Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին

Նախարար Պապիկյանը ներկայացրել է Արարատի նորանշանակ մարզպետին 02.06.2018

Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանն այսօր Արարատի մարզպետարանի աշխատակիցներին, հանրապետական գործադիր մարմինների տարածքային կառույցների ներկայացուցիչներին, համայնքների ղեկավարներին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Գարիկ Սարգսյանին։ Նախարար Պապիկյանը, շնորհակալություն հայտնելով նախկին մարզպետ Արամայիս Գրիգորյանին կատարած աշխատանքի և ներկայության համար, նշել է, որ նոր մարզպետը պետք է իր առջև խնդիր դնի տնտեսական զարգացման առկա տեմպերը պահպանելու և դրա հետագա աճն...

Արտաշատում կայացել է <<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառման Արտաշատի տարածաշրջանային փուլը

Արտաշատում կայացել է <<Լավագույն մարզական ընտանիք>> միջոցառման Արտաշատի տարածաշրջանային փուլը 02.06.2018

Մայիսի վերջերից հանրապետության մարզերում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության Նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք-2018>> մարզական միջոցառման տարածաշրջանային փուլը: Մայիսի 31-ին մարզկենտրոն կայացած տարածաշրջանային փուլին մասնակցել են Արտաշատի տարածաշրջանի գրեթե բոլոր համայնքները: Ակտիվ մրցապայքարի արդյունքում ` մարզային փուլ են անցել 4 տարիքային խմբերը ներկայացնող 12 ընտանիքներ: Մարզական միջոցառումն անց է կացվում 3 փուլով` տարածաշրջանային, մարզային և...

Համերգ` Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մասնակցությամբ

Համերգ` Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների մասնակցությամբ 02.06.2018

Արտաշատի երաժշտական դպրոցում կայացել է <<Մշակութային կրթության աջակցության>> հիմնադրամի 10-ամյա գործունեությանը նվիրված համերգ: Համերգային ծրագրի ընթացքում ելույթ են ունեցել Արարատի մարզի երաժշտական և արվեստի դպրոցների տաղանդավոր սաները և փայլել իրենց կատարողական արվեստով: Համերգի ընթացքում հնչել են հատվածներ տարբեր օպերաներից, Կոմիտասի, Սայաթ-Նովայի և այլ հեղինակների ստեղծագործություններ:  

«Արտաշատ»-ի անակնկալը Երեխաների միջազգային օրվա առթիվ

«Արտաշատ»-ի անակնկալը Երեխաների միջազգային օրվա առթիվ 02.06.2018

Հունիսի 1-ի` Երեխաների միջազգայգային օրվա կապակցությամբ, Արտաշատ իրավապաշտպան բարեգործական ՀԿ նախագահ Արուս Հովհաննիսյանի նախաձեռնությամբ կայացել է բարեգործական միջոցառում: Արտաշատի մշակույթի կենտրոնում կայացած միջոցառման ընթացքում սահմանափակ կարողություններով երեխաների համար հասարակական կազմակերպությունը պատրաստել էր անակնկալներ` Պոլսո պատրիարք արքեպիսկոպոս Արամ Աթեշյանի հովանավորությամբ: Բարեգործական միջոցառման ընթացքում ծրագրի մասնակիցների համար ելույթ են ունեցել պարային խմբեր,...

Արամայիս Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ 01.06.2018

 Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլորին թիմային ու միասնական աշխատանքի համար, որի շնորհիվ կարճատև ժամանակամիջոցում արձանագրվել են հաջողություններ: Արամայիս Գրիգորյանը բոլորին հորդորել է հետագայում ևս, անկախ ղեկավարի ով լինելուց , լինել միասնական, մեկ բռունցք դարձած և նվիրվել մարզի ու երկրի զարգացման հայրենանվեր գործին: Մարզպետարանի աշխատակիցները...

ՀՀ Կառավարության որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ 01.06.2018

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաեւ հետևյալ նշանակումները. Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 11:10:23