Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արամայիս Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել մարզպետարանի աշխատակիցների հետ 01.06.2018

 Արարատի մարզպետարանի կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների և աշխատակիցների հետ կայացած հանդիպման ժամանակ Արամայիս Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել բոլորին թիմային ու միասնական աշխատանքի համար, որի շնորհիվ կարճատև ժամանակամիջոցում արձանագրվել են հաջողություններ: Արամայիս Գրիգորյանը բոլորին հորդորել է հետագայում ևս, անկախ ղեկավարի ով լինելուց , լինել միասնական, մեկ բռունցք դարձած և նվիրվել մարզի ու երկրի զարգացման հայրենանվեր գործին: Մարզպետարանի աշխատակիցները...

ՀՀ Կառավարության որոշմամբ Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ 01.06.2018

ՀՀ կառավարության 2018 թվականի հունիսի 1-ի նիստում Գարիկ Սարգսյանը նշանակվել է ՀՀ Արարատի մարզպետ: ՀՀ Կառավարության որոշմամբ կատարվել են նաեւ հետևյալ նշանակումները. Արագածոտնի մարզպետ՝ Աշոտ Սիմոնյան, Կոտայքի մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյան, Տավուշի մարզպետ՝ Վահե Ղալումյան, Շիրակի մարզպետ՝ Կարեն Սարուխանյան, Գեղարքունիքի մարզպետ՝ Իշխան Սաղաթելյան, Վայոց Ձորի մարզպետ՝ Արագած Սաղաթելյան, Լոռու մարզպետ՝ Հրանտ Մարգարյան:  

Հայտարարություն

Հայտարարություն 01.06.2018

2018 թվականի հունիսի 2-ին և դրան հաջորդող յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանում (Կասյան փողոցի վերին հատված) նախատեսվում է կազմակերպել գյուղատնտեսական մթերքների տոնավաճառներ: Հայաստանի Հանրապետության մարզերի գյուղացիական տնտեսություններին հնարավորություն կընձեռվի անվճար մասնակցելու տոնավաճառներին և Երևան քաղաքի սպառողներին ներկայացնելու բացառապես սեփական արտադրանքը, ինչը կնպաստի...

Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. ապրիլ ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ

Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. ապրիլ ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ 01.06.2018

Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. մայիս ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ Մարզ Տեղանքի անվանումը կամ հասցեն Աղետի տեսակը ԱԻ առաջացման ամսաթիվը ԱԻ ավարտման ամսաթիվը Դեպքի նկարագրությունը Ձեռնարկված միջոցառումները Տեղեկատվության սկզբնաղբյուրը Զոհեր Վիրավորներ Արարատ ք. Արարատ Կեղծ կանչ 01/05/2018 ժ.20:10 01/05/2018 ժ.21:13 Ահազանգ է ստացվել այն մասին, որ Մարգարյան փողոցում այրվում է տան տանիք: Ժ.20:12-ին դեպքի վայր է մեկնել թիվ 24 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ, որը կանչի...

Տեղեկացում 31.05.2018

  Հունիսի 4-ին ՝ ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեստանի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Հունիսի 5-ին ՝ ժամը 15:00-ին, ՀՀ Արարատի մարզի Հայանիստի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: _____ Հունիսի 5-ին ՝ ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արալեզի համայնքապետարանի շենքում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը:  

Տոնական համերգ՝ նվիրված Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին

Տոնական համերգ՝ նվիրված Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին 29.05.2018

Մայիսի 28-ին Արարատի մարզկենտրոն Արտաշատում կայացել է   Առաջին Հանրապետության և Մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված  միջոցառումները եզրափակող տոնական համերգ, որը կազմակերպվել էր Արարատի մարզպետարանի կողմից: Եզրափակիչ համերգը, որի ընթացքում ելույթ են ունեցել հայտնի երգիչ-երգչուհիները,  եզրափակվել է տոնական հրավառությամբ:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 17:33:36