Նորություններ

Սոյայի աճեցման ներդրումային ծրագիր Արարատի մարզում 23.01.2019
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այցելել է մարզի մի շարք համայնքներ , որտեղ առաջիկայում նախատեսվում է իրականացնել սոյայի աճեցման ներդրումային նոր ծրագիր: Մարզպետը ծանոթացել է տեղանքին և գործարարների հետ քննարկել ծրագրի մանրամասներն ու հետագա աշխատանքների սկզբունքները: Քննարկման ժամանակ շեշտվել է, որ ծրագրի հաջողությունը կախված է բոլոր կողմերի անմիջական և գործուն մասնակցությունից: Պետություն-համայնք—մասնավոր ներդում ձևաչափով համագործակցությունը կարող է նպաստել...

ՀՀ ԱԻՆ Արարատի մարզային ծառայությունների գործունեության ամփոփում Արարատի մարզպետարանում 23.01.2019
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Արարատի մարզային ծառայությունների 2018 թվականի գործունեության ամփոփման նպատակով այսօր մարզպետարանում կայացել է աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Խորհրդակցությանը մասնակցել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը: Հանդիպմանը ներկա են եղել ՀՀ ազգային անվտանգության և ՀՀ ոստիկանության մարզային կառույցների ղեկավարները, ՀՀ ԱԻՆ...
Տեղեկացում 22.01.2019
Հունվարի 23-ին, ժամը 18:00-ին, ՀՀ Արարատի մարզի Տափերականի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 23-ին, ժամը 12:00-ին, ՀՀ Արարատի մարզի Զանգակատան համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 23-ին, ժամը 16:00-ին, ՀՀ Արարատի մարզի Գինեվետի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերթական նիստը: Հունվարի 24-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Դաշտաքարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու...
Արարատի մարզպետը մասնակցել է Ջրահովիտի դպրոցի հիմնանորոգված մասնաշենքի բացման արարողությանը 21.01.2019
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը ներկա է եղել «Լույս և հույս» բարեգործական կազմակերպության կողմից Ջրահովիտի միջնակարգ դպրոցի հիմնանորոգված մասնահատվածի բացման արարողությանը։ 30 մլն դրամ արժողությամբ իրականացված ծրագրին զուգահեռ ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և համայնքապետարանի համաֆինանսավորմամբ դպրոցում անցկացվել է լոկալ ջեռուցման համակարգ։ Գարիկ Սարգսյանը ջրահովիտցիներին շնորհավորել է լուսավոր ու բարենորոգ դպրոց ունենալու կապակցությամբ և ավելացրել, որ միասնական ջանքերով դեռ շատ...

Մարզպետարանում քննարկվել են ոռոգման ջրի մատակարարման խնդիրները 18.01.2019
Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի և ՀՀ ԷԵԲՊՆ Ջրային կոմիտեի նախագահ Ինեսսա Գաբայանի գլխավորությամբ մարզպետարանում կայացած խորհրդակցությանը քննարկվել են ոռոգման շրջանի նախապատրաստմանը վերաբերող հարցեր: Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության, Ջրային կոմիտեի, Արարատի մարզպետարանի և մարզի տարածքում գտնվող Ջրօգտագործողների ընկերությունների ներկայացուցիչները: Ողջունելով մասնակիցներին՝ Գարիկ Սարգսյանը պատասխանատուներին հորդորել ժամանակին...
Արարատի մարզի դպրոցներում և մանկապարտեզներում հունվարի 9-ից ՀՀ ԱՆ նախաձեռնությամբ իրականացվում է «համաճարակային ֆիլտր», որը նպատակ ունի վերահսկել կրթական հաստատություններում սուր շնչառական վարակների տարածումը: Այդ նպատակով նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հատատություններ ուղարկված շրջաբերականների համաձայն՝ վերոհիշյալ հաստատություններում առավոտյան ժամը 8:00-ից պետք է ապահովվի համաճարակային ֆիլտր իրականացնող մասնագետների ներկայությունը, երեխաների, ինչպես նաև...


