Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկատվություն 2018 թվականի հունվար  ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ

Տեղեկատվություն 2018 թվականի հունվար ամսին Արարատի մարզում գրանցված ծնունդների վերաբերյալ 06.02.2018

Արարատի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկատվության համաձայն՝ 2018 թվականի հունվարին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բուժհաստատություններում ծնվել է 159 երեխա , 94-ը՝ տղա, 66-ը՝ աղջիկ։ Մասնավորապես, Արարատի ԲԿ-ում հունվար ամսին գրանցվել է 22 ծնունդ, Վեդու ծննդատանը՝ 62, Արտաշատի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել 35 երեխա, Մասիսի ԲԿ-ում՝ 41։  

Արարատի մարզի հինգ համայնքներում  տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր

Արարատի մարզի հինգ համայնքներում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր 06.02.2018

Կառավարության կողմից ընդունված ՀՀ-ում բակային սպորտի զարգացման 2018-2022 թթ․ ծրագրի իրագործման նպատակով Արարատի մարզի Մասիս, Վեդի, Արտաշատ և Արարատ քաղաքներում և Բերքանուշ գյուղական համայնքում տեղադրվել են բակային սպորտի պարզ մարզասարքեր ( տարբեր բարձրության պտտաձողեր, ճոճանակներ, զուգափայտեր, սահելու, մագլցման և ձգումների համակցված հարմարանքներ, սարքեր և այլն)։ Ծրագրի նախագիծը մշակել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը։ Նպատակը ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ազգային...

Հայտարարություն 06.02.2018

2018թ. մարտի 3-ին ժամը 11։00-ին Արարատի պետական քոլեջում կայնալու է ԵՊՀ մինչհամալսարանական կրթության վարչության կողմից կազմակերպվող դպրոցականների օլիմպիադայի 1-ին փուլը։ Օլիմպիադան անցկացվելու է Մաթեմատիկա, Ֆիզիկա, Քիմիա, Ինֆորմատիկա, Կենսաբանություն, Աշխարհագրություն, Հայ ժողովրդի պատմություն, Հայոց լեզու և գրականություն, Ռուսաց լեզու, Անգլերեն, Ֆրանսերեն, Գերմաներեն հանրակրթական առարկաների և ստեղծագործական աշխատանքի գծով։ Հաղթողները մասնակցելու են մարտի 31-ին Երևանի պետական...

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմմանը վերաբերող հարցեր

Համայնքների ղեկավարների մասնակցությամբ քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի կազմմանը վերաբերող հարցեր 05.02.2018

ՀՀ Արարատի մարզպետի տեղակալ Աշոտ Վարդանյանի և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վարազդատ Կարապետյանի գլխավորությամբ մարզպետարանում հրավիրված խորհրդակցության ընթացքում քննարկվել են համայնքների զարգացմանն ուղղված ծրագրերի ընթացակարգերին վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են մարզպետարանի պատասխանատու ստորաբաժանումների` ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչության, Ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության, Զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պատասխանատու...

Մարտի 11-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում կայանալու են  ՏԻՄ ընտրություններ

Մարտի 11-ին Արարատի մարզի մի շարք համայնքներում կայանալու են ՏԻՄ ընտրություններ 02.02.2018

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ցանկի` 2018թ. մարտի 11-ին Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի և Շիրակի մարզերում կայանալու են տեղական ինքնակառավարման մարմինների և Տավուշի մարզում` Ազատամուտ համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ: ԿԸՀ պաշտոնական կայքում տեղակայված են նաև ընտրությունների անցկացման տեղամասային կենտրոններն ու դրանց գտնվելու վայրերը: Այսպիսով` մարտի 11-ին Արարատի մարզի 9 համայնքում (Դարբնիկ, Խաչփար, Զորակ, Հայանիստ, Նիզամի, Նորամարգ,...

Քննարկում` <<Սոցիալական աշխատանքի պրակտիկայի զարգացումը Արմավիրում և Արարատում>> ծրագրի շրջանակներում

Քննարկում` <<Սոցիալական աշխատանքի պրակտիկայի զարգացումը Արմավիրում և Արարատում>> ծրագրի շրջանակներում 02.02.2018

Արարատի մարզպետարանում կայացել է քննարկում, որին մասնակցել են համայնքների սոցիալական ծառայությունների ու Արարատի մարզպետարանի կանանց, ընտանիքի և երեխաների պաշտպանության բաժնի աշխատակիցները: Կլոր սեղան-քննարկման ընթացքում <<Արմավիրի զարգացման կենտրոնի>> փորձագետները ներկայացրել են Արմավիրի և Արարատի մարզերում սոցիալական ծառայությունների տրամադրման ու միջոլորտային համագործակցության վերաբերյալ կենտրոնի կողմից արված ուսումնասիրությունը: Հանդիպման ընթացքում ներկայացվել...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:22:07