Նորություններ

Վառվեցին Արտաշատի գլխավոր տոնածառի լույսերը 27.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ներկա է եղել Արտաշատի քաղաքապետարանի կողմից կազմակերպված ամանորյա միջոցառմանը։ Բացելով միջոցառումը՝ մարզի ղեկավարը շնորհավորել է բոլորին գալիք Ամանորի ու Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, մաղթել, որ եկող տարին լինի խաղաղության, ուրախության ու բարեկեցության տարի։ Արտաշատի արվեստի և երաժշտական դպրոցների սաների մասնակցությամբ կազմակերպված միջոցառման ավարտին վառվել են քաղաքի գլխավոր տոնածառի լույսերն ու բոլոր մանուկներին քաղաքապետարանի կողմից...

Պարգևատրվել են մարզաշխարհի ներկայացուցիչները 27.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է Արարատի մարզը ներկայացնող Եվրոպայի և Աշխարհի առաջնությունների մրցանակակիր մարզիկներին ու նրանց մարզիչներին, հանձնել նրանց շնորհակալագրեր ու դրամական պարգևներ: ՄԱրզի ղեկավարը Հունահռոմեական ըմբշամարտ, ծանրամարտ, սամբո, հեծանվասպորտ, ազատ ոճի ըմբշամարտ մարզաձևերի ներկայացուցիչներին շնորհակալություն է հայտնել միջազգային հարթակներում մարզի, հանրապետության պատիվը բարձր պահելու, անկախ դժվարություններից՝ սպորտն առաջնային համարելու...

Տարեվերջյան խորհրդակցություն՝ Արարատի մարզի բուժհաստատությունների տնօրենների մասնակցությամբ 26.12.2018
Դեկտեմբերի 26-ին Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության օրակարգում ընդգրկվել են մարզպետարանի առողջապահության բաժնի, բուժկազմակերպությունների տարեկան գործունեությանը, աշխատանքային կարգապահությանը, դպրոցական բուժքույրերի աշխատանքներին, ինչպես նաև ՀՀ ԱՆ ՀՎԿԱԿ ՊՈԱԿ <<Արարատ>> մասնաճյուղի մասնագետների մասնակցությամբ զորակոչիկների պատվաստումներին և այլ աշխատանքներին վերաբերող հարցեր: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանն...
Հայտարարություն 26.12.2018
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք ձեզ, որ նախատոնական և տոնական օրերին՝ սույն թվականի դեկտեմբերի 29-ից մինչև 2019թ. հունվարի 7-ը, Արարատի մարզպետարանի ենթակայության բուժհաստատություններում սահմանվելու են հիվանդանոցային /շուրջօրյա/ և ամբուլատոր-պոլիկլինիկական /ժամը 11_00-13:00/ հերթապահություններ: Անհրաժեշտության դեպքում կարող եք դիմել ձեր սպասարկման տարածքի ամբուլատոր-պոլիկլինիկական կամ համապատասխան հիվանդանոցային բուժհաստատություն: ՀՀ Արարատի...

Շնորհակալագրեր՝ մշակույթի և արվեստի բնագավառների շնորհալիներին 26.12.2018
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր շնորհակալագրեր ու դրամական պարգևներ է հանձնել Արարատի մարզի արվեստի և գեղարվեստի դպրոցների միջազգային մրցույթների դափնեկիր սաներին ու մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունեցող գործիչներին: Շնորհավորելով բոլորին 2018 թվականի ընթացքում ունեցած նվաճումների կապակցությամբ՝ Գարիկ Սարգսյանը մաղթել է, որ 2019 թվականը նույնպես լինի ձեռքբերումների ու հաջողությունների, արևշատության և բուռն ստեղծագործական գործունեության տարի:
Պլանային ջրանջատում Արարատի մարզում 24.12.2018
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. դեկտեմբերի 25-ին ժամը 10։00-20։00 կդադարեցվի Արարատի մարզի` Վեդի քաղաքի, Դաշտաքար և Ուրցաձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: Վեոլիա Ջուր ՓԲԸ


