Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Արարատի մարզի թիմը մասնակցել է Տարեցների հանրապետական խաղերի եզրափակիչ փուլին

Արարատի մարզի թիմը մասնակցել է Տարեցների հանրապետական խաղերի եզրափակիչ փուլին 03.10.2018

Սեպտեմբերի 28- հոկտեմբերի 1-ը ընկած ժամանակահատվածում Ծաղկաձորի գլխավոր մարզահամալիրում կայացել է Տարեցների հանրապետական խաղերի եզրափակիչ փուլը: Արարատի մարզի 10 ներկայացուցիչներից բաղկացած թիմը (6 տղամարդ և 5 կին) իր ուժերն է չափել 4 մրցաձևերում՝ շախմատ, շաշկի, նարդի և դարթս: Թիմում ընգդրկվել են Զանգակատուն, Տափերական, Մխչյան, Ք. Մասիս, ք. Արտաշատ, Բուրաստան, Մրգավետ, Վանաշեն, Նոր Խարբերդ համայնքները ներկայացնող քաղաքացիներ: Արարատի մարզի թիմի անդամ, Մրգավետ համայնքի ղեկավար Լևիկ...

Արտաշատում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին

Արտաշատում հարգանքի տուրք են մատուցել Շառլ Ազնավուրի հիշատակին 02.10.2018

Այսօր Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, Արտաշատի քաղաքապետ Կարեն Բենիամինյանը, կրթական և ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները ծաղիկներ են խոնարհել Արտաշատի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի և ժամանցի  կենտրոնի առջև տեղակայված Շառլ Ազնավուրի կիսանդրուն։ Ելույթ ունենալով մեծագույն հայի ոգեկոչման արարողությանը՝ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն ասել է, որ բոլորս մեծագույն ցավ ենք ապրում, և թեպետ խորն է վիշտը, բայց պիտի շարունակենք քայլել ժպիտով ու մեծագույն հպարտությամբ, ինչպիսի...

Արարատի մարզպետն այցելել է մարզի տարեց բնակիչներին

Արարատի մարզպետն այցելել է մարզի տարեց բնակիչներին 02.10.2018

 Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ Գարիկ Սարգսյանն այսօր հյուրընկալվել է մարզի տարբեր համայնքներում բնակվող 100 և ավելի տարեկան բնակիչներին, շնորհավորել նրանց տոնի կապակցությամբ, հանձնել դրամական նվերներ։ Շահումյանում, Վերին Արտաշատում, Բաղրամյանում, Աբովյանում, Դաշտավանում և Հայանիստում բնակվող մեծահասակները մարզպետի հետ զրույցի ընթացքում պատմել են իրենց կյանքի պատմությունը, բացահայտել երկարակեցության գաղտնիքն ու շեշտել, որ կյանքում մշտապես գնահատված, հաղթող ու սիրված է...

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ 01.10.2018

     Ավագ սերնդի սիրելի հայրենակիցներ Շնորհավորում եմ ձեզ Տարեցների միջազգային օրվա առթիվ։ Կարծում եմ՝ ոչ միայն խորհրդանշական այս օրը, այլև ողջ տարին մենք մեր նվիրումը, հարգանքն ու սերը պիտի արտահայտենք ձեր նկատմամբ։ Խոնարհվելով ձեր հարուստ կենսափորձի ու իմաստնության առջև՝ թույլ տվեք շեշտել, որ անելու ենք հնարավոր ամեն ինչ մշտապես ուշադրության և հոգածության կենտրոնում պահելու, ամեն պահ ձեր կողքին լինելու համար։ Եվս մեկ անգամ շնորհավորում եմ ձեզ տոնի...

Արարատի մարզում անցկացվել է փողային նվագախմբերի ամենամյա շքերթ-փառատոն

Արարատի մարզում անցկացվել է փողային նվագախմբերի ամենամյա շքերթ-փառատոն 30.09.2018

 ՀՀ ԿԳՆ Գեղարվեստական դաստիարակության և մշակույթի մանկապատանեկան կենտրոնի նախաձեռնությամբ սեպտեմբերի 30-ին Արարատի մարզում անցկացվել է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 27-ամյակին նվիրված ՀՀ փողային նվագախմբերի հերթական 14-րդ շթերք-փառատոնը, որի նպատակն է նպաստել պատանիների և աղջիկների գեղագիտական և հայրենասիրական դաստիարակությանը, աջակցել փողային նվագախմբերի զարգացմանը,խթանել նոր նվագախմերի ստեղծումը: Ամենամյա փառատոնի կազմակերպմանը այս տարի միացել է Հայաստանի Երաժշտական...

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը

Կայացել է մարզխորհրդի հերթական նիստը 29.09.2018

  Սեպտեմբերի 28-ին կայացել է մարզխորհրդի հերթական նիստը,որը վարել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը: Բացելով նիստը՝ մարզպետը ողջունել է ներկաներին և ներկայացրել օրակարգը: Առաջինը զեկույցով հանդես է եկել մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Վանիկ Սանոյանը՝ ներկայացնելով մարզում բերքահավաքի ընթացքի և մթերումների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնի պետը տեղեկացրել է, որ մարզպետարանի և գյուղատնտեսության ոլորտը սպասարկող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 11:48:35