Նորություններ

Տեղեկատվություն 2018 թվականի մայիս ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 05.06.2018
Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալներով` այս տարվա մայիս ամսին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում գրանցվել է 112 ծնունդ ( 2 զույգ ): Մասնավորապես՝ Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 37 երեխա, Արտաշատի ԲԿ-ում՝ 21 երեխա, Արարատի Բկ-ում գրանցվել է 19 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 35(2 զույգ): Լույս աշխարհ եկած երեխաներից 55-ը տղա են, 59 -ը՝ աղջիկ: Ավելացնենք նաև, որ ապրիլ ամսվա համեմատությամբ ծնունդների թիվը պակասել է...

Արարատի մարզպետը հանդիպել է մթերող ձեռնարկությունների ղեկավարների հետ 04.06.2018
Արարատի նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր` հունիսի 4-ին, առաջին աշխատանքային հանդիպումն է ունեցել գործարարների հետ: «Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանի և «Աքուիլա» ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քննարկվել են բերքի մթերման գործընթացներին վերաբերող մի շարք հարցեր: Անդրադառնալով օրեր առաջ մարզում մեկնարկած ծիրանի բերքահավաքին` մարզի ղեկավարը հետաքրքրվել է վերոհիշյալ ձեռնարկությունների կողմից ծիրանի, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի մյուս...

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին 02.06.2018
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի և ներկայության համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն...

Արտաշատում կայացել է <<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառման Արտաշատի տարածաշրջանային փուլը 02.06.2018
Մայիսի վերջերից հանրապետության մարզերում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2018>> մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը: Մայիսի 31-ին մարզկենտրոն կայացած տարածաշրջանային փուլին մասնակցել են Արտաշատի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքները: Ակտիվ մրցապայքարի արդյունքում ` մարզային փուլ են անցել 4 տարիքային խմբերը ներկայացնող 12 ընտանիքներ: Մարզական միջոցառումն անց է կացվում 3 փուլով` տարածաշրջանային, մարզային և...

Համերգ` Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մասնակցությամբ 02.06.2018
Արտաշատի երաժշտական դպրոցում կայացել է <<Մշակութային կրթության աջակցության>> հիմնադրամի 10-ամյա գործունեությանը նվիրված համերգ: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների տաղանդավոր սաները և փայլել իրենց կատարողական արվեստով: Համերգի ընթացքում հնչել են հատվածներ տարբեր օպերաներից, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ:

«Արտաշատ»-ի անակնկալը Երեխաների միջազգային օրվա առթիվ 02.06.2018
Հունիսի 1-ի` Երեխաների միջազգայգային օրվա կապակցությամբ, Արտաշատ իրավապաշտպան բարեգործական ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կայացել է բարեգործական միջոցառում: Արտաշատի մշակույթի կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաների համար հասարակական կազմակերպությունը պատրաստել էր անակնկալներ` Պոլսո պատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հովանավորությամբ: Բարեգործական միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցների համար ելույթ են ունեցել պարային խմբեր,...


