շինարարական աշխատանքները սկսվել են 2017թ-ին, իրականացվում են <<Ագաթ 777>> ՍՊԸ-ի կողմից: Ըստ  պայմանագրի` 2018թ. վերջին Դաշտաքար համայնքի փոքրիկներն իրենց իսկ համայնքում մանկապարտեզ հաճախելու...

 Խորհրդակցություն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ

Խորհրդակցություն Արարատի մարզի առողջապահական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ 19.04.2018

Ապրիլի 18-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակացությունը վարել է մարզպետ Արամայիս Գրիգորյանը: Մարզի առողջապահական կազմակերպությունների մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը նաև ներկա են եղել մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, Ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնակատար Մովսես Սավոյանը: Բացելով խորհրդակցությունը՝ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետին հանձնարարել է...

              Վանաշենի թիմը` սպորտլանդիայի  մարզային փուլի հաղթող

Վանաշենի թիմը` սպորտլանդիայի մարզային փուլի հաղթող 18.04.2018

Արտաշատի Ռազմիկ Գոլեցյանի անվան օլիմպիական հերթափոխի մարզադպրոցում կայացել է 1-3-րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի մարզային փուլը: Մարզական արարողության բացմանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետի տեղակալ Իլյիչ Շադյանը: Ողջունելով ներկաներին և մասնակիցներին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի անունից` մարզպետի տեղակալը արդեն իսկ հաղթանակ է համարել թիմերի` սպորտլանդիայի մարզային փուլին մասնակցելու իրավունք նվաճելը և մաղթել նորանոր ձեռքբերումներ: Այնուհետև Իլյիչ Շադյանը և...

Ավարտվել է Ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը

Ավարտվել է Ընթերցման օլիմպիադայի մարզային փուլը 17.04.2018

Արարատի մարզում կայացած <<Ընթերցման օլիմպիադա -2018 >>-ի մարզային փուլին մասնակցել է 50 դպրոցի 83 աշակերտ: 6-րդ դասարանի աշակերտների միջև անցկացվող օլիմպիադայի մարզային փուլի մասնակիցներն, ըստ կանոնների, հնարավորություն են ունեցել իրենց նախընտրած ստեղծագործությունից ընթերցելու 10 տող` 2-3 րոպե տևողությամբ: Այս տարի աշակերտները օլիմպիադային ներկայացել են հայ և համաշխարհային հեղինակների` Անտուան դը Սենտ-Էքզյուպերիի, Շիրվանզադեի, Հրանտ Մաթևոսյանի, Ալեքսանդր Բակունցի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-11 12:45:26