Նորություններ

Արարատի մարզպետը հանդիպել է <<Էգրիքալչուրալ թեքնոլոջիզ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչների հետ 03.11.2018
Normal 0 false false false RU X-NONE X-NONE MicrosoftInternetExplorer4...

Արմաշում կառուցվում է խմելու ջրավազան 02.11.2018
Առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված պետական հրատապ ծրագրով Արմաշում կառուցվում է խմելու ջրավազան, որի շահագործումից հետո համայնքի բնակիչները կապահովվեն խմելու ջրով։ 16 մլն արժողությամբ ծրագիրը ենթադրում է բնահողի մշակում, միաձույլ կոնստրուկցիաների տեղակայում ու ջրամեկուսացում, ինչպես նաև դատարկման և ավելցուկային ջրերի հեռացման համար նախատեսված ջրագծի տեղակայում։

Գարիկ Սարգսյանն այցելել է <<Ուզբեկ տեքստիլ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմցի կառուցվող արտադրամաս 01.11.2018
Հայանիստում իրագործվելու է նոր բիզնես ծրագիր <<Ուզբեկ տեքստիլ Գրուպ>> ՍՊԸ-ի կողմից: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է ընկերության կողմից կառուցվող արտադրամաս։ Ընկերությունն իրականացնելու է բամբակի աճեցում, մշակում, բամբակի կորիզից ձիթայուղի ստացում, բամբակի օգտագործում տեքստիլ արտադրության մեջ։ Ընկերության ղեկավար Գագիկ Խաչիկյանն այցի ընթացքում մարզի ղեկավարին է ներկայացրել ծրագրային փաթեթն ու շեշտել, որ աշխատանքների ավարտից, արտադրամասի...

Խմելու ջրագծի անցկացում Հայանիստ համայնքում 01.11.2018
Խմելու նոր ջրագծի անցկացման աշխատանքներին հետևելու համար այսօր Արարատի մարզպետը եղել է Հայանիստ համայնքում։ 3 կմ երկարությամբ խողովակաշարի տեղակայման արդյունքում համայնքի 171 տնտեսություն ունեցող Գետաշեն թաղամասում լուծվելու է խմելու ջրի խնդիրը։ Առաջնահերթ լուծում պահանջող խնդիրների լուծման և 10 մլն 500 հազ. արժողությամբ հրատապ ծրագրով իրականացվող ջրագծի անցկացման աշխատանքները նախատեսվում է ավարտել նոյեմբերի վերջին։

Վոլեյբոլի մարզադաշտի բացում Բուրաստան համայնքում 31.10.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ներկա է եղել Բուրաստան համայնքի վոլեյբոլի մարզադաշտի բացման արարողությանը։ Մարզադաշտի կառուցումը կյանքի է կոչվել համայնքի ֆինանսավորմամբ՝ 2017-2021թթ. զարգացման հնգամյա ծրագրի շրջանակներում, որ ենթադրում է համայնքի սեփականություն հանդիսացող կոմունալ ենթակառուցվածքների պահպանում, համայնքի մարզական կյանքի ակտիվացում։ Մարզադաշտի բացումից հետո այստեղ նախատեսվում է անցկացնել վոլեյբոլի համայնքային ու միջհամայնքային մրցաշարեր:

Քայլ արա հանուն Արարատի 30.10.2018
<<Քայլ արա հանուն Արարատի>> ծրագրի շրջանակներում, որն ամփոփվելու է սույն թվականի նոյեմբերի 24-ին, այսօր Գարիկ Սարգսյանը հանդիպել է Արտաշատի, Մասիսի և Արարատի տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ: Հանդիպման նպատակը համայնքներում առկա մարդկային ու ինստիտուցիոնալ ներուժի բացահայտումն է, արտեկրում ապրող մեր հայրենակիցների կողմից հեռանկարային ծրագրերի ներդրումն ու մարզի զարգացման ուղղությամբ քննարկումների ծավալումը: Հանդիպման ընթացքում առաջարկվել է մինչև նոյեմբերի 24-ը...


