Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Քննարկում՝  «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության  և ընտանիքում համերաշխության հաստատման մասին» օրենքի  շրջանակներում

Քննարկում՝ «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության հաստատման մասին» օրենքի շրջանակներում 15.04.2019

  Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության հաստատման մասին օրենքի շրջանակներում  այսօր Արարատի մարզպետարանում կայացած քննարկմանը մասնակցել են մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության, Ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպօանության բաժնի, սոցիալական տարածքային ծառայությունների ու հասարակական կազմակերպությունների, կրթության բնագավառի ներկայացուցիչներ: Հանդիպումը...

    Շահումյանում արտեզյան հոր կվերագործարկվի

Շահումյանում արտեզյան հոր կվերագործարկվի 15.04.2019

ՀՀ կառավարության 27.09.2018թ. որոշմամբ նախատեսված առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք ծրագրի շրջանակներում Շահումյանում մեկնարկել են արտեզյան հորի վերագործարկման աշխատանքներ: ՀՀ տարածքային զարգացման հիմնադրամի ֆինանսավորմամբ և Շահումյան համայնքի համաֆինանսավորմամբ կյանքի կոչվող ծրագրով նախատեսվում է նաև հորի էլեկտրամատակարարման, 10կՎ ՕԳ-ի կառուցման և 100կՎԱ հզորության կայմային ՏԵ-ի տեղադրում, որն էլ իրականացվում է այժմ:  

Տեղեկացում 15.04.2019

Ապրիլի 16-ին, 11:00-ին, Խաչփարի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: ******** Ապրիլի 17-ին, ժամը 11:00-ին, Բերքանուշի համայնքապետարանում տեղի կունենա համայնքի ավագանու հերչթական նիստը: ******** Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին, Բերդիկ համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: ******** Ապրիլի 19-ին, ժամը 15:00-ին, Հայանիստի համայնքապետարանում տեղի կունենա ավագանու հերթական նիստը: ******** Ապրիլի 17-ին, ժամը 10:00-ին, Շահումյանի...

Թումանյանի «Անուշը»՝  բուրաստանցիների ներկայացմամբ

Թումանյանի «Անուշը»՝ բուրաստանցիների ներկայացմամբ 15.04.2019

Հովհաննես Թումանյանի 150-ամյակի առթիվ Բուրաստան մշակույթի տանը կայացել է «Հանճարեղ Լոռեցին» խորագիրը կրող միջոցառումը, որի նպատակն էր ևս մեկ անգամ հիշել ու արժևորել հանճարեղ լոռեցու ժառանգությունը: Միջոցառման գագաթնակետը բուրաստանցիների կողմից Թումանյանի «Անուշ»-ի ներկայացումն էր՝ գրադարանավար Սիլվա Մանուկյանի բեմադրմամբ: Թումանյանական հոբելյանական տարվա կապակցությամբ Բուրաստանի գրադարանում ամբողջ տարին գործելու է գրքի ցուցահանդես:  

Արարատի մարզպետն ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին

Արարատի մարզպետն ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին 15.04.2019

ՀՀ Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն այսօր ընդունել է ՌԴ Դաշնային Ժողովի անդամ Իգոր Չերնիշենկոյին: Մարզպետի ու Իգոր Չերնիշենկոյի բանակցությունների թեման ՀՀ Արարատի մարզի և ՌԴ մարզերի միջև գյուղատնտեսության, առևտրի, տուրիզմի, ձեռնարկատիրության, մշակութային, մարդասիրական և կրթական ոլորտներում երկկողմ համագործակցությանն էր ուղղված: Ողջունելով և շնորհակալություն հայտնելով այցելության համար՝ Գարիկ Սարգսյանը նշել է, որ Արարատի մարզպետարանը բաց է ռուս գործընկերների հետ համագործակցության համար:...

Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր

Ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների հիմնման ծրագիր 12.04.2019

Արտադրանքի մրցունակ ինքնարժեք, Շատ ու որակյալ բերք` փոքր հողատարածքից:   Եթե որոշել եք  հիմնել ինտենսիվ պտղատու այգիներ` պետությունը Ձեզ կաջակցի այդ գործում։ Առաջարկում ենք  օժանդակության երկու տարբերակ։   Առաջին տարբերակ   Օգտվել այգիների հիմնման համար մատչելի տոկոսադրույքով վարկից, որը ձեզ համար հասանելի կլինի տարեկան ընդամենը 2% տոկոսադրույքով, իսկ սահմանամերձ համայնքների տնտեսվարողներին և 3 հա այգի հիմնող...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-06-26 19:03:21