Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

ՏԿԶ նախարար Դավիթ Լոքյանի մոտ մարզպետների մասնակցությամբ կայացել է աշխատանքային քննարկում 29.01.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանի մոտ այսօր տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ մարզպետների մասնակցությամբ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են 2017թ․ դեկտեմբերի 7-ին Դիլիջանում կազմակերպված համայնքների խորհրդաժողովի ժամանակ Հանրապետության Նախագահի կողմից հնչեցված հանձնարարականների կատարման ընթացքը։ Մասնավորապես, քննարկվել են տեղական բյուջեների հավաքագրման խնդիրները և դրանց լուծման հնարավորությունները, համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը, դրա կատարման...

Բանակի օրվան նվիրված միջոցառում Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում

Բանակի օրվան նվիրված միջոցառում Արտաշատի թիվ 2 հիմնական դպրոցում 28.01.2018

Արտաշատի համար 2-րդ դպրոցում ևս նշել են Բանակի օրը: Հայ քաջարի զինվորին ու սպային նվիրված միջոցառման ժամանակ դպրոցի աշակերտները ներկայացրել են հայոց պատմության հերոսական էջերն ու հայրենասիրական երգ-երաժշտության միջոցով ևս մեկ անգամ փաստել հայ ժողովրդի` հերոս, պայքարող ու հաղթող տեսակի մասին: Միջոցառման մասնակից ավագ դասարանների աշակերտներն իրենց ելույթների միջոցով ևս մի քանի տարի անց հայրենիքի հանդեպ հետո իրենց պարտքը կատարելու և սահմանների պաշտպանության գործին նվիրվելու ևս...

Տափերականի մանկապարտեզում ընթացող շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում

Տափերականի մանկապարտեզում ընթացող շինարարական աշխատանքները ավարտին են մոտենում 26.01.2018

2017թ․ հունիսին Տափերական համայնքի մանկապարտեզում տեղի ունեցած հրդեհի հետևանքով վնասվել էին մի քանի մասնահատվածներ, որից հետո, 2017թ․ հուլիսի սկզբին, համայնքապետարանի ու մի շարք անհատ քաղաքացիների ֆինանսավորմամբ, սկսվել էին վերանորոգման աշխատանքներ։ Ըստ Տափերական համայնքի ղեկավար Միհրան Մանասերյանի՝ հիմնովին քանդվել և նորովի կառուցվել է մանկապարտեզի միջանցքը։ Ներկա պահին ընթանում են միջանցքի և դահլիճի ներքին հարդարման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն իրականացնելու և ավարտին...

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանի շնորհավորական ուղերձը Բանակի օրվա կապակցությամբ 26.01.2018

Սիրելի' հայրենակիցներ Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Բանակի օրվա կապակցությամբ: Մեր երկրի պետականության կազմավորման հիմնասյուն հանդիսացող ու սահմանների անվտանգությունն ապահովող հայոց բանակի սպայական անձնակազմի ու զինվորների շնորհիվ հայ ժողովուրդն այսօր տերն է իր երկրի ու հողի: Կարևորագույն այս օրը առիթ է ևս մեկ անգամ հիշելու նաև Հայոց բանակի կազմավորման հիմքերում կանգնած բոլոր հերոս տղաներին, ովքեր խիզախորեն ամրագրեցին մեզ համար կենսական խաղաղությունն ու կերտեցին...

Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները վերադարձել են Բրյուսելից

Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները վերադարձել են Բրյուսելից 25.01.2018

Արտաշատի ավագ դպրոցի աշակերտները մասնակցել են <<Consumer Classroom Inter-school competition>> առցանց կրթական կազմակերպության կողմից իրականացվող միջդպրոցական միջազգային մրցույթին, ճանաչվել հաղթող և որպես մրցանակակիրներ` դպրոցի տնօրեն Եպրաքսյա Սիմոնյանի ու անգլերենի ուսուցչուհի Եվգենյա Հարությունյանի ուղեկցությամբ քառօրյա ճանապարհորդություն կատարել դեպի Բրյուսել: <<Էներգիայի խնայողաբար պահպանում>> խորագրով մրցույթի շրջանակներում , ըստ դպրոցի տնօրեն Եպրաքսյա...

Պապիլոմավիրուսային  վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցություն Արարատի մարզպետարանում

Պապիլոմավիրուսային վարակի դեմ պատվաստումների վերաբերյալ խորհրդակցություն Արարատի մարզպետարանում 25.01.2018

Հունվարի 24-ին Արարատի մարզպետարանում կայացել է խորհրդակցություն, որին ներկա են եղել Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սոնյա Պողոսյանը, Իմունականխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանը, ՀՀ Ան ներկայացուցիչներ, մարզի առողջության առաջնային պահպանման կազմակերպությունների պատասխանատուներ: ՄՊՎ-ի դեմ կանխարգելիչ պատվաստումները լիարժեք կազմակերպելու համար կայացած խորհրդակցության ընթացքում կայացել է քննարկում պատվաստումների իրականացման համար...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:58:45