Նորություններ
Տեղեկացում 04.04.2019
Ապրիլի 10- ին , ժամը 16:00- ին , Գինեվետի համայնքապետարանում անցկացվելու է Գինեվետ համայնքի ավագանու հերթական նիստը : ******** Ապրիլի 12- ին , ժամը 11:00- ին , Ղուկասավանի համայնքապետարանում անցկացվելու է Ղուկասավան համայնքի ավագանու հերթական նիստը : ******* Ապրիլի 12- ին , ժամը 16:00- ին , Այգավանի համայնքապետարանում անցկացվելու է Այգավան...

Տեղեկատվություն Արարատի մարզում 2019թ. մարտ ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ 04.04.2019
Տեղեկատվություն Արարատի մարզում 2018թ. մարտ ամսին գրանցված արտակարգ դեպքերի վերաբերյալ Մարզ Տեղանքի անվանումը կամ հասցեն Աղետի տեսակը ԱԻ առաջացման ամսաթիվը ԱԻ ավարտման ամսաթիվը Դեպքի...

Մարտ ամսին Արարատի մարզի բժշկական հաստատություններում ծնվել է 135 երեխա 04.04.2019
Նախորդ ամիսների հետ համեմատ՝ 2019թ. մարտին Արարատի մարզի ծննդօգնություն իրականացնող բժշկական հաստատություններում ծնվել են քիչ թվով երեխաներ: Գրանցված 132 ծնունդներից 3-ը զույգ են: Մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության տեղեկացմամբ՝ Արտաշատի, Մասիսի, Արարատի ԲԿ-ներում և Վեդու ծննդատանը լույս աշխարհ եկած երեխաներից 73-ը տղա է, 62-ը՝ աղջիկ:

«Պռոշյանի կոնյակի գործարան» ՍՊԸ-ն սկսել է խաղողագործների հետ 2019 թվականի պայմանագրերի կնքումը 03.04.2019
Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչությունից տեղեկացնում են, որ « Պռոշյանի կոնյակի գործարան » ՍՊԸ-ն (Այգեստանի մասնաճյուղ) սկսել է 2019 թվականի պայմանագրերի կնքում խաղողագործների հետ հետևյալ գներով՝ 1. Տեխնիկական կարմիր խաղող- 200 դրամ 2. Տեխնիկական սպիտակ խաղող- 155 դրամ 3. Սեղանի սորտեր-145 դրամ...
Մամլո հաղորդագրություն 03.04.2019
Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվում են հավաստագրեր` աջակցող միջոցներ ձեռք բերելու համար: Շահառուն կամ նրա ներկայացուցիչը աջակցող միջոց ստանալու համար հավաստագիր ձեռք բերելու նպատակով կարող է դիմել մի քանի եղանակով. 1. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում նախարարություն, 2. առձեռն կամ փոստային կապի միջոցով դիմում է ներկայացնում փաստացի բնակության վայրն սպասարկող սոցիալական աջակցության տարածքային գործակալություն...

ՈԿՖ բանավանում դրենաժների կառուցման շինարարական աշխատանքները մեկնարկել են 03.04.2019
Դեռևս ամիսներ առաջ Արարատ քաղաքի ՈԿՖ բանավան (Զոդ Բանավան) թաղամասում շրջայցի ժամանակ մարզպետ Գարիկ Սարգսյանը տեղացիներին խոստացել էր լուծում տալ տարիներ շարունակ բնակիչների համար խնդիր դարձած դրենաժային համակարգի կառուցման հարցին: Այսօր արդեն տեղեկացնում ենք, որ խոստացված ժամկետում՝ մարտի սկզբին, մեկնարկել և լայն թափով ընթանում են դրենաժների կառուցման աշխատանքները: Մասնագետներն արդեն իսկ կատարել են ջրահեռացում, այս պահին ընթացքի մեջ են պոմպակայանի կառուցման աշխատանքները: Նշենք, որ...


