Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Ամառային հանգստի մեկնեց երեխաների առաջին խումբը

Ամառային հանգստի մեկնեց երեխաների առաջին խումբը 19.06.2018

Այսօր՝ հունիսի 19-ին, մեկնարկել է ամառային հանգստի առաջին փուլը։ Արարատի մարզի 3 տարածաշրջանների 170 երեխա ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ իր քսանօրյա հանգիստն է անցկացնելու Հանքավանի 《Խոտոր ջուր》 և 《Հեքիաթային  կիրճ》 մանկական առողջարարական ճամբարներում։ Ծնողների հետ միասին երեխաներին ճանապարհել է նաև Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը։ Մարզի ղեկավարը նրանց հորդորել է բոլոր 20 օրերի ընթացքում լինել միասնական,ակտիվ ու ջերմ և տուն վերադառնալ հաճելի ու վառ տպավորություններով լեցուն։...

Արարատի մարզպետը մասնակցել է Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը

Արարատի մարզպետը մասնակցել է Պարույր Սևակի Հիշատակի օրվան նվիրված միջոցառմանը 18.06.2018

Հունիսի 17-ը` բանաստեղծ Պարույր Սևակի մահվան օրը, սևակասեր հանրությունը նշում է որպես բանաստեղծի Հիշատակի օր: Մեծ փիլիսոփայի ու անհատականության հիշատակին ու պոեզիային նվիրված միջոցառումների շարքն այս տարի ևս մեկնարկել է այն վայրից, որտեղ տեղի է ունեցել Սևակի մահվան պատճառ դարձած ավտովթարը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, գրողների միության նախագահ էդվարդ Միլիտոնյանը, մի խումբ գրողներ, արվեստագետներ ու աշակերտներ հարգանքի տուրք են մատուցել գրողի հիշատակին ու ծաղիկներ խոնարհել...

Աշխատանքային խորհրդակցություն 18.06.2018

  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը մարզպետարանի պատասխանատու պաշտոնյաների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում մարզպետարանի աշխատակազմի վարչությունների և բաժինների ղեկավարները հակիրճ տեղեկատվություն են ներկայացրել իրենց ղեկավարած ստորաբաժանումներում իրականացվող աշխատանքների, տրված հանձնարարականների կատարման ընթացքի և առաջիկայում իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ: Խորհրդակցության ժամանակ,մասնավորապես, քննարկվել են ծիրանի մթերման կազմակերպման,...

Արարատի մարզպետը ծանոթացել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականցվող աշխատանքներին

Արարատի մարզպետը ծանոթացել է Մասիսի զարգացման հիմնադրամի կողմից իրականցվող աշխատանքներին 18.06.2018

 Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն աշխատանքային այցով եղել է Մասիս քաղաքում, որտեղ Մասիսի Զարգացման հիմնադրամի կողմից այս պահին իրականացվում են մեծածավալ աշխատանքներ: AFFA ընտանեկան հիմնադրամի կողմից ստեղծված և շահույթ չհետապնդող Մասիսի զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ ամիսներ առաջ ավարտվել են մինի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքները, իրականացվել են մշակութային մի շարք ծրագրեր, քաղաքում գործում է երիտասարդական կենտրոն` կրթման, զարգացման ու շփման լայն հնարավորություն...

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը

Մարզպետի մոտ կայացել է քաղաքացիների հերթական ընդունելությունը 15.06.2018

  Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Արարատի մարզպետարանում կայացած ընդունելությանը մասնակցել են մարզի տարբեր համայնքներ և կազմակերպություններ ներկայացնող  քաղաքացիներ: Քաղաքացիները մարզի ղեկավարին ներկայացրել են սոցիալական, առողջապահական, կոմունալ-կենցաղային, իրավական և այլ ոլորտներին վերաբերող հարցեր: Գարիկ Սարգսյանը մանրամասն ծանոթացել է ընդունելությանը մասնակցող անձանց խնդիրներին և մարզպետարանի համապատասխան...

     Արարատի մարզպետն այցելել է Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց

Արարատի մարզպետն այցելել է Արտաշատի թիվ 5 հիմնական դպրոց 15.06.2018

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն օրեր առաջ հյուրընկալել է բարերարներ դոկտոր Արշալույս Ճգնավորյանին և դոկտոր Էրվին Ազենբաուերին: Հանդիպման ընթացքում բարերար ամուսինները մարզի ղեկավարին են ներկայացրել Հայկազ Ճգնավորյանի անվան թիվ 5 դպրոցում իրականացված այն բարեգործական ծրագրերը, որ կյանքի են կոչվել իրենց իսկ կողմից ստեղծված բարեգործական հիմնադրամի կողմից: Հիմնադրամի կողմից իրականացված աշխատանքներն անձամբ տեսնելու նպատակով Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը բարերար ամուսինների հետ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 18:18:23