Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

  Տարեվերջյան խորհրդակցություն՝ Արարատի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ

Տարեվերջյան խորհրդակցություն՝ Արարատի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 26.12.2018

Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության օրակարգում ընդգրկվել են մարզպետարանի առողջապահության բաժնի, բուժկազմակերպությունների տարեկան գործունեությանը, աշխատանքային կարգապահությանը, դպրոցական բուժքույրերի աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ <<Արարատ>> մասնաճյուղի մասնագետների մասնակցությամբ զորակոչիկների պատվաստումներին և այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն...

Հայտարարություն 26.12.2018

 Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ նախատոնական և տոնական օրերին՝ սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը, Արարատի մարզպետարանի ենթակայության բուժհաստատություններում սահմանվելու են հիվանդանոցային  /շուրջօրյա/  և ամբուլատոր-պոլիկլինիկական /ժամը 11_00-13:00/ հերթապահություններ: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ձեր սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական  կամ համապատասխան հիվանդանոցային բուժհաստատություն:    ՀՀ Արարատի...

Շնորհակալագրեր՝ մշակույթի և արվեստի բնագավառների շնորհալիներին

Շնորհակալագրեր՝ մշակույթի և արվեստի բնագավառների շնորհալիներին 26.12.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շնորհակալագրեր ու դրամական պարգևներ է հանձնել Արարատի մարզի արվեստի և գեղարվեստի դպրոցների միջազգային մրցույթների դափնեկիր սաներին ու մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող գործիչներին: Շնորհավորելով բոլորին 2018 թվականի ընթացքում ունեցած նվաճումների կապակցությամբ՝ Գարիկ Սարգսյանը մաղթել է, որ 2019 թվականը նույնպես լինի ձեռքբերումների ու հաջողությունների, արևշատության և բուռն ստեղծագործական գործունեության տարի:  

Պլանային ջրանջատում Արարատի մարզում 24.12.2018

 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:   Վեոլիա Ջուր ՓԲԸ  

Տեղեկացում 24.12.2018

Դեկտեմբերի 25-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Այգեզարդի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի 27-ին, ժամը 10:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Դեկտեմբերի 27-ին, ժամը 13:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դալարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: 

Ռոբերտ Աբրահամյանին նվիրված խաչքարի բացում Տափերական համայնքում

Ռոբերտ Աբրահամյանին նվիրված խաչքարի բացում Տափերական համայնքում 21.12.2018

Այսօր  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մասնակցել է ապրիլյան պատերազմում զոհված զինծառայող Ռոբերտ Աբրահամյանի 25-ամյակին նվիրված խաչքարի բացման արարողությանը, որին ներկա էին նրա հարազատները, ազատամարտիկներ, տափերականցիներ: Ելույթ ունենալով բացման արարողությանը՝ Գարիկ Սարգսյանը իր խոնարհումն է արտահայտել բոլոր այն տղաների հիշատակի առջև, ովքեր առանց վարանելու հանուն հայրենիքի նետվեցին գիտակցված մահվան՝ զոհելով ամենաթանկը՝ կյանքը: Գարիկ Սարգսյանն իր խոսքում ավելացրել է նաև, որ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21