Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի բժշկական հաստատություններում օգոստոսին ծնվել է 173 երեխա

Արարատի մարզի բժշկական հաստատություններում օգոստոսին ծնվել է 173 երեխա 05.09.2018

 Ըստ Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տվյալների՝  մարզի ծննդօգնություն իրականացնող հաստատություններում օգոստոս ամսին ծնվել է 173 երեխա։ Մասնավորապես, Արտաշատի ԲԿ-ում ծնվել է  32 երեխա (16 տղա, 16 աղջիկ), Վեդու ծննդատանը՝  70 երեխա (38 տղա, 32 աղջիկ), Մասիսի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել  35 երեխա (147 տղա, 18 աղջիկ), Արարատի ԲԿ-ում՝ 36  (21 տղա, 15 աղջիկ)։

Խորհրդակցություն՝ համապետական շաբաթօրյակին ընդառաջ 05.09.2018

Սեպտեմբերի 8-ին կայանալու է   համապետական հերթական շաբաթօրյակը, որն Արարատի մարզում պատշաճ կերպով կազմակերպելու համար մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ արդեն իսկ ստեղծվել է հանձնաժողով՝ կազմված մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների և մարզում տեխնիկական սպասարկում իրականացնող ընկերությունների ներկայացուցիչներից: Սեպտեմբերի 5-ին Արարատի մարզպետարանում կայացել է վերոհիշյալ հանձնաժողովի նիստը՝ մարզպետի տեղակալ Հայրապետ Բաբայանի գլխավորությամբ: Շաբաթօրյակի...

Տեղեկատվություն համապետական հերթական շաբաթօրյակի շրջանակներում համայնքներում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ 05.09.2018

Սեպտեմբերի 8-ին  կայանալու է համապետական հերթական շաբաթօրյակը: Գյուղական և քաղաքային համայնքներում շաբաթօրյակը պատշաճ կերպով կազմակերպելու համար Արարատի մարզպետարանի կողմից կազմված նախնական սխեմաներում հստակ տեղեկատվություն է պարունակվում այն մասին, թե յուրաքանչյուր համայնքում ինչ ծավալի աղբ է կուտակված, ինչ աշխատանքներ են տարվելու աղբամաքրման ուղղությամբ, որ գերատեսչություններն են մանակցելու շաբաթօրյակին ։ Մանրամասները՝ ստորև  

  Արարատի մարզպետի այցը Երասխ և Պարույր Սևակ համայնքներ

Արարատի մարզպետի այցը Երասխ և Պարույր Սևակ համայնքներ 04.09.2018

Համայնքներում առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և իրատեսական լուծման ուղիներ փնտրելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը սեպտեմբերի 4-ին եղել է սահմանամերձ Երասխ և Պարույր Սևակ համայնքներում։ Առաջինը կանգ առնելով Երասխ համայնքում՝ Գարիկ Սարգսյանը համայնքի ղեկավար կազմի, ազգաբնակչության հետ քննարկել է սահմանապահ համայնքում առկա խնդրահարույց հարցերը։ Ոռոգման համակարգի վերանորոգման, մշակովի հողատարածքների ավելացման, հակակարկտային համակարգի բարելավման, մանկապարտեզի կառուցման հարցերի...

Տեղեկացում 04.09.2018

Սեպտեմբերի 5-ին , ժամը 10:00-ին, Ղուկասավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 18:00-ին, Արգավանդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 18:00-ին, Արևշատի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 6-ին , ժամը 11:00-ին, Վարդաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: *** Սեպտեմբերի 7-ին...

Արարատի մարզում սկսվել են խաղողի մթերումները

Արարատի մարզում սկսվել են խաղողի մթերումները 02.09.2018

 Արարատի մարզում օգոստոսի 20-ից սկսվել է խաղողի մթերման գործընթացը: Մարզպետ Գարիկ Սարգսյանի հանձնարարությամբ օգոստոսի 31-ին մարզպետի տեղակալ Արթուր Մկրտչյանը և մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Հայկազ Տերտերյանն այցելել են Պռոշյանի կոնյակի գործարանի Այգեստանի մասնաճյուղ՝ հետևելու խաղողի մթերման աշխատանքներին։ Արթուր Մկրտչյանը զրուցել է խաղողագործների հետ, այնուհետև մասնաճյուղի գործադիր տնօրեն Վարուժան Առաքելյանի ուղեկցությամբ շրջել խաղողի մթերման...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-04 19:33:37