Նորություններ

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները 26.06.2018
Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների...

Արտաշատի սահմանապահ զորամասը 63 տարեկան է 25.06.2018
Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, զորամասի հրամանատար Յուրի Ուրվանովը, զինվորականներ, հյուրեր: Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին: Ելույթ ունենալով հանդիսավոր միջոցառմանը` Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը...

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 22.06.2018
Առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որը վարել է Արարատի մարզպետարանի ոռողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը մարզի բժշկական կենտրոնների տնօրենների և առողջության առաջնային պահպանման հաստատությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել է աշխատանքային...

Քաղաքացիները շարունակում են դիմել Արարատի մարզպետին 22.06.2018
Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետ նշանակվելուց հետո շարունակում է ակտիվորեն ընդունել Արարատի մարզի տարբեր համայնքները ներկայացնող քաղաքացիներին: Ընդ որում, մարզի գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների մասնակցությամբ կայացած ընդունելություններն անց են կացվում ոչ թե նախկին գրաֆիկի համաձայն՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, այլ՝ ամենշաբաթյա, որի պատճառը հայցադիմումների մեծ թվաքանակն է: Մարզի ղեկավարի մոտ կայացած հերթական ընդունելությունը հունիսի 21-ին էր: Այս անգամ ևս քաղաքացիներն առաջ...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Բուժաշխատողի օրվա կապակցությամբ 21.06.2018
Առողջապահության համակարգի սիրելի աշխատակիցներ, ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները Բուժաշխատողի օրվա կապակցությամբ: Մասնագիտական այս տոնն առիթ է ևս մեկ անգամ հիշելու, որ, անկախ իրավիճակից, դուք հավատարիմ եք մնում ձեր կոչմանն ու անձնվիրաբար իրականացնում ձեր առաքելությունը: Առողջ հասարակություն ձևավորելու կարևորագույն ճանապարհին դուք մշտապես դրսևորում եք պատրաստակամություն ու անկոտրում կամք՝ առաջնորդվելով մարդկային ու մասնագիտական բարձր որակներով: Եվս մեկ անգամ...

ՀՀ գյուղատնտեսության նախարարը հանդիպել է մարզպետարանների գյուղոլորտի պատասխանատուների հետ 21.06.2018
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը հունիսի 20-ին կազմակերպել էր հանդիպում մարզպետարանների գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետերի հետ` մարզերում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին ծանոթանալու և առկա խնդիրները քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել է նաև Արարատի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել գարնան գյուղատնտեսական աշխատանքների...


