Նորություններ

Գարիկ Սարգսյանը մասնակցել է Սահմանադրության օրվան նվիրված միջացառմանը 06.07.2018
Վեդի քաղաքում այսօր կայացել է Հայաստանի Հանրապետության կարևորագույն տոներից մեկի՝ Սահմանադրության օրվան նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, պետական գործադիր մարմիների տարածքային ծառայությունների ներկայացուցիչներ, զոհված զինծառայողների ծնողներ, վեդեցիներ և այլն: Քառօրա պատերազմում զոհերի հիշատակին նվիրված ծաղկեդրման արարողությունից հետո մեկնարկած միջոցառմանը ելույթ է ունեցել Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը և շեշտել, որ սահմանադրությունը պետք է ծառայի...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրության օրվա առթիվ 04.07.2018
Սիրելի հայրենակիցներ, շնորհավորում եմ ձեզ Սահմանադրության օրվա առթիվ: Կարևորագույն այս տոնը առհավատչյան է հայ ժողովրդի` իրավական, սոցիալական ու ժողովրդավար պետություն կառուցելու ձգտման: Սահմանադրական երկիր կառուցելու ճանապարհը դժվարին է ու խորդուբորդ, սակայն կարող է դառնալ իրականություն, եթե յուրաքանչյուրս ընդունենք օրենքի գերակայությունը և այն դարձնենք կյանքի նորմ: Կրկին շնորհավորում եմ ձեզ տոնի առթիվ, ցանկանում ամուր պետություն, որտեղ պաշտպանված են մարդու իրավունքներն ու...
Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի մոտ հուլիսի 3-ին տեղի է ունեցել երկշաբաթյա պարբերականությամբ ՀՀ մարզպետների հետ անցկացվող հերթական աշխատանքային խորհրդակցությունը, որին մասնակցել է նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ Նախարար Սուրեն Պապիկյանը շնորհակալություն է հայտնել առողջապահության նախարարին ներկայության համար և հորդորել մարզպետներին կադրային փոփոխություններ անելիս համապատասխան գերատեսչությունների հետ անցկացնել ոլորտային խորհրդակցություններ և...
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը հանդիպում է ունեցել «GeoProMining Gold ընկերության ղեկավարության հետ, որը շահագործում է մարզում գտնվող Արարատի ոսկու կորզման գործարանը: Ընկերության գլխավոր տնօրեն Անատոլի Գոգոտինը Արարատի մարզպետին է ներկայացրել ոսկու կորզման գործարանի արտադրական ծավալների հզորացմանն ուղղված ներդրումային ծրագրերը: Գործարանի արտադրական ծավալներին ուղղված ներդրումային ծրագրի իրականացումը, որն այս պահին սահուն տեմպերով առաջ է ընթանում, կնպաստի նոր աշխատատեղերի...

Արարատի մարզպետն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը շրջել են մարզի համայնքներում 02.07.2018
Հունիսի 30-ին և հուլիսի 1-ին ՀՀ տարածքային զարգացման և կառավարման նախարար Սուրեն Պապիկյանն ու Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը շրջայց են կատարել Արարատի մարզի համայնքներում: Մարզի 3 տարածաշրջանների համայնքներում կայացած ճանաչողական հանդիպումների ընթացքում մարզի ղեկավարն ու Տարածքային կառավարման և զարգացման նախարարը տեղում ծանոթացել են առկա խնդիրներին ու համայնքների ղեկավարների հետ համատեղ քննարկել դրանց լուծման իրատեսական ուղիները: Համայնքներում առկա խնդրահարույց հարցերն առավելապես...

Արարատի մարզպետը ելույթ է ունեցել հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովին 29.06.2018
Հունիսի 29-ին կայացել է հայ-ռուսական միջտարածաշրջանային 7-րդ համաժողովը: Երկու երկրների տնտեսական համագործակցության ընդլայմանն ու առևտրատնտեսական գործնական հարաբերությունների հաստատմանն ուղղված համաժողոգին մասնակցել են տարբեր տարածաշրջանների պաշտոնական պատվիրակություններ, որոնց կազմում ընդգրկվել են պետական համակարգի, ՏԻՄ ոլորտի և գործարար աշխարհի ներկայացուցիչներ: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` համաժողովի մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքը ներկաներին է փոխանցել ՀՀ տարածքային...


