Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր վարչապետ Կարեն Կարապետյանը․ Արարատի մարզը բոլոր ցուցանիշներով առաջինն է հանրապետությունում

Աշխատանքային այցով Արարատի մարզում էր վարչապետ Կարեն Կարապետյանը․ Արարատի մարզը բոլոր ցուցանիշներով առաջինն է հանրապետությունում 18.03.2018

Մարտի 17-ին Վեդի քաղաքի մշակույթի տանը կայացած խորհրդակցության ժամանակ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը վարչապետ Կարեն Կարապետյանին է ներկայացրել տարբեր ոլորտներում մարզպետարանի կողմից իրականացված աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունն ու 2018թ․ Արարատի մարզի զարգացման ուղենիշները։ Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանն առաջինն անդրադարձել է Ֆինանսական բնագավառում իրականացված աշխատանքներին և ներկայացրել, որ համայնքների 2017թ. բյուջեով եկամտային մասով նախատեսված 6մլրդ 834.7 մլն դրամի...

Դպրոցականների  սպորտլանդիայի Մասիսի տարածաշրջանային փուլում լավագույն արդյունքներ են ցուցաբերել Արբաթ համայնքի միջնակարգ և  Մասիս քաղաքի թիվ 2 և 4 հիմնական դպրոցների թիմերը

Դպրոցականների սպորտլանդիայի Մասիսի տարածաշրջանային փուլում լավագույն արդյունքներ են ցուցաբերել Արբաթ համայնքի միջնակարգ և Մասիս քաղաքի թիվ 2 և 4 հիմնական դպրոցների թիմերը 18.03.2018

Մարտի 17-ին Մասիսի քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում կայացել է  1-3րդ դասարանների աշակերտների միջև անցկացվող սպորտլանդիայի տարածաշրջանային փուլը, որին մասնակցել են Մասիս քաղաքի և հարակից համայնքների  դպրոցների 16 թիմեր։ Ավանդույթի համաձայն՝  սպորտլանդիան մեկնարկել է հանդիսավոր արարողությամբ։ Սպորտի և երիտասարդության  հարցերի նախարարության կողմից անցկացվող մարզական միջոցառման տարածաշրջանային փուլին  ներկա են եղել Արարատի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի...

Խարբերդի թիվ 1 դպրոցում կայացել է  Արտյոմ Խաչատրյանի <<Իմ աշխարհ>> գրքի շնորհանդեսը

Խարբերդի թիվ 1 դպրոցում կայացել է Արտյոմ Խաչատրյանի <<Իմ աշխարհ>> գրքի շնորհանդեսը 17.03.2018

Նոր Խարբերդի № 1 միջնակարգ դպրոցի 6-րդ դասարանի աշակերտ Արտյոմ Խաչատրյանն <<Իմ աշխարհ>> գրքույկի հեղինակն է: Հայրենասիրության ու հացերգության թեմաներով ստեղծագործող պատանու ժողովածուում ներառված են նաև ուսուցչին, եկեղեցուն ու բնությանը նվիրված բանաստեղծություններ։ Ըստ Արտյոմի՝ իրեն ստեղծագործելու է մղել առաջին ուսուցչուհին՝ Լ. Ավագյանը, իսկ հետո՝ մայրենիի ուսուցչուհին` Գ. Արշակյանը, ով մեկ առ մեկ հավաքել ու հղկել է աշակերտի ստեղծագործությունները, և ծնողների ջանքերով...

 Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան

Այցելություն Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան 16.03.2018

Արարատի մարզի Մասիս և Արտաշատ քաղաքների հիմնական դպրոցների մոտ 50 աշակերտ այցելել են Դիլիջանի Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարան։ Մասնագիտական կողմնորոշման նպատակով կազմակերպված այցի ընթացքում աշակերտներին ուղեկցել են մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչը և դպրոցների զինղեկները։  Վարժարանում հյուրընկալված աշակերտները մի ամբողջ օր անցկացրել են այստեղ, ծանոթացել վարժարանի պատմությանն ու ավանդույթներին, ինչպես նաև ուսումնական...

                 Բաց դաս Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում

Բաց դաս Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում 15.03.2018

Արտաշատ քաղաքի Հովհաննես Թումանյանի անվան հ.2 հիմնական դպրոցում կազմակերպվել էր ձեռնարկատիրական կրթության տարրերի կիրառմամբ օրինակելի դաս: Տեխնոլոգիա առարկայի շրջանակներում կազմակերպված բաց դասին ներկա են եղել <<Հայաստանի պատանեկան նվաճումներ>> կենտրոնի տնօրեն Արմինե Հովհաննիսյանը, Արարատի մարզպետարանի կրթության,մշակույթի և սպորտի վարչության ներկայացուցիչ Մանուշ Ռուշանյանը և այլ հյուրեր: Դասի նպատակն էր աշակերտների մոտ ձևավորել միտքը հասկանալու, մտահաղացում ձևակերպելու...

Հուսիկ Փանոսյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար

Հուսիկ Փանոսյանը պարգևատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար 15.03.2018

Այսօր Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը ծննդյան 100-ամյակի և հայրենիքին մատուցած ծառայությունների համար պարգևատրել է ՀՀ Արարատի մարզի վետերանների խորհրդի նախագահ Հուսիկ Փանոսյանին։ Արարատի մարզպետը բարձր է գնահատել Հուսիկ Փանոսյանի հասարակական, մանկավարժական գործունեությունն ու շեշտել, որ նրա անցած ուղին հայրենանվեր է ու սերունդների համար ընդօրինակելի։ Ապա մարզի ղեկավարը Հուսիկ Փանոսյանին է հանձնել պատվոգիր ու դրամական պարգև։ Պատմական խոշոր իրադարձությունների բովով անցած ու...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23