Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի Լուսաշող համայնքի ղեկավարը հրաժարական է տվել 26.06.2018

  Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Լուսաշող համայնքի ղեկավար Հարություն Հարությունյանը համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել։  

              Արարատի մարզպետը հանդիպել է հողագործների հետ

Արարատի մարզպետը հանդիպել է հողագործների հետ 26.06.2018

Արարատի մարզում այս պահին   գյուղատնտեսական աշխատանքների եռուն շրջան է : Հողի մշակման բնականոն աշխատանքները, սակայն, երբեմն խոչընդոտվում են ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրներով: Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ընդունել է Նարեկ համայնքի մի շարք հողագործների: Խաղողագործությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ զբաղվող նարեկցիները մարզի ղեկավարին են դիմել հատկապես տարվա այս եղանակին ոռոգման համակարգում ի հայտ եկող խնդիրների լուծման խնդրանքով: Բարձրաձայնված...

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները 26.06.2018

Հունիսի 25-ին ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը: Նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների...

Արտաշատի սահմանապահ զորամասը 63 տարեկան է

Արտաշատի սահմանապահ զորամասը 63 տարեկան է 25.06.2018

Արտաշատի սահմանապահ զորամասի կազմավորման 63-րդ տարեդարձին նվիրված հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել Արարատի մարզպետի տեղակալ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը, զորամասի հրամանատար Յուրի Ուրվանովը, զինվորականներ, հյուրեր: Միջոցառման մեկնարկին ներկաները ծաղիկներ են խոնարհել և հարգանքի տուրք մատուցել սահմանների պաշտպանության ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշակոթողին: Ելույթ ունենալով հանդիսավոր միջոցառմանը` Արարատի մարզպետի խորհրդական Ալբերտ Յակուբովը...

 Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ

Խորհրդակցություն առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ 22.06.2018

Առողջապահական հիմնարկների ղեկավարների մասնակցությամբ Արարատի մարզպետարանում կայացած խորհրդակցության ընթացքում, որը վարել է Արարատի մարզպետարանի ոռողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Սուսաննա Կտրակյանը, քննարկվել են ոլորտին վերաբերող մի շարք հարցեր: Արարատի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետը մարզի բժշկական կենտրոնների տնօրենների և առողջության առաջնային պահպանման հաստատությունների ղեկավարների հետ համատեղ քննարկել է աշխատանքային...

         Քաղաքացիները շարունակում են դիմել Արարատի մարզպետին

Քաղաքացիները շարունակում են դիմել Արարատի մարզպետին 22.06.2018

Գարիկ Սարգսյանը Արարատի մարզպետ նշանակվելուց հետո շարունակում է ակտիվորեն ընդունել Արարատի մարզի տարբեր համայնքները ներկայացնող քաղաքացիներին: Ընդ որում, մարզի գյուղական և քաղաքային համայնքների բնակիչների մասնակցությամբ կայացած ընդունելություններն անց են կացվում ոչ թե նախկին գրաֆիկի համաձայն՝ յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, այլ՝ ամենշաբաթյա, որի պատճառը հայցադիմումների մեծ թվաքանակն է: Մարզի ղեկավարի մոտ կայացած հերթական ընդունելությունը հունիսի 21-ին էր: Այս անգամ ևս քաղաքացիներն առաջ...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35