Նորություններ

Սպառողների իրավունքների քննարկում՝ Արարատի մարզում 11.03.2019
Մարտի 15-ը սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է։ «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը» թեմայով քննարկումն այսօր անցկացվեց Արարատի մարզպետարանում, որին մասնակցում էին Արարատի փոխմարզպետ Արտավազդ Նազարեթյանը, մարզպետի խորհրդական Լիլիթ Միրզախանյանը, ՀՀ ԳՆ ՍԱՊԾ սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Վահե Դանիելյանը, «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն...

Վարպետության դաս.երբ նկարում են կանայք 07.03.2019
Կանանց տոնի կապակցությամբ մարտի 9-ին Մասիսի երիտասարդական կենտրոնը (ՄԵԿ-ը) կազմակերպում է վարպետության դաս, որտեղ կանայք և աղջիկները կարող են նկարել ու վայելել գեղեցիկ երաժշտություն: Ջազային երաժշտություն, գինի, ներկեր, վրձիններ, ծաղիկներ: Ամեն ինչ պատրաստ է հոգեպես լցվելու և կյանքին տարբեր գույներով նայելու համար: Սպասվում են նաև անակնկալներ

Կայացավ <<Զվարթնոց>> հայ երգի մրցույթ- փառատոնի մարզային փուլը 07.03.2019
2012 թվականից սկսած << Զվարթնոց Վերածննդի >> հիմնադրամն անց է կացնում հայ երգի մրցույթ - փառատոն՝ նպատակ ունենալով պրոպագանդել կոմիտասյան անաղարտ երաժշտությունը , ոչ ֆորմալ կրթությամբ ու մեթոդներով հայ երիտասարդների մեջ արմատավորել ազգային մշակույթը : Մրցույթ - փառատոնի նախորդ տարիների լավագույն մասնակիցներից ձևավորված <<...

Բաց դռների օր Դալարում 06.03.2019
<<Արտաշատ>> իրավապաշտպան բարեգործական կազմակերպությունն օրերս կյանքի է կոչել հերթական բարեգործական ծրագիրը. Երևանի բժշկական կենտրոններից ժամանած ակնաբույժները, ոսկրաբաններն ու քիթ-կոկորդ-ականջաբանները Դալար համայնքի բուժամբուլատորիայում անվճար հետազոտել են Արտաշատի, Դալարի և շրջակա համայնքների շուրջ 70 քաղաքացու: Բարեգործական ծրագրի ավարտին ակնաբան-վիրաբույժ Վարազդատ Սեյրանյանը ակցիայի մասնակից զոհված ազատամարտիկների ու զինծառայողների...

Կարևոր տեղեկություն արտահանողների համար 06.03.2019
ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանվող բուսական ծագման մթերքը պետք է լինի փաթեթավորման նյութի՝ արկղերի մեջ, յուրաքանչյուրի վրա հստակ մակնշմամբ, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկատվությունը՝ - ծագման երկիրը, - ապրանքի անվանումը, - արտադրողի անվանումը և հասցեն (իրավաբանական և գործունեության), - արտահանողի անվանումը և հասցեն, - ստացողի անվանումը և հասցեն, - պահման ժամկետը, ջերմաստիճանը: Մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղմամբ. ...

Մարզպետ Գարիկ Սարգսյանը «Եռաբլուր» պանթեոնում հարգանքի տուրք է մատուցել Վազգեն Սարգսյանի հիշատակին 05.03.2019
ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի, Ազգային անվտանգության խորհրդի անդամների հետ ներկա է գտնվել Հայաստանի ազգային հերոս, Արցախի հերոս Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-ամյակին նվիրված արարողությանը: Արարատի մարզպետը ծաղիկներ է դրել Վազգեն Սարգսյանի շիրիմին՝ հարգանքի տուրք մատուցելով նրա հիշատակին: Մարզպետ Սարգսյանը զինվորական պանթեոնում նաև ծաղիկներ է դրել Հայրենիքի անկախության...


