Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Տեղեկացում 26.02.2019

Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ:    Փետրվարի 28-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Նորաշենի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Փետրվարի 28-ին, ժամը 14:00-ին, ՀՀ Արարատի մարզի Ոստանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Մարտի 1-ին, ժամը 11:00-ին, ՀՀ Արարատի մարզի Արաքսավանի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու նիստ: Մարտի  1-ին, ժամը...

ԳԹԿ մասնագետներն այցելել են Արարատի մարզ. քննություններին ընդառաջ շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին

ԳԹԿ մասնագետներն այցելել են Արարատի մարզ. քննություններին ընդառաջ շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին 26.02.2019

Գնահատման և թեսթավորման կենտրոնի մասնագետներն օրերս այցելել են Արարատի մարզ, հանդիպում ունեցել մարզպետարանի Կրթության վարչության աշխատակիցների հետ: Ինչպես հայտնի է, այս տարի առաջին անգամ, ՀՀ կրթության և գիտության նախարարի առաջարկությամբ, 9-րդ դասարաններում «Հայոց լեզու» առարկայից կանցկացվի կենտրոնացված քննություն: Քննությունների նախապատրաստական աշխատանքների շրջանակում վերջիններս շրջել են մարզի դպրոցներում, ծանոթացել պայմաններին, կազմել քննական կենտրոնների քարտեզները:...

Մասիսում տեղի է ունեցել Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկո

Մասիսում տեղի է ունեցել Միշել Լեգրանին նվիրված հուշ-երեկո 25.02.2019

Փետրվարի 24-ին Մասիսի երիտասարդական կենտրոնում AFFA (Adibekyan family foundation for advancement) բարեգործական հիմնադրամի և Մասիսի Երիտասարդական կենտրոնի կողմից կազմակերպվել էր հուշ-երեկո՝ նվիրված ֆրանսահայ հայտնի կոմպոզիտոր, դաշնակահար, գործիքավորող, դիրիժոր և երգիչ, ԱՄՆ ազգային կինոմրցանակի՝ «Օսկար»-ի եռակի, «Գրեմմի»-ի հնգակի և «Ոսկե գլոբուս»-ի դափնեկիր Միշել Լեգրանի 87-ամյակին: Երեկոյի պատվավոր հյուրն էր հայ ջազային երաժիշտ, երաժշտության պրոֆեսոր, ՀՀ...

Արարատի մարզի ոռոգման համակարգում մի շարք ջրատարներ կկառուցվեն և կբարեկարգվեն

Արարատի մարզի ոռոգման համակարգում մի շարք ջրատարներ կկառուցվեն և կբարեկարգվեն 25.02.2019

2019 թվականին Արարատի մարզում կշարունակվեն ոռոգման ջրի արդյունավետ կառավարման աշխատանքները, որոնք միտված են ինչպես ջրի խնայողությանը, այնպես էլ ոռոգվող տարածքների ավելացմանը։ 2019 թվականին կավարտվեն ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության գիտական առաջադեմ տեխնոլոգիաների օգտագործում հանուն ռեսուրսների համալիր պահպանության ծրագրի (ԳԱՏՕ) և Սայաթ-Նովա համայնքապետարանի համատեղ ուժերով ոռոգման ջրագծի կառուցման՝ ձկնաբուծարանի հետադարձ ջրերը ոռոգման նպատակով օգտագործելու աշխատանքները։ Այդ...

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն

Արարատի մարզում մի շարք ճանապարհներ կբարեկարգվեն 22.02.2019

Ինչպես հայտնի է, շաբաթներ առաջ Արարատի մարզի Դվին համայնքի բնակիչները փակել էին Հյուսիս-հարավ մայրուղին՝ պահանջելով բարեկարգել ճանապարհները։ Տեղեկացնում ենք, որ ինչպես մարզպետ Գարիկ Սարգսյանը բողոքի ակցիա իրականացնող գյուղացիներին խոստացել էր, առաջիկայում Նորաշեն-Դվին ավտոճանապարհի 2,0 կմ հատվածը կբարեկարգվի։ Բացի այդ, հայտնում ենք, որ նախատեսվում է մարզում այլ ճանապարհների բարեկարգում ևս: Առաջիկայում կբարեկարգվի նաև Արտաշատ-Վերին Արտաշատ-Նորաշեն ճանապարհահատվածի 1,0 կմ-ը, Դեղձուտի...

Մասիսում տեղադրվել է էլեկտրոնային գրադարան

Մասիսում տեղադրվել է էլեկտրոնային գրադարան 22.02.2019

Մասիսի զարգացման հիմնադրամի և AFFA (Adibekyan family foundation for advanement) բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ՝ Մասիսի երիտասարդական կենտրոնի բակում տեղադրվել է էլեկտրոնային գրադարան: Էլեկտրոնային գրադարան ստեղծելու գաղափարը քաղաքի ակտիվիստ Աշոտ Բաղդասարյանինն է: «Շնորհակալ եմ Մասիսի զարգացման հիմնադրամին և AFFA հիմնադրամին իմ նախաձեռնությունը կյանքի կոչելու համար: Սա քաղաքի զարգացման համար մեծ քայլ է: Գրադարանի վրա կա 100 գիրք: Վրան գրված են հեղինակների և գրքերի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-08 17:09:45